ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Հասարակության ներկա պառակտվածությունը սպառնալիք է մեր ազգային անվտանգությանը

18 Մայիս 2019 Ցանկացած հասարակության պարագայում ատելությունն ու պառակտումը չեն կարող դրական արդյունքի հանգեցնել, առավել ևս` հայկական հասարակության պարագայում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ գործիչ, քաղաքագետ Վաչե Բրուտյանը` անդրադառնալով մեր հասարակությունում ստեղծված մթնոլորտին:

«Ատելությունն ու պառակտումը հանգեցնում են ուժերի վատնման, տանում են դեպի ներքին մասնատում և անխուսափելի պարտությունը»,- հավելեց մեր զրուցակիցը:

Ըստ նրա` մարդիկ հրապարակայնորեն սոցցանցերում, թե անմիջական շփումներում «մահ ու արյուն» են ցանկանում մյուս կողմին: «Պետական ներկայիս և նախկին պաշտոնայների հասցեին հայհոյանքները, նախատինքները հասել են ծայրահեղ չափերի (չենք ուզում ասել, որ «չափավոր» հայհոյանքն ընդունելի է…)։ Իսկ հավաքականությունը, որն այսպիսի անհարգալից վերաբերմունք ունի իր պետության ղեկավար օղակներում աշխատած կամ աշխատող անձնավորությունների հանդեպ, կարող է կորցնել սեփական պետականությունը»,- շեշտեց Վաչե Բրուտյանը։

Նա համոզված է, որ, այս ամենը տեսնելով, միջին հայ մարդը տարակուսանքով հարցնում է` ի՞նչ եղան սիրո եւ համերաշխության կարգախոսները, որոնք անդադար կրկնում էր ՀՀ վարչապետը։ «Բայց մի կողմ դնենք սերն ու համերաշխությունը. բացակայում է ուրիշի տեսակետը լսելու եւ հարգելու տարրական քաղաքավարությունն իսկ։ Այլատյացների այս խմբին պատկանողներն այլեւս ամբոխ են` անքաղաքակիրթ ու վայրի, և ոչ թե ժողովուրդ։ Իսկ ժողովուրդը հավաքական իմաստություն է ունենում և դրանով է տարբերվում ամբոխից»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այն բանին, թե այս ամենն ինչ վտանգներ է ենթադրում Հայաստանի և հայության համար, Բրուտյանը նշեց. « Հայաստանը Շվեյցարիա կամ Շվեդիա չէ։ Մեր հայրենիքը փաստացի պատերազմական վիճակի մեջ, հետեւաբար` ներքին ատելավառ, անհանդուրժող եւ պառակտված մթնոլորտը լրջորեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը։ Վստահաբար, մեր թշնամիները` Թուրքիան եւ Ադրբեջանը, հետեւում են մեր ներքին անցուդարձերին, արձանագրում եղելությունները, վերլուծում եւ համապատասխան եզրակացությունների հանգում։ Այդպես են գործում պետությունները»:

Ըստ նրա` Հայաստանը գոյության պայքարի մեջ է. մեր երկիրն իր ներքին սոցիալ-տնտեսական արդար հավասարակշռությունը գտնելուց շատ հեռու է, քաղաքական համակարգը թույլ է ու թերի, Արցախի հարցն իր արդար լուծմանը չի հանգել, Թուրքիան դեռևս բռնագրաված է պահում հայապատկան հողերը, մեր հայրենիքի մեծ մասը և ոչ միայն հրաժարվում է հատուցել հայ ժողովրդին, այլեւ ուրանում է իրագործած Հայոց ցեղասպանությունը։

«Սա՛ է Հայկական օրակարգն այսօր։ Ուրիշ օրակարգ չունենք այսօր։ Հետեւաբար, ավելի է շեշտվում այն վտանգը, որը գալիս է ներքին պառակտվածությունից, որը սպառնում է մեր երկրի ազգային անվտանգությանը։ Ամենից առաջ իշխանությունների՛ պարտականությունն է ազգը համախմբել այս օրակարգի շուրջը, այլ ոչ թե անդադար ներքին բաժանարար նոր «խրամատներ» ստեղծել։ Այս իմաստով, իշխանությունների վրա մեծ, ճակատագրակա՛ն պատասխանատվություն կա»,- ընդգծեց Վաչե Բրուտյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Աշխարհը հասկանում է, որ արցախահայերի ն

168.am-ն Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանից հետաքրքրվեց՝ եթե Հ

13 Ապրիլ 2026
Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովի կոչ-

Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժող

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Կիրակի, 12 ապրիլին, իր աւարտին հասաւ համազգային նպատակներու շուրջ սփիւռքի զօրա

12 Ապրիլ 2026
Սփիւռքը կը պահանջէ, որ Հայաստանի քաղաք

ՀՅԴ Բիւրոյի անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի փակման խօսքը Սփիւռքի զօրաշարժի նուիր

12 Ապրիլ 2026
Հայ երեք կուսակցութիւններու ներկայացու

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ի առաւօտեան, Հայ երեք կուսակցութիւններու՝ Հայ Յեղափոխական

12 Ապրիլ 2026
Մենք կ’օգտագործենք Սփիւռքին ուժը

Կրնանք ընդունիլ «Իրական Հայաստանի» տեսլականը՝ աշխարհաքաղաքական վանդակի մը մէջ

12 Ապրիլ 2026
Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողով

Շաբաթ, 11 ապրիլ 2026-ին, Փարիզի մէջ իր աշխատանքներուն սկսաւ Սփիւռքի ազգային զօ

11 Ապրիլ 2026
Նման ազգակործան քաղաքականութիւնը մեզի

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Հայրապետին պատգամը՝ ուղղուած Սփիւռքի զօրաշարժի

11 Ապրիլ 2026
Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղ

11 Ապրիլ 2026
Այս պայքարի ուղին պահանջում է միասնակա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ, ԱՀ նախագահի պաշտոնակատար Աշոտ Դա

11 Ապրիլ 2026
Մեր օրակարգը պէտք է ըլլայ յստակ ու անդ

ՀՅԴ Բիւրոյի անդամ Յովսեփ Տեր Գեւորգեանի բացման խօսքը Սփիւռքի զօրաշարժին նուիրո

11 Ապրիլ 2026
Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ նպատակ. սա

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի ելույթը Սփյուռքի զորաշարժին նվիրվ

11 Ապրիլ 2026
Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժ

Այսօր՝ ապրիլի 11-ին Փարիզում մեկնարկել է Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժո

11 Ապրիլ 2026
Իրանի հայ համայնքի խնդիրները լուծվում

Ապրիլի 10-ին «Երկրի հարցը» հաղորդման հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, իրանահայ հա

11 Ապրիլ 2026
Սփյուռքը պետք է դառնա համահայկական օրա

Վերջին տարիներին հայկական աշխարհը հայտնվել է լուրջ ցնցումների մեջ. Արցախի բռնի

10 Ապրիլ 2026
Անուրանալի է հայկական սփյուռքի դերը ար

Ապրիլի 9-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի կենտրոն

10 Ապրիլ 2026
Ռազմավարական Տատամսում Եւ Գրաւ․․․

«Որոշումներդ թող արտացոլացնեն քու յոյսերդ, եւ ո՛չ թէ վախերդ» Նելսըն Մանտելա

10 Ապրիլ 2026
Ապրիլը «Հայոց Պատմութեան Ամիս» Հռչակու

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Լոս Անճելըս գաւառի վերահսկիչներու խորհուրդի (Board of Supervisor

09 Ապրիլ 2026
Դեռ վաղ է խաղաղության մասին խոսել

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Միջին Արեւելքի հարցերով պ

09 Ապրիլ 2026
Հաստատվել է «Հայաստան» դաշինքի նախընտր

ՀՅԴ 29-րդ արտահերթ Գերագույն ժողովի եզրափակիչ նիստում և «Առաջ» կուսակցության հ

09 Ապրիլ 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company