ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Որ չկրկնենք այլոց տխուր օրինակը

21 Մայիս 2019 Մի օր, ինչ որ մեկը, գուցե կգրի «Քաջ Նազար» պիեսի ժամանակակից տարբերակը: Ես նույնիսկ կարող եմ հուշել մի պատկեր այդ պիեսից:

Այսպես, Նազարը դիմում է նրանց՝ ում համարում է իր նազիր-վեզիրը. «Ուրեմն, ինչ եմ ասում, կհավաքվեք ու կառաջարկեք, որ ես դառնամ թագավոր: Ես կասեմ՝ թե պետքս չի: էդ ժամանակ, դուք երկրորդ անգամ կհավաքվեք ու նորից կխնդրեք, որ դառնամ թագավոր: Ես էս անգամ էլ կասեմ՝ չե՛մ ուզում, կբարկանամ ու ձեզ կվերացնեմ, հետո ձեր փոխարեն նազիր-վեզիր կնշանակեմ իմ գյադա-գյուդեքին: Իմ գյադա-գյուդեքը կգան դուռս կասեն՝ արեւաճաճանչափայլ, էս ժողովուրդը օր ու արեւ չի տեսել իր հին թագավորների ձեռից, արի դարձիր սրանց «թափ-թազա» թագավորը. նոր երկիր կկառուցես, ճաճանչներիդ ու սիրուն մաղթանքներիդ ներքո երջանիկ նոր ժողովրդին, երբ ուզես կասես գյադեք էս կողմ՝ կվազի էս կողմ, կասես գյադեք էն կողմ՝ կվազի էն կողմ: Ես էլ իմ գյադեքին կասեմ, լա՛վ, ընդունում եմ, վատ ժողովուրդ չի ոնց որ էս իմ ժողովուրդը, էս իմ ժողովրդին ոնց որ շատ եմ սիրում, որ էդքան խնդրում եք , ժողովրդի աչքին էլ քուն չի գալիս էդ փափագից՝ կդառնամ ձեր թագավորը»:

Կարեւորն այն է, որ այս պիեսում Քաջ Նազարը անընդհատ տա ժողովրդի անունը՝ սիրաշահի, երբեմն էլ քծնանք չխնայի:

Կարծում եմ սույն պիեսը դժվար չի գրվի, քանի որ պետք չէ որեւէ բան հորինել, սյուժեն ծավալվում է բոլորիս աչքի առաջ:

Թեեւ մեզանում կոռուպցիա գոյություն չունի, բայց որպես բացառություն, կարելի է մի պատկեր էլ գողանալ Չապլինի «Մեծ դիկտատորը» ֆիլմից:

Հիշո՞ւմ եք մեծ դիկտատորը խաղում է գլոբուսի հետ: Փուչիկ-գլոբուսը թռցնում է օդ՝ գլխով է խփում, հետո հետույքով է վեր թռցնում, մինչեւ որ այն պայթում է ձեռքերի մեջ: Սրտից թույլ դիկտատորը տխրում, նույնիսկ լաց է լինում՝ ախր շատ էր սիրում երկրագունդը:

Այսպես մեկ տարի է խաղում են այս երկրի հետ: Մարդը, ով մեկ օրվա գործադիր իշխանության փորձ չի ունեցել, մեկ օր երկրի կառավարմանը չի մասնակցել, բռի մեջ կենտրոնացրել է օրենսդիր ու գործադիր ողջ իշխանությունը, բայց պարզվում է սա էլ քիչ է: Առանց ծրագրի, առանց տնտեսական տեսլականի երկրի կառավարումը ստանձնած նոր իշխանությունը կարծում է, թե ժողովրդին կկշտացնի՝ հագուրդ տալով նրա վրեժխնդրության ծարավին եւ այստեղ էլ բան դուրս չի գալիս: Պարզվում է, որ մեղավորը իշխանության վերջին թեւն է, որը դեռ ամբողջովին իր ձեռքում չէ: Հոգեբանական անհավասարակշռությունը մղում է անելու այնպիսի չկշռադատված քայլ՝ ինչպիսին արդարադատության համակարգի դեմ բռնությունն է, նրա, այդ թվում երկրի սահմանադրականությունը իրավականորեն ապահովող դատարանի աշխատանքի խոչընդոտումը եւ սպառնալիքը՝ վարչական մեթոդներով հեղաշրջելու եղած համակարգը:

Հասկացա՞վ վարչապետը, թե մայիսի 20-ին ինչ արեց իր հռչակած ժողովրդավարության հետ: Հասկանո՞ւմ է, թե ինչ է անում, խորացնելով պառակտումը հեղափոխականների եւ հակահեղափոխականների կեղծ բաժանարարով տարանջատված հասարակության մեջ: Հանուն երկրի շահերի ցանկալի կլիներ, որ հասկանար եւ ազատագրվեր հիշաչարության ու վրեժխնդրության բարդույթից, ինչի պատանդն է դարձել, այլապես կործանելու է իրեն եւ լուրջ խնդիրներ է ստեղծելու երկրի համար:

Սկսած դեպի իշխանություն ճանապարհ հարթելու ժամանակներից մինչ այժմ, բոլորը տվել են նրան երկիրը բարեփոխելու մանդատը, իսկ եթե չի ստացվում պիտի հասկանա, որ ոչ կոռուպցիայի դեմ պայքարը, ոչ ընդհանուր համակարգի բարեփոխումները հոխորտանքով չեն իրականացնում, այլ առաջին հերթին իրավական դաշտի բարեփոխմամբ եւ, մասնավորապես, տնտեսական առաջընթացով:

Այո, նույն բաժակը կարելի է դիտարկել եւ որպես կիսադատարկ եւ որպես կիսալիքը: Այս երկիրը բազում հիմնախնդիրներ ունի, որոնք ժառանգել է դեռեւս խորհրդային ժամանակներից: Անցնող, գրեթե երեսուն տարում, իդեալական չի դարձել երկիրը, բայց ով կույր չէ եւ զուրկ չէ հիշողությունից կարող է ինքն իր համար արձանագրել, որ տեղի են ունեցել թեեւ ոչ բավարար, բայց եւ հսկայական փոփոխություններ: Վերջնագծին հասնելու ճանապարհը ոչ թե եղածը քանդելու հեշտ եւ մեկ անգամ արդեն տրորած ճանապարհն է, այլ կառուցողական գործընթացների խորացումն ու ծավալումը:

Որպես ակնառու օրինակ կարելի է անդրադառնալ, երկրի գլխավոր խնդիրներից մեկին՝ արտագաղթին, ինչի դեմ պետք է պայքարել ոչ թե ամեն տեղ ու ամեն ինչ կրճատելով ու լուծարելով, մարդկանց պարտադրելով, որ դիմում գրեն ու հեռանան, այլ եղածը կատարելագործելով, նորը ստեղծելով եւ հնի փոխարեն, որպես այլընտրանք առաջարկելով մարդկանց:

Ներկա գործելաոճը, արհեստականորեն բորբոքվող ներքին լարվածությունը նորի ստեղծմա՞նն են նպաստում, թե՞ կորուստների խորացմանն ու բազմապատկմանը:
Իշխանությունը ուժեղ է լինում, ոչ թե իշխողների հոխորտանքի, այլ ամուր պետական համակարգի եւ հզոր պետության շնորհիվ:

Վերջին մեկ-երկու տասնամյակների ընթացքում, թավշյա հեղափոխությունների, ազատ ընտրությունների եւ ժողովրդավարության ճանապարհով աշխարհում իշխանության եկած բոլոր ուժերը անփառունակ ձեւով հեռացան ասպարեզից, մինչ այդ հսկայական ավերներ գործելով սեփական երկրներում: Պարտադի՞ր է, որ Հայաստանը կրկնի այս տխուր ավանդույթը:
Երբեք չպետք է խաբվել ժողովրդի համակրանքին, ժողովուրդը շատ է վեր բարձրացնում, որ ավելի կործանարար ուժով ցած նետի:

Խոստովանում եմ, որ չեմ հավատում, թե իմ կամ բազմաթիվ այլոց անկեղծ մտահոգությունները ճիշտ են ընկալվելու, չեմ հավատում, թե խուսափելու ենք այլոց տխուր փորձից:
Ամեն դեպքում հավատում եմ, որ անհրաժեշտ է համախմբվել ու նախ եւ առաջ մեղմել հասարակական անհանդուրժողությունը:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company