ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Ձեռքբերվածի արժեքը չգիտակցելով՝ եղածն էլ կկորցնենք

23 Մայիս 2019 ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանի ելույթը Հայ Յեղափոխական Դաշնակցության նախաձեռնած հանրահավաքի ժամանակ:

Ելույթը ներկայացնում ենք ստորև` ամբողջությամբ

Հանրահավաքն ունի շատ հստակ առաքելություն:

Նախ` ահազանգ հնչեցնել իշխանություններին, որ այսպես շարունակել չի կարելի: Մենք ընդհուպ մոտեցել ենք անշրջելիության կետին, այն կետին, որից հետո կորուստներն անդառնալի են լինում:

Իշխանությունների վարած քաղաքականությունը ոչ միայն համահունչ չէ երկրի դիմագրաված մարտահրավերներին եւ ժողովրդի սպասումներին, այլեւ գնալով առաջացնում է նոր վտանգներ, կուտակում նոր խնդիրներ: Սա մի սպառնալիք է, որն այս ինքնագոհ եւ ինքնահավան իշխանությունը չի զգում ու չի էլ պատրաստվում դրա դեմն առնել: Դրա համար եկել ենք ասելու՝ լրջացե՛ք, դուրս եկեք ձեր այս ինքնասիրահարված ու էյֆորիկ վիճակից:

Որ սթափվելու պահն է, ցույց են տալիս այս վարչախմբի իշխանավարման մեկամյա հետեւանքները: Այլեւս ակնհայտ է, որ համաժողովրդական շարժումը, որի կողքին կանգնել ենք նաեւ մենք, վաղուց արդեն չունի իր սկզբնական թափն ու ընդգրկումը: Ինչպես եւ հաճախ է պատահել մարդկության պատմության ընթացքում, դա տեղի է ունենում այն պատճառով, որ շարժման առաջնորդը ժամանակի ընթացքում շարժումը սկսում է փոխարինել իրենով եւ հետզհետե ձեռք է բերում ժողովրդի անունից խոսելու բացառիկ իրավունք: Արդյունքում, առաջ-առաջ գոռալով, հետ-հետ ենք գնում, քանզի կրկին վերադառնում ենք միահեծան ու միանձնյա կառավարմանը, բայց այս անգամ իբրեւ թե ժողովրդի կամքով ու պահանջով: Արդեն ժողովրդի անունով պարբերաբար կարելի է տապալել սահմանադրական կարգը, շրջանցել օրենքներն ու կասեցնել ցանկացած պետական մարմնի լիազորություն: Սա մի ընթացք է, որը գուժում է, ոչ ավելի, ոչ պակաս սահմանադրական պետության վերջի մասին: Հենց այս դեպքերի համար է ժողովրդական խոսքն ասում. «Մրից ելանք, մրջուրն ընկանք»:

Էլ չեմ ասում, որ ամեն առիթով սեր ու համերաշխություն գոռալիս միայն ատելությունն ու թշնամանքն է ավելացել:

Այս իշխանությունները չեն էլ նկատում, որ, անընդհատ նախկինների հետ համեմատվելով, կամաց-կամաց սկսում են նախկիններին նմանվել: Հասկացե’ք, որ, ցեխաջրով լվացվելով, չեն մաքրվում, ցեխոտվում են:

Հասկացե’ք նաեւ, որ այո՛, բացառված է, չի կարող լինել վերադարձ անցյալին, բայց սա էլ ճիշտ չի մեկնաբանվում: Չվերադառնալ անցյալին` նշանակում է չվերադառնալ անցյալի հոռի բարքերին ու արատներին, այլ ոչ թե ջնջել այն ամենը, ինչ եղել է անցյալում: Անցյալում շատ դրական բաներ էլ են եղել: Անցյալում հաղթանակներ ու մեծագույն ձեռքբերումներ են եղել: Պատմությունը ձեզնից չի սկսվելու, ուշքի եկեք: Ձեռքբերվածի արժեքը չգիտակցելով՝ եղածն էլ կկորցնենք:

Եթե չի գիտակցվում, որ մեր հավաքական ուժի միակ հուսալի աղբյուրը մեր ունեցած ավելի քան տասը միլիոն հայությունն ու 42 հազար քառ.կմ դարձած Հայաստանն ու Արցախն են, ուրեմն կորուստներն անխուսափելի են լինելու, իսկ մեր ապագան՝ վտանգված: Եթե Ազատամարտի հաղթական այս ձեռքբերումը մեզնից անգամ մեկի մտքով անցնում է ստորադասել որեւէ այլ` թեկուզեւ կարեւոր բանից, ուրեմն մեր սերունդն ազգովի սթափվելու խնդիր ունի:

Ավելին` եթե դավադիր պատերազմի մասին հայտարարությունը սոսկ վարկած կամ թեկուզ հիմնավոր կասկած է, այլ ոչ թե կոնկրետ բացահայտում, ապա դա ոչ միայն վտանգավոր է, այլեւ մեծագույն նվեր Ադրբեջանին: Հիշե՛ք, որ Ադրբեջանը հենց այդ տրամաբանությամբ էլ արդարացնում էր 2016 թվականի` իր ապրիլյան ագրեսիան:

Այո՛, այսպես շարունակել չի կարելի, հենց ա՛յս ահազանգն է հնչեցնում մեր հանրահավաքը:

Սակայն չկա երաշխիք, որ իշխանություններն անհրաժեշտ լրջություն կդրսեւորեն եւ չեն շարունակի այս գահավիժող ընթացքը: Որովհետեւ ձեւավորվում է մի կայուն տպավորություն, որ ոմանք ստացել են իշխանություն ու չգիտեն, թե դրա հետ ինչ անեն, ու անում են խելքներին ինչ փչի:

Անհրաժեշտ երաշխիքը կարող տալ դարձյալ նույն ինքը` հայ մարդը, Հայաստանի քաղաքացին, բայց ոչ թե որեւէ մեկին կուռք դարձրած` կուրորեն հետեւողը, այլ ինքնուրույն, ազատ մտածող ու գործող հայ մարդը: Հետեւաբար, այս հանրահավաքով, պետք է մեկնարկի երկրի համընդհանուր զարգացումը բնականոն հուն տեղափոխելու համար իշխանություններին հակակշռելու եւ զսպելու քաղաքական եւ քաղաքացիական հետեւողական մի գործընթաց: Սա նշանակում է ոչ միայն սկսել դեղին քարտերի մի շարժում եւ իշխանության ամեն սխալ, վնասակար ու վտանգավոր քայլի համար իշխանությանը դեղին քարտ ցույց տալ, այլեւ ցույց տալ, թե որն է Հայաստանի, հայության համար երկրի զարգացման բնականոն հունը: Իսկ սա արդեն այն հարցն է, որի առջեւ կանգնում է ու պետք է կանգնի Հայաստանի որեւէ իշխանություն:

Եվ սա բխում է այն պարզ իրողությունից, որի մեջ գտնվում են Հայաստանն ու Արցախը: Փաստն այն է, որ մենք պատերազմի եւ շրջափակման մեջ ենք: Նաեւ նույնքան ակնհայտ է, որ մենք պարտավոր ենք զարգանալ պատերազմական, շրջափակման եւ դեպի ծով ելք չունենալու պայմաններում` առանց զիջելու մեր համազգային շահերն ու ձեռքբերումները: Այս նպատակին հասնելու համար հիրավի մեզ պետք են խորքային ու բազմակողմանի փոփոխություններ: Այսպիսի նպատակային եւ հստակ ծրագրված փոփոխություններին իսկապես այլընտրանք չկա:

«Զարգանալ՝ չզիջելով» գաղափարն իր բոլոր՝ ազգային, քաղաքական, տնտեսական, սոցիալական, հոգեւոր-մշակութային եւ այլ բաղադրիչներով կյանքի կոչելու համար բոլոր շահագրգիռ ուժերին եւ անձանց համախմբելու եւ գործի մղելու մեկնարկն է, որ ազդարարվում է այս հանրահավաքով:

Այո՛, մենք կարող ենք եւ պետք է զարգացնենք մեր երկիրը՝ առանց թշնամուն զիջելու:

Լրջացե՛ք եւ ստանձնե’ք ազգային իշխանություններին վայել` ձեզ բաժին հասած հանձնառությունը, ապա թե` ոչ, այս դեղին քարտերը մի օր կարմիր կդառնան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company