ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Այսօրվա քաղաքական և սոցիալական մթնոլորտը վտանգավոր է երկրի ապագայի համար

31 Մայիս 2019 Tert.am-ը Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանի հետ զրուցել է իրենց քաղաքական ուժի վերջերս անցկացրած հանրահավաքի դրդապատճառների, հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին:

Ըստ նրա՝ ՀՅԴ գործիչ Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած դեպքը փաստում է, որ դժբախտաբար, որոշ չափով այսօրվա քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չի հարգում, ոչ միայն չի ընդունում փոքրամասնությանը, այլ նաև նպատակ ունի նրան ոչնչացնելու:

-Պարոն Փափազյան, նախորդ շաբաթ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանրահավաք է կազմակերպել Ազատության հրապարակում: Ամբիոնից հնչող քննադատություններից զատ՝ կուսակցությունը «դեղին քարտ» ցույց տվեց այսօրվա իշխանություններին: Հետաքրքիր է՝ սփյուռքի դաշնակցական գործիչները համաձա՞յն էին հայաստանյան իրենց կուսակիցների հնչեցրած մտքերի հետ, ի՞նչն է Ձեզ դրսում անհանգստացնում:

– Դաշնակցությունը մեկ կուսակցություն է, սակայն չի բացառվում, որ տարբեր հարցերի շուրջ անհամաձայնություններ արտահայտվեն: Դաշնակցության ներսում բոլորն ունեն առիթներ տարբերություններ արտահայտելու և նաև վիճելու համար: Բայց երբ որոշում է լինում, այն դառնում է բոլորինը, այն բոլորը պաշտպանում են: Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում կազմակերպված ցույցին, ապա Հայաստանի Գերագույն մարմնի որոշումն է, որ բոլորը ոչ միայն կիսում են, այլ նաև զորակցում:

– Դաշնակցության կազմակերպածն առաջին մեծ հանրահավաքն էր իշխանափոխությունից հետո, որը կազմակերպվել է արտախորհրդարանական ուժի կողմից: Արդյո՞ք դժգոհությունն արտահայտելու հանրահավաքային տարբերակը պարբերական բնույթ է կրելու, ինչպիսի՞ն է լինելու Դաշնակցության ակտիվությունը հայաստանյան քաղաքական դաշտում:

-Դաշնակցությունը արտախորհրդարանական ուժ է, պարզապես ժողովուրդը իրեն բավական քվե չտվեց, որ իր թեկնածուները անցնեին Ազգային ժողով: Իսկ ժողովուրդը միշտ դրա իրավունքը ունի, պետք է ընդունել ժողովրդի որոշումը և ընդունել նրա պատգամը, պետք է նաև դասեր քաղել: Դաշնակցությունը խելացի կուսակցություն է և միշտ իր միջոցները դրել է հայ ժողովրդի տրամադրության տակ:

Իր որոշումներն ընդունված են միշտ հայ ժողովրդի շահերը պաշտպանելու համար: Շատ եմ ցավում, որ Դաշնակցությունը չկարողացավ համոզել Հայաստանի ժողովրդին, որ ինքը լավագույն ուժն է երկիրը ղեկավարելու համար: Համոզված եմ, որ կգա օրը, և Դաշնակցությանը կհաջողի ժողովրդի վստահությունը շահել:

Դաշնակցությունն այսօր համոզված է, որ մի շարք հարցերի շուրջ իշխանությունները սխալ ճամփա են ընտրել թե՛ սոցիալ-տնտեսական հարցերը լուծելու համար, թե՛ Սահմանադրություն չհարգելով, թե՛ Արցախի մեջ ներկա միասնական մթնոլորտը վտանգելով:

Դաշնակցության համար փողոց դուրս գալը միջոցներից մեկն է ժողովրդի հետ կապ ստեղծելու համար: Շատ կարևոր է ընդդիմության կոնցեպտը ընդունել և քաջալերել:

– Ի՞նչ տպավորություն ստացաք Դուք այդ հանրահավաքից՝ արդյոք կա՞ն մտահոգություններ տիրող իրավիճակի հետ կապված: Նկատելի՞ է հասարակության շրջանում աջակցություն Ձեր ուժին:

-Գիտեք, այսօրվա քաղաքական և սոցիալական մթնոլորտը շատ վտանգավոր է երկրի ապագայի համար: Հրանտ Մարգարյանի հետ տեղի ունեցած դեպքը փաստում է, որ դժբախտաբար, որոշ չափով այսօրվա քաղաքական մեծամասնությունը ոչ միայն չի հարգում, ոչ միայն չի ընդունում փոքրամասնությանը, այլ նաև՝ նպատակ ունի նրան ոչնչացնելու: Ժողովրդավարական երկրներում մեծամասնությունը փոքրամասնություն է դառնում և հակառակը: Այդ իրականությունը պետք է քաջալերել և կոչ անել այսօրվա իշխանություններին, որ հստակ ձևով դատապարտեն այդպիսի խուլիգանական դեպքերը, որոնք հակասում են ժողովրդավարությանը:

-«Իմ քայլի» պատգամավորներից նկատել էին, որ Դաշնակցությունը վերջին 20 տարիների ընթացքում ունեցել է հնարավորություն ոչ միայն մեկ, այլ մի քանի դեղին, կարմիր քարտեր ցույց տալու իշխանություններին: Ի՞նչ կարծիք ունեք Ձեզ ուղղված նման քննադատությունների վերաբերյալ: Կարծում եք՝ Ձեր քննադատությունները հաշվի կառնվե՞ն այսօրվա իշխանությունների կողմից:

-Կարիքը կա այսօր լավ գնահատել 1991թ․ ի վեր Հայաստանի քաղաքական կյանքի պատմությունը և եզրակացության գալ, որ Դաշնակցությունը երբեք համաձայնության չի եկել Լևոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումների հետ: Հետևանքն այն է, որ Դաշնակցությունը ծանր վճարեց դրա համար․ իր այն օրվա ներկայացուցիչները՝ Հրայր Մարուխյանն արտաքսվեց Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, կուսակցության գործունեությունն արգելվեց, իսկ ղեկավարությունը բանտարկվեց:

Դաշնակցությանը երբեք չի բավարարվել Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը, հաճախ ձայն է բարձրացրել՝ իր տարաձայնությունները ցույց տալով:

Եվ վերջապես Սերժ Սարգսյանի իշխանության 10 տարվա ընթացքում միայն երկու տարի է մաս կազմել կոալիցիայի՝ հույս ունենալով, որ ներսից կարող է փոփոխություններ պարտադրել:

Նաև Նիկոլ Փաշինյանի առաջին կառավարությանը մաս կազմեց նույն լոգիկայով, որ կարելի կլինի իր քաղաքականությունն առաջարկել ներսում: Շատ կարևոր է, որ այսօր պատմաբանները լուրջ աշխատանք տանեն, որպեսզի իրականությունը հաշվի առնվի, այլ ոչ թե «ֆեյք քաղաքականությունը»:

Այսօր պետք է դասեր քաղենք և ընդունենք բոլորս, որ պետք չէ մասնակցել որևէ կառավարության, որի մեջ Դաշնակցությունը չունենա որոշելու իրավունք: Այլ խոսքով՝ կամ ժողովուրդը կտա Դաշնակցությանը կառավարելու իրավունք, և այդ ժամանակ քաղաքական ուժը բոլոր պատասխանատվությունները կվերցնի իր վրա, կամ պետք է մնա ընդդիմության մեջ: Միշտ պետք է հարգել ժողովրդի որոշումը: Բայց դա չի նշանակում, որ նույնիսկ եթե ընդդիմության մեջ կգտնվենք ժողովրդի կամքով, կառավարությանը հաջողություն չենք մաղթի: Բայց հիմա լավատես չենք:

– Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններից ամենաշատ քննարկվողները Արցախում հակահեղափոխականներ ու դավադիր ուժեր փնտրելու մասին էին: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ հայտարարությունների վերաբերյալ․ արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ էր նկատի ունենալ նաև Դաշնակցությանը:

-Դաշնակցությունը ներդրել է իր բոլոր ուժերը, բոլոր իր միջոցները, իր ջանքերը՝ Արցախի ազատագրական պայքարի համար: Ամբողջ ազգը գիտակցում է, որ Դաշնակցության համար Արցախը առաջնահերթություն է և ոչ միայն խոսքով, այլ նաև գործով: Նիկոլ Փաշինյանն է մի քանի անգամ արտաքին ճակատում հստակ բառերով գնահատել Դաշնակցության անուրանալի աշխատանքը ի նպաստ թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի և թե՛ սփյուռքի մեջ:

Մեզ համար գոյություն չունեն հակահեղափոխական և դավադիր ուժեր: Ժամանակը եկավ, որ տիրի համերաշխության և միասնական լուրջ մթնոլորտ: Մեր ազգը պետք է զարգանա՝ ժողովրդավարական մթնոլորտի մեջ՝ ընդունելով ազատություններ և բազմակարծիք իրականություններ: Միասին կամ կհաջողենք, կամ կպարտվենք:

Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company