ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի այցելությունն Այնճար եւ Կիպրոս
11 Հունիս 2019 Ընդունելություն Կիպրոսի խորհրդարանումԿիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսը հունիսի 10-ին ընդունել է հայկական պատվիրակությանը` մասնակցությամբ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի, ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի մարմնի նախագահ Գասպար Կարապետյանի և գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանի:
Հանդիպմանը մասնակցում էին Կիպրոսի խորհրդարանի հայ պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, ՀՅԴ Կիպրոսի ԿԿ ներկայացուցիչ Սիմոն Այնէճյանը և Կիպրոսի Հայ Դատի մարմնի ներկայացուցիչ Հակոբ Գազանճյանը:
Հունիսի 10-ին Կիպրոսում Հակոբ Տեր-Խաչատուրյանը մասնակցել է ՀՄԸՄ 100-ամյակին նվիրված հուշարձանի բացմանը:
Ավելի վաղ, հունիսի 8-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանն այցելել էր Այնճար, որտեղ կարճ հանդիպում էր ունեցել «Կարմիր Լեռ» Կոմիտեի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՅԴ Լիբանանի ԿԿ ընկերներ և Այնճարի քաղաքապետը:
Հակոբ Տեր-Խաչատուրյանը այցելել է նաև քաղաքապետարան, ուր ծանոթացել է նորակառույց թանգարանի շինարարական աշխատանքներին: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը բարձր է գնահատել Այնճարի կարևորությունը և «Հայակերտման ու հայկական արժեքների պահպանման սուրբ գործը, որ արվում է` մնալով պատնեշի վրա»: