ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Երկար սպասված համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների առաջնահերթություններից մեկը

11 Հունիս 2019 Իրանի խորհրդարանը երեկ` հունիսի 10-ին, վավերացրել է Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու մասին ժամանակավոր համաձայնագիրը, որը երկարաշունչ ու բարդ բանակցություններից հետո ստորագրվել էր 2018-ին Աստանայի տնտեսական համաժողովի շրջանակներում:

«Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագիրը» Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման առաջին քայլն էր: Հիշեցնենք, որ Իրանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման բանակցությունները բավականին երկար տևեցին՝ մի քանի փուլերով։ Հանդիպումները տեղի էին ունենում ԵԱՏՄ անդամ երկրներում և Իրանի Իսլամական Հանրապետությունում: Բանակցությունների ժամանակ ԵԱՏՄ անդամ յուրաքանչյուր երկիր ձգտում էր միաժամանակ պաշտպանել իր ներքին շուկան և արտոնություն ստանալ արտահանման ժամանակ: Օրինակ՝ Բելառուսը դեմ էր իրանական կողմի կաթնամթերքի համար մաքսատուրքերը նվազեցնելուն, Ռուսաստանը դեմ էր խնձորի համար ցածր մաքսատուրքեր սահմանելուն, Հայաստանը և Ղրղզստանը փորձում էին սահմանափակել Իրանից բանջարեղենի ներմուծումը և այլն: Հայկական կողմը ձգտում էր ստանալ մի շարք ապրանքատեսակների մասով արտահանման արտոնություններ, մաքսատուրքերի նվազեցում: Դրանք են՝ սիգարետ, պահածոներ, հանքային ջուր, գազավորված ըմպելիքներ, տավարի միս, տեքստիլ արտադրանք և այլն:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով համաձայնագրին ու դրանից բխող հայ-իրանական տնտեսական հարաբերություններին, նշեց, որ ԵԱՏՄ անդամ երկրներից միայն Հայաստանն է, որն ունի ցամաքային սահման Իրանի Իսլամական Հանրապետության հետ, ավելին` ծանոթ է իրանական տնտեսական քաղաքականությանը, գործարար սովորույթներին, ապրանքներին, երկրում կիրարկվող կրոնական պահանջներին և այլն: Ինչ վերաբերում է բուն համաձայնագրին, ապա, ըստ նրա, այն ապրանքների մասով, որոնք ներառված են համաձայնագրին կից ցանկերում, նախատեսված են դրույթներ, համաձայն որոնց՝ կողմերը պարտավորվում են չկիրառել քանակային սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել առևտրում տեխնիկական խոչընդոտների և սանիտարական, անասնաբուժական ու ֆիտոսանիտարական միջոցների` Առևտրի համաշխարհային կազմակերպության բազային սկզբունքները:

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կողմից մշակված ցանկում ներառված` հայկական կողմի առաջարկած ապրանքներն արտահանման առաջնային հետաքրքրություն և տեսակարար կշիռ ունեն Հայաստանից Իրան արտահանման ծավալներում: Այսպես` տավարի մսի մաքսատուրքը 26 տոկոսի փոխարեն լինելու է 10 տոկոս, հանքային և գազավորված ջրերի, շաքարի և այլ քաղցրացնող կամ համաբուրավետիչ նյութեր պարունակող գազավորված ըմպելիքների, ոչ ոգելից խմիչքների մաքսատուրքը 55 տոկոսի փոխարեն լինելու է 14 տոկոս, դեղամիջոցներինը` 37 տոկոսի փոխարեն 18.5 տոկոս, տրիկոտաժե արտադրանքին` 55 տոկոսի փոխարեն 38.5 տոկոս, և այլն»,- հայտնեց Պարսյանը և հավելեց, որ շոկոլադ և կակաո պարունակող սննդամթերքի, հրուշակեղենի մասով իրանական կողմը համաձայնել է տրամադրել մաքսատուրքի դրույքաչափի իջեցում, սակայն նույն ապրանքների մասով առաջարկվել է կիրառել փոխադարձ զիջումներ:

Ըստ մեր զրուցակցի` Իրանի մաքսային համակարգի առանձնահատկություններից մեկն այն է, որ լիազոր մարմինը, ելնելով տնտեսական իրավիճակից, կարող է գերատեսչական հրամանով բարձրացնել և իջեցնել մաքսատուրքերը, ինչն անկանխատեսելիություն է հաղորդում ներմուծման գործընթացին: Այդ իսկ պատճառով իրավիճակը հստակեցնելու նպատակով որոշ ապրանքատեսակների համար առաջարկվել է «սառեցնել» գործող մաքսատուրքի դրույքաչափը:

Դառնալով իրանական մի շարք ապրանքների հնարավոր ցածր գներին ու ԵԱՏՄ երկրներում այդ ապրանքների մրցակցությանը` Պարսյանն ասաց. «Մի շարք ապրանքների` կարտոֆիլ, պոմիդոր, կաղամբ, վարունգ, խնձոր, պոմիդորի մածուկը և խնձորի հյութ, Հայաստան կամ ԵԱՏՄ այլ երկիր ներմուծումը կխստացնի մրցակցությունը, և տեղական արտադրողները պարտադրված կլինեն վերանայել իրենց արտադրա-տնտեսական քաղաքականությունը, հակառակ պարագայում` ցածր գներով իրանական ապրանքները դուրս կմղեն նրանց շուկայից: 2018-ին, օրինակ, նման իրավիճակ գրանցվեց ցեմենտի շուկայում, երբ իրանական ցեմենտը, արժեզրկված թումանի և էներգակիրների ցածր գների պայմաններում, հայկական ցեմենտ արտադրողներին մեծ հարված հասցրեց, և կառավարությունը պարտադրված էր ընդունել ներքին շուկայի պաշտպանության միջոցներ: Նման իրավիճակ հնարավոր է նաև այլ ապրանքային շուկաներում»:

Տնտեսագետը համոզված է, որ ԵԱՏՄ անդամ Հայաստանը, ունենալով արտոնյալ առևտրային ռեժիմներ` GSP, GSP+, ինչպես նաև` հարաբերություններ Եվրամիության, ԱՄՆ-ի և այլ երկրների հետ, կարող է և պետք է դառնա կամուրջ իրանական ապրանքների համար: Օրինակ՝ Իրանից ներմուծված բանջարեղենը հնարավոր է վերամշակել Հայաստանում ու արտահանել այլ երկրներ:Ըստ նրա` Հայաստանում արտադրության կազմակերպումն առավել գրավիչ կդարձնի Մեղրու ազատ տնտեսական գոտին, որտեղ գործունեություն ծավալող տնտեսվարող սուբյեկտները կազատվեն մի շարք հարկատեսակներից:

«Երկար սպասված համաձայնագրից արդյունավետ օգտվելը պետք է դառնա ՀՀ իշխանությունների տնտեսական առաջնահերթություններից մեկը, և այս հանգրվանում նպատակահարմար է իրականացնել հետևյալ քայլերը` համաձայնագրից բխող սակագնային արտոնությունների մասին տեղեկատվություն տարածել՝ հստակ նշելով մաքսատուրքերի նվազեցումները, հրապարակել նաև այլ երկրների կողմից Հայաստանին տրամադրված արտոնյալ առևտրային ռեժիմի (GSP, GSP+) տակ ընկնող ապրանքների ցանկը, իրանահայերի մասնակցությամբ կազմակերպել բիզնես համաժողով` խրախուսելով արտադրության կոոպերատիվ կապերի ստեղծումը, պետության-մասնավոր համագործակցության շրջանակում ֆինանսավորել հայ-իրանական նոր բիզնես նախագծերը և այլն: Ուշագրավ է նաև, որ 2018 թվականին ՀՀ-ԻԻՀ ընդհանուր առևտրաշրջանառությունն աճել է 40,5 տոկոսով: ԻԻՀ-ից ՀՀ ներմուծումն ավելացել է 54,2 տոկոսով. զգալիորեն ավելացել են բնական գազի, ցեմենտի, նավթամթերքի ներկման ծավալները և այլն»,- ամփոփեց Սուրեն Պարսյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company