ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հարցազրույցներ

Սա Ֆրանսիայի կողմից չեզոքության խախտում է, իսկ ՀՀ-ի կողմից անհասկանալի կեցվածքի դրսեւորում

14 Հունիս 2019 Ֆրանսիական դատարանները մեկը մյուսի ետևից կայացնում են վճիռներ՝ չեղարկելով Ֆրանսիայի տարբեր քաղաքների և Արցախի բնակավայրերի միջև կնքված՝ բարեկամության մասին հուշագրերը: Մասնավորապես, մայիսի 29-ին Ֆրանսիայի Սերժի-Պոնտուազ համայնքի վարչական դատարանը որոշում է կայացրել Ֆրանսիայի Առնուվիլ քաղաքի ու Արցախի Մարտունու շրջանի Շեխեր գյուղի միջեւ ստորագրված Բարեկամության հռչակագիրը չեղարկելու մասին։

Հունիսի 11-ին Ֆրանսիայի Վալանս, Բուրգ լե Վալանս և Բուրգ դը Պեաժ քաղաքների իրավաբանական վարչությունները ծանուցում են ստացել առ այն, որ Գրենոբլի վարչական դատարանը չեղյալ է հայտարարել Դրոմի դեպարտամենտ-Արցախ, Վալանս-Ստեփանակերտ, Բուրգ լե Վալանս-Շուշի, Բուրգ դը Պեաժ-Մարտունի համայնքների միջեւ կնքված Բարեկամության հռչակագրերը:

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ այս գործընթացի սկիզբը դրվել է դեռ տարիներ առաջ, երբ Ադրբեջանը դատական գործ սկսեց Ֆրանսիայում և դատարանը բավարարեց այդ հայցը, իսկ հիմա 3-4 համայնքի հետ կապված Ֆրանսիայի իշխանություններն են դատական գործեր հարուցում, իսկ դատարաններն էլ համապատասխան որոշումներ կայացնում: «Սրանք առաջին ատյանի դատարանի որոշումներ են, և գոնե քաղաքապետերից մեկն ասել է, որ ինքը բողոքարկելու է ավելի բարձր ատյաններում»:

Մեր հարցին՝ որքանո՞վ սա կազդի Արցախի անկախության միջազգային ճանաչման գործընթացի վրա, ինչպես նաև ԼՂ հակամարտության կարգավորման, քանի որ Ֆրանսիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր է, Կիրո Մանոյանը շեշտեց. «Սա Ֆրանսիայի՝ որպես միջնորդի, չեզոքության խախտում է, քանի որ գործընթացը սկսվել էր Ադրբեջանի կողմից, ուստի եթե այդքան ճիշտ բան էր, թող Ֆրանսիայի իշխանություններն իրենք արած լինեին ի սկզբանե, ըստ այդմ՝ սա բավարարում է հակամարտության կողմերից մեկի՝ Ադրբեջանի տրամադրությունների, և խոչընդոտում է հակամարտության մեկ այլ կողմի՝ Արցախի ինքնորոշման իրավունքի իրացմանը: Ի վերջո, Արցախում էլ տեղական ինքնակառավարման մարմինները ժողովրդի կողմից ընտրված մարմիններ են, և իրենք ցանկանում են հարաբերություններ մշակել, որը խոչընդոտվում է»:

Կիրո Մանոյանը, սակայն, չի կարծում, որ Արցախի մեկուսացման առումով այս գործընթացը Ֆրանսիայից դուրս ազդեցություն կունենա առայժմ: «Այնպես չէ, որ եվրոպական շատ պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները նման կեցվածք որդեգրել են, այսինքն՝ համագործակցության կամ նման պայմանագրեր ստորագրել են Արցախի հետ համապատասխան կառույցների հետ, դրա համար էլ հակառակ գործընթաց չի սկսվի: Բայց, ամեն դեպքում, պետք է հակազդել, այսինքն՝ Ֆրանսիայի այս կեցվածքին: Եվ այստեղ հակամարտության այսպես ասած՝ երրորդ կողմը, մասնակիցը՝ ՀՀ-ն անելիք ունի, և եթե չի ցանկանում անել, դա խնդիր է:Այս ամբողջ գործընթացը սկսվեց հենց Ադրբեջանի նախաձեռնությամբ և անհասկանալի է ՀՀ-ի անտարբեր կեցվածքը՝ ինչ-ինչ բացատրություններով, թե Արցախը անկախ պետություն է: Այո, անկախ պետություն է, բայց ՀՀ-ը հանձն է առել Արցախի անվտանգության երաշխավորի դերը: Հիմա եթե Ֆրանսիայում ԱՀ-ն ունի ներկայացուցիչ, բայց ոչ դիվանագիտական, նշանակում է, որ ՀՀ-ի այդտեղի դիվանագիտական կառույցը պետք է երաշխավորի, որ հնարավորինս մատչելի լինեն ֆրանսիական պետական այն կառույցները, որոնք այս քայլերին դիմել են: Կրկնում եմ՝ սա Ֆրանսիայի կողմից չեզոքության խախտում է, իսկ ՀՀ-ի կողմից անհասկանալի է այս կեցվածքը, ընդհակառակը՝ ոչ միայն պետք էր հակազդեցություն ցույց տալ, այլ աջակցի, որ այլ պետություններում տեղական ինքնակառավարման մարմիններ նման հարաբերություններ հաստատեն Արցախի հետ, քանի որ դուք ճիշտ նկատեցիք՝ սա Արցախի մեկուսացմանն է միտված, ուստի ՀՀ-ն պետք է անի ամեն ինչ, որ Արցախն այդ մեկուսացված վիճակում չհայտնվի»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամը:

Այս համատեքստում Կիրո Մանոյանը նշեց, որ Հայ դատի համապատասխան կառույցը վերջին զարգացումներին չի արձագանքել, բայց տարեսկզբին ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին, որին ներկա էր Ֆրանսիայի նախագահը, համակարգող խորհրդի փոխնախագահ և դաշնակցության Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը այս հարցը բարձրացրել է, Էմանուէլ Մակրոնն էլ բացատրություն է տվել, որը, բնականաբար, արդարացում չէ: «Սա հօգուտ հակամարտության մեկ կողմի աշխատանք է՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրի կողմից, և անհրաժեշտ է, որ այդ կեցվածքը փոխվի: Հիմա կտեսնենք՝ եթե այդ համայնքները բողոքարկեն ավելի բարձր ատյաններին, Ֆրանսիայի կառույցները, այդ թվում՝ Հայ դատի հանձնախումբը կաջակցեն»,-ասաց Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուն:

Yerkir.am-ի դիտարկմանը՝ միշտ ասում են, որ Եվրոպան, Արևմուտքը իրենց ընկալմամբ փորձում են հավասարակշռել ՀՀ-ի և Ադրբեջանի հետ հարաբերությունները որոշակի քայլերով, այսինքն՝ եթե Ֆրանսիայում ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակվեց այս տարի, ապա նման քայլերով հնարավոր է փորձ է արվում Ադրբեջանի սրտով մի բան անել:

«Չի կարելի բացառել, իրենց տեսանկյունից գուցե այդպես է, բայց մեզ համար այդպես չէ: Սա առևտուր չէ, շուկա չէ: Եթե կա սկզբունքային կեցվածք, ապա դա հարգելի է և ողջունելի: Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելը ողջունելի էր, որովհետև դա սկզբունքային կեցվածք է, բայց եթե առևտուր է արվում, ոչ կհասկանանք բացատրությունները, ոչ էլ կընդունենք»,-ընդգծեց Կիրո Մանոյանը:

Դաշնակցական գործիչը հիշեցրեց, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող Ֆրանսիան Ադրբեջանին զենք է վաճառում: «Ճիշտ է Մակրոնն այդ նույն երեկոյի ընթացքում փորձեց արդարանալ, թե իրենց զենքերը չեն գործածվում հայերի սպանության համար, բայց դա ոչինչ չի նշանակում, որովհետև եթե Ադրբեջանն այդքան զենք ունի, պարզ է, որ ինքն այդ զենքերը ինչ-որ տեղ գործածելու է, իսկ Ֆրանսիայի վաճառածն էլ եթե ինչ-որ կարիք է փակում, ուրեմն՝ այդ կարիքի փոխարեն մնացած զենքերի՝ Արցախի դեմ գործածելու հավանականությունը մեծանում է: Անհրաժեշտ է, որ Ֆրանսիան ավելի չեզոք կեցվածք ունենա: Բայց տեսնենք, թե դատարանները ինչ կասեն, և եթե բողոքարկվի, ինչն ինքնին ինչ-որ գործընթաց է ենթադրում, որով մեկընդմիշտ կճշտվի՝ արդյոք Ֆրանսիայում տեղական ինքնակառավարման մարմինները արտաքին կապեր հաստատելու իրավունք ունեն, որովհետև առարկությունն այն է, որ արտաքին քաղաքականություն վարելու իրավունք չունեն, սա արտաքին քաղաքականություն չէ: Ասում են, որ Ֆրանսիան չի ճանաչում Արցախի անկախությունը, ուրեմն տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող դրան մաս կազմող համայնքների հետ համագործակցություն ունենալ, նույն տրամաբանությամբ իրենք չպետք է թույլ տային, որ Արցախի քաղաքացիները Ֆրանսիա այցելեն, բայց Մակրոնն ինքն է հայտարարել, որ թույլ են տալիս»,-եզրափակեց Կիրո Մանոյանը:

Մարիամ Պետրոսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Հայ Դատը Օզի Հակահայ Յայտարարութեան Նի

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը դիմեց Միացեալ Նահանգներու առողջապահո

10 Փետրվար 2026
Ֆրանսահայ համակարգող խորհուրդի ընտրութ

ՓԱՐԻԶ․- Փետրուար 6-8-ին, առցանց դրութեամբ տեղի ունեցան ֆրանսահայ համակարգող խո

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company