Կառավարության փաստարկները հակասական են և չունեն ապացուցողական հիմք
17 Հունիս 2019 ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնությունն անդրադարձել է կառավարության` իրենց նամակին տված պատասխանին.«Անցնող շաբաթվա ընթացքում ստացանք ՀՀ կառավարություն -ի պատասխանը մեր նամակին, որի էլեկտրոնային տարբերակի հղումը կարող եք գտնել մեկնաբանություններում:
Այսօր մանրամասն կանրադառնանք պատասխանի յուրաքանչյուր կետին, սակայն մինչ այդ ամփոփելով հարկ ենք համարում ընդգծել:
Կառավարությունունը պնդում է, որ ներկա համակարգը լավը չէ, սակայն այն բարեփոխելու փոխարեն հրաժարվում է պրոգրեսիվ հարկման սկզբունքից և իր առաջարկած փաթեթով չի բարելավվում և վնասում է երկրի բնակչության մեծամասնությանը:
Կառավարությունը պնդում է, որ ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու համար պրոգրեսիվ դրույքաչափերի կիրառությունը նախընտրելի լուծում չէ: Սա բացարձակապես ՀՀ կառավարության կարծիքն է, որը հիմնավորված չէ միջազգային փորձով: Ավելին աշխարհի երկրների 95%-ի ցանկում, որտեղ գործում է պրոգրեսիվ հարկման համակարգը, գտնվում են ամեփոքր ստվերային աշխատավարձեր ունեցող երկրները:
Շարունակում է արհեստական հակադրության մեջ դնել պրոգրեսիվ հարկման և տնտեսության գրավչությունն ու ներդրումների բացակայությունը: Չնայած հստակ հայտնի է, որ ներդումների ներգրավվման համար ազգային հարկերը առաջնային և ուղղակի գործոն չեն:
Եվ որ ամենահակասականն է, փաստում է, որ այս փոփոխությունները պարտադիր չեն, որ հանգեցնելու են աշխատավարձերի բարձրացման:
Այսպիսով` կարծում ենք` նախաձեռնության պահանջի մերժումը հիմնավոր չէ, բերված փաստարկները հակասական են և չունեն ապացուցողական հիմք: Քանի որ նախագծի հեղինակները և ջատագովները միշտ նույն հիմնավորումները կրկնելով չեն անդրադառնում նախագծի իրապես խնդրահարույց հարցերին, ուստի նախաձեռնության, մասնագիտական շրջանակների և շահագրգիռ քաղաքացիների պահանջները, առարկումները, հիմնավորումենրն ու հակափաստարկները, ըստ էության մնում են անպատասխան»:
yerkir.am