ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը լրացուցիչ 40 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Հայաստանին
19 Հունիս 2019 Դեմոկրատական կուսակցության՝ հայկական արմատներով անդամ, Հայկական հարցերով կոնգրեսական հանձնաժողովի համանախագահ Ջեքի Սփիրը հզոր աջակցություն է ստացել թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցությունների անդամների կողմից Հայաստանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափն ավելացնելու հարցով իր առաջարկի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:Նշվում է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների` 268 կողմ և 152 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Սփիրի՝ 2020 թվականի ֆինանսական տարվա բյուջեի շրջանակում Հայաստանին լրացուցիչ 40 միլիոն դոլար հատկացնելու առաջարկը:
![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/06/Հայ-դատ-1.jpeg)
Հավելյալ գումարն ուղղվելու է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը:
Հանձնախմբի տեղեկացմամբ`վերոհիշյալ հարցում Սփիրին աջակցել են Ներկայացուցիչների պալատի կոնգրեսականներ Ադամ Շիֆն ու Ֆրենք Փալոունը:
ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր երախտագիտությունն է հայտնել Սփիրին, ինչպես նաև կողմ քվեարկած բոլոր օրենսդիրներին:
yerkir.am