ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ

25 Հունիս 2019 ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները դարձյալ բողոքի ակցիա են անցկացնում Խորհրդարանի դիմաց. նրանք դեմ են եկամտահարկի համահարթեցման սկզբունքին:

Անցյալ շաբաթ նախաձեռնության ներկայացուցիչներն ԱԺ-ի մոտ նստացույց էին իրականացրել, գիշերել էին այնտեղ՝ խոստանալով ակցիաներ շարունակել այնքան ժամանակ, մինչև խորհրդարանը քննարկի ու քվեարկի Հարկային օրենսգիրքը։

Նրանք հույս ունեն, որ խորհրդարանական ընդդիմությունը կսատարի իրենց։ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններն արդեն հայտարարել են օրինագծին դեմ քվեարկելու իրենց որոշման մասին

Ըստ նրանց՝ Հարկային օրենսգրքի բարեփոխումները պահանջում են առարկայական նոր մոտեցումներ, որոնց կիրառմամբ չպետք է խախտվի արդարության սկզբունքը:

Ուզում ենք այս ակցիայով ցույց տալ, որ Հարկային նոր օրենսգիրքն ուղղակի փուչիկ է այն մարդկանց համար, որոնք այսօր աշխատում են և աղքատ են, ունեն ցածր եկամուտներ. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այս փոփոխությունը որևէ դրական հաղորդագրություն այդ անձանց համար չի պարունակում: «Մենք թե՛ տարբեր ակցիաներով, թե´ մասնագիտական հարթության մեջ փորձեցինք ներկայացնել հակափաստարկներ և փորձեցինք ամեն ինչ անել, որ ականջալուր լինեն: Հատկապես համահարթեցման վերաբերյալ դրույթը հակասոցիալական ենք համարում: Մեր հիմնավորումները, ցավոք սրտի, ավելի շատ անտեսվեցին, իմիտացիա եղավ, որ ցույց տան՝ տեղի են ունենում քննարկումներ: Բայց իրականում սկզբունքային որևէ հարցի այդպես էլ չանդրադարձան: Մեր խորին համոզմամբ նրանք ի սկզբանե ունեին այդ որոշումը՝ գնալու այս տարբերակով»,- ասաց Թադևոս Ավետիսյանը:

Նա հավելեց, որ այս նախաձեռնությունն այսուհետ ևս ահազանգելու է ցանկացած սոցիալական խնդրի շուրջ:

Նրա խոսքով՝ իշխանությունները մանիպուլյացիա են անում, ասելով, թե իջեցնում են մարդկանց որոշակի խմբի հարկերը, ուստի ընդվզումն անհասկանալի է: «Մեր երկրում կան առաջնահերթություններ. երբ ասում ես՝ չհարկվող շեմ նախատեսի, կամ աշխատող աղքատների եկամտահարկը նվազեցրու, ասում են՝ բյուջեի վրա 90 մլրդ հավելյալ փող կբերի, այդ գումարները չկան, բայց երբ 2 մլն ստացողի հարկը իջեցնում են, էդտեղ կա: Սա է մեր վեճը, ոչ թե մենք դեմ ենք, որ հարկային բեռը նվազի: Մենք ասում ենք՝ բարձր վարձատրության հարկային բեռ նվազեցնելով՝ տնտեսություն չես խթանի, ոչ էլ արտահանումը կխթանես, ոչ էլ ստվերը կկրճատես, դրանք սին, աշխարհում որևէ դրական օրինակ չունեցող և վիճելի հարցեր են»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ եթե արդար բաշխում չկա, երբեք չես կարող ակնկալել առաջանցիկ տնտեսական աճ: «30 տոկոս աղքատության, 20 տոկոս գործազրկության, ներդրումների գրեթե բացակայության պայմաններում այստեղ հարկային համակարգի համահարթեցումը չի կարող դառնալ բոլոր խնդիրների դարման»,- նշեց նա:

Մեզ հետ բերած աշխատանքային ձեռնոցներն ու գլխարկները կթողնենք ԱԺ դիմաց, որպեսզի պատգամավորները հիշեն՝ ինչ երկրում, ինչ սոցիալական պայմաններում ենք ապրում, որ այս հարկային նոր օրենսգիրքը հատկապես որ խավին է վնաս տալու: Այս մասին հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության անդամներից Արգիշտի Գևորգյանը:

Tert.am-ի հետ զրույցում Արգիշտին նշեց, որ իրենք բերել են աշխատավորների խավը խորհրդանշող դեղին սաղավարտները և ձեռնոցները՝ դրանով ցույց տալով, որ առաջին հերթին հարվածի տակ են դնում այդ խավի իրավունքներն ու հավասարեցնում են նրանց ավելի բարձր եկամուտ ունեցողների հետ:

«Նաև բերել էինք մեր վարկային պատմությունների թղթերը. Հայաստանում գրեթե բոլոր ընտանիքներն ունեն վարկային պատմություններ, որոնք վերցվել են գոյատևման, ընտանիքի նվազագույն խնդիրները լուծելու համար, ոչ թե այլ ճոխությունների:

Մենք ուզում ենք սա հիշեցնել մեր պատգամավորներին, որոնք պետք է որոշեն՝ մեր երկրում լինելու է համահարթեցմա՞ն, թե՞ պրոգրեսիվ հարկման համակարգ: Ուզում ենք նրանց հիշեցնել, հաշվի առնելով այն, որ մեր ընտանիքների մեծամասնությունն ունի հարկային պարտավորություններ, գրանցված աշխատավարձերն էլ միջինից ցածր են, որ իրենք պետք է ընդառաջ գնան միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին և ոչ թե բարձր եկամուտ ստացողներին»,- ասաց նա:

Նրանք դեղին սաղավարտներն ու ձեռնոցները դրեցին ԱԺ դարպասների դիմաց և վարկային պատմությունների թղթեր նետեցին:

https://youtu.be/qgyE3fw2_2E

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:

Նախագծերին փաթեթին կողմ քվեարկեց 73, դեմ՝ 32 պատգամավոր: «Լուսավոր Հայաստանն» ու ԲՀԿ-ն դեմ են քվեարկել:

ԱԺ-ն ընդունեց մի նախագիծ, որն ուղղակի հարվածում է երկրի բնակչության մեծամասնությանը, այս նախագծով երկրի բյուջեի տարեկան շուրջ 45 մլրդ դրամի կորուստները նախատեսում են փոխհատուցել մի շարք ապրանքատեսակների գների թանկացմամբ. այս մասին հայտարարեց «Ահազանգ» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:

Նա նշեց, որ այս նախագիծը չի լավացնում երկրի բնակչության մեծամասնության ցածր եկամուտ ունեցողների կենսամակարդակը: «Փոխարենն այն ավելացնում է մի քանի հազար մարդու եկամուտը: Ստացվում է, որ քիչ առաջ ԱԺ մեծամասնությունը կողմ քվեարկեց մի նախագծի, որը բարեփոխում է մի քանի հազարի համար ի հաշվի մի քանի հարյուր հազարի: Նախագծի ամբողջ պատասխանատվությունն ընկնում է նախագծին կողմ արտահայտած յոթ պատգամավորի վրա: Միևնույն ժամանակ նախագծի համար պատասխանատվություն է կրում այն քաղաքական ուժը, որն այն բերեց օրակարգ, առաջ տարավ՝ առանց հակառակ կողմի կարծիքը լսելու»,– ասաց նա:

«Ահազանգ» նախաձեռնությունը հայտարարում է, որ ցավոք, չկարողացանք հասնել ցանկանալի արդյունքի, սակայն պայքարը և մեր գործունեությունը շարունակում է, մինչև Հայաստանում կլինի պրոգրեսիվ հարկային համակարգ:

«Ահազանգը» այսուհետ իր գործունեությունը շարունակում է որպես Հայաստանում սոցիալական արդարության հաստատման և ամրապնդման ուղղված նախաձեռնություն»,- հայտարարեց նախաձեռնության համակարգող խմբի անդամը:

Քրիստինե Վարդանյանը հայտնեց, որ նախաձեռնության հետագա քայլերի ու ծրագրերի մասին կտեղեկացնեն վաղը` այլ ձևաչափով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company