ՀՅԴ երիտասարդականի մասնակցությունը ԵԵԸ ժողովին
28 Հունիս 2019 Սույն թվականի հունիսի 21-23-ը ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցավ Եվրոպայի Երիտասարդ Ընկերվարականների (Young European Socialists) Բյուրոյի Ժողովը: ՀՅԴ երիտասարդներից ժողովին մասնակցում էր Անահիտ Հակոբյանը (Ֆրանսիա):Ժողովին մասնակցում էին ավելի քան 40 երիտասարդ ընկերվարականներ Եվրոպայի տարբեր երկրներից՝ Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Բուլղարիա, Նիդերլանդներ, Գերմանիա, Բելգիա, Ֆինլանդիա, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Խորվաթիա, Կիպրոս և այլն:
Նշենք, որ Բյուրոյի ժողովը տեղի է ունենում տարին երկու անգամ, որտեղ կազմակերպության նախագահությունը և վարչութունը ներկայացնում են իրենց կատարած գործունեության հաշվետվությունը, ճշտում կազմակերպության քաղաքական ուղղությունը և ընդունում բանաձևեր:
Նշենք, որ այս ժողովն առաջինն էր Եվրոխորհրդարանի ընտրություններից հետո։
ԵԵԸ-ի քարտուղարության համար սա նաեւ առաջին Ժողովն էր մինչեւ իր ընտրվելը։ Առիթ եղավ ներկայացնելու կատարած աշխատանքները, մասնավորապես եվրոպական ընտրությունների ժամանակ։
Որոշվեց կազմակերպության քարոզչության ուղղությունը Եվրոխորհրդարանի նոր ընտրյալ պատգամավորների նկատմամբ:
Ժողովի պաշտոնական օրակարգից դուրս, ՀՅԴ Երիտասարդականի ներկայացուցիչը բազմաթիվ երկկողմ հանդիպումներ ունեցավ մասնակից պատվիրակությունների հետ՝ ՀՅԴ Երիտասարդականի և նրանց միջև համագործակցության խորացման վերաբերյալ։
ՀՅԴ Երիտասարդականը Եվրոպայի երիտասարդ ընկերվարականներ կազմակերպության լիիրավ անդամ է։
ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակ
28 Հունիս, 2019 թ.


