ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Պայքարելու ենք, որ այս Սահմանադրությունն ամբողջովին փոխվի

02 Հուլիս 2019 Արցախում կադրային վերադասավորումները շարունակվում են։ Երեկ նախագահ Բակո Սահակյանը հերթական զինակցին է նշանակել բարձր պաշտոնի։

Իգոր Գրիգորյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից եւ նշանակվել Քննչական կոմիտեի ղեկավար։

Մենք օրերս գրել էինք, որ նման նշանակում է սպասվում։ Իգոր Գրիգորյանը նախկինում եղել է ոստիկանության քննչական վարչության պետը, ոստիկանապետ։ Ավելի վաղ Սահակյանի հրամանագրով Արշավիր Ղարամյանը նշանակվեց ԱԱԽ քարտուղար, իսկ մի քանի օր առաջ էլ Լեւոն Մնացականյանը՝ ոստիկանապետ։

Նշված երեք անուններն էլ Բակո Սահակյանի ամենամտերիմ զինակիցներն են։ Օրերս նաեւ պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ է նշանակվել Միքայել Արզումանյանը, որին մեկ տարի առաջ գլխավոր ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնից ազատել էր Նիկոլ Փաշինյանը: Այս եւ այլ թեմաների շուրջ հraparak.am-ը զրուցեցել է Արցախի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանի հետ:

– Պարոն Սարգսյան, նախագահական ընտրություններից առաջ, այն էլ հեռացող նախագահի այս նշանակումներն ինչպե՞ս եք մեկնաբանում, հատկապես, որ բոլոր նոր նշանակումներն էլ, այսպես ասած, ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի ճաշակի են լինում, մենք անցած ամիսներին տեսել ենք Փաշինյանի՝ Բակո Սահակյանի ու նրա մերձավորների նկատմամբ ոչ բարիդրացիական վերաբերմունքը։

– Իմ հանդիպումներն այդ տպավորությանը չեն բերում, թե ի հեճուկս են արվում, պարզապես նախագահը մինչեւ վերջին օրը պետք է լինի նախագահ եւ վարի կադրային քաղաքականություն։

Դրա հետ կարող ենք համաձայն լինել, կարող ենք չլինել՝ դա հարցի մյուս կողմն է։ Բայց մտածենք, թե նախագահին մի քանի ամիս է մնում պաշտոնավարել, ու չպետք է ոչինչ անի՝ նշանակում է երկիրը կսկսի թուլանալ։

– Բայց մենք տեսել ենք, որ Նիկոլ Փաշինյանի ոչ հրապարակային հորդորով Բակո Սահակյանը կադրերից է ազատվում, Ձեր ո՞ր տպավորությունների մասին եք խոսում։

– Պաշտոնապես նախագահի հետ հանդիպումների ժամանակ ես նման կարծիք չեմ լսել, հետեւաբար, ենթադրություններով չեմ ուզում առաջնորդվել։

– Բակո Սահակյանը մի կողմից հայտարարել է, որ չի մասնակցելու նախագահական ընտրություններին, մյուս կողմից ուժեղացնում է ուժային կառույցները, ՀՅԴ-ն կարծես հավակնում է մասնակցել այդ ընտրություններին, այս համատեքստում է՞լ մտահոգվելու առիթ չեն տալիս նման նշանակումները․ գուցե Բակո Սահակյանն ակնկալիքներ ունի ընտրություններից, ու դրանով են պայմանավորված նրա քայլերը։

– Գիտեք, ամեն մեկը մտածում է իր ճիշտ լինելու մասին, կոնկրետ ՀՅԴ-ն կարծում է, որ ինքն է ճիշտ, եւ պատրաստվում ենք ապագա ընտրություններին, որի վերջնական որոշումը կկայացվի հուլիսի 6-7-ին՝ մեր շրջանային ժողովում կամ, ինչպես ասում են՝ համագումարում։

Ամեն մեկը յուրովի է փորձում վերցնել պատասխանատվությունը, եւ սահմանափակումներ չկան։ Մենք կոնկրետ պատրաստվում ենք շրջանային ժողովին, որից հետո մեր կարծիքը կներկայացնենք տարբեր հարցերի վերաբերյալ։

Եվ հավելեմ, որ ես Արցախի ժողովրդին շատ լավ գիտեմ ու գիտեմ, որ հեռու է լինելու բոլոր ճնշումներից ու փոքր-ինչ չի շեղվելու իր ընտրությունից, շարունակելու է՝ հայ ժողովրդի հետ միասնականության իր տեսլականի իրագործման նպատակին հասնելու համար։

– ՀՅԴ-ն կուսակցական թեկնածուո՞վ է մասնակցելու։

– Հավանականությունը շատ մեծ է, որ մենք թեկնածու ենք ունենալու, իսկ մնացած հարցերը կքննարկենք ժողովում։

– Տեղեկություններ կան, որ չի բացառվում՝ աջակցեք նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին։

– Մենք ունենալու ենք մեր թեկնածուն եւ այդ թեկնածուին երբ որոշենք, հայտարարելու է, որ ինքը Դաշնակցության կողմից առաջադրված թեկնածու է, ես ավելին ասել չեմ կարող ու չեմ ուզում մտքի մարզանք անել, քանի դեռ որոշում չունենք։

– Սամվել Բաբայանը ստորագրահավաք է նախաձեռնել՝ սահմանադրական փոփոխությունների պահանջով, Ձեր կարծիքով՝ կլինե՞ն փոփոխություններ։

– Գիտեք, եթե Սահմանադրության մեջ կա կետ, որը ժողովուրդը պետք է առաջարկի փոխել, ուրեմն տեսականորեն ամեն ինչ հնարավոր է։ Բայց մենք գտնում ենք, որ Սահմանադրության մի կետով չի որոշվում, բոլոր կետերը շաղկապված են, եւ ժամանակին հստակ հայտարարել ենք ու հայտարարում ենք՝ ՀՅԴ-ն ամբողջությամբ դեմ է այս Սահմանադրությանը։ Մենք պայքարելու ենք, որ այն ամբողջովին փոխվի։ Եթե, օրինակ, ՀՅԴ-ական նախագահ ընտրվի, ապա նրա առաջին կոչը ժողովրդին այն է լինելու, որ իր կառավարման տարիներին ամբողջովին փոխվելու է Սահմանադրությունը, եւ Ղարաբաղը նախագահական կառավարման համակարգից անցնելու է խորհրդարանականին։

– Հիմա կոնկրետ դրույթի փոփոխություն է առաջարկվում՝ Արցախում 10 տարվա մշտական բնակության կետը նախագահի թեկնածուների համար չեղարկել, աջակցելո՞ւ եք։

– Քանի որ դեռեւս ընդհանուր որոշում չունենք, ես իմ կարծիքը կհայտնեմ՝ ես չեմ գտնում, որ պետք է մեկ դրույթ կիսատ ներկայացնել։ Հետո՝ Ղարաբաղ-Հայաստան միացման համար մենք լուրջ մտածում ենք այդ ուղղությամբ։ Դուք գիտեք, որ ՀՅԴ-ն նախաձեռնել է Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինքի կնքում, եւ չի բացառվում, որ մենք եւս ստորագրահավաք նախաձեռնենք, որպեսզի այդ դաշինքի կնքման համար փոփոխություններ նախաձեռնենք։ Այդ դաշինքի կնքմամբ Արցախը դառնում է դե յուրե ՀՀ-ի կողմից ճանաչված, 1992 թվականին ՀՅԴ-ն այդ հարցը բարձրացրել է, որ Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, հիմա ծիծաղելի կլինի, որ այսքան տարի հետո մենք ճանաչենք, նշանակում է՝ չե՞նք ճանաչել։ Եվ մենք առաջարկում ենք դաշինքի կնքում, իսկ դաշինքը կնքում են նրա հետ, ում ճանաչել են, հետեւաբար, ինքնըստինքյան դառնում է նաեւ, որ Հայաստանը ճանաչել է Արցախի անկախությունը։ Մենք այժմ ճշգրտում ենք հետագա քայլերը՝ այդ ծրագիրը կյանքի կոչելու համար։

– Ստորագրահավաքը ե՞րբ եք նախաձեռնում։

– Դեռեւս չեմ կարող ասել։

– Իսկ ի՞նչ ընթացակարգ է նախատեսում դաշինքի կնքումը։

– Ստորագրությունները կհավաքեն, որպեսզի Արցախի եւ Հայաստանի ղեկավարությունը հաշվի նստեն դրանց հետ եւ կնքեն դաշինքը։

Լուսինե Շահվերդյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company