ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ովքեր և ինչպես են գծում մեր ուր գնալու քարտեզը կամ ինչպես ենք նահանջում միջազգային հարթակներում

06 Հուլիս 2019 Գրեթե մեկ տարի մշակույթի նախարարություն չունենալն, իսկ ավելի ճիշտ՝ ոլորտն արկածախնդրության, անհեռատեսության ու դիլետանտիզմի ճիրաններում կաթվածահար անելն ու անգործության մատնելն իրեն երկար սպասել չտվեց։

Օրերս Բաքվում մեկնարկեց ՅՈՒՆԵՍԿՕ-Ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանը։ Մենք կարող էինք այնտեղ լինել և ճիշտը ներկա լինելն էր։ Եվ ոչ միայն այն բանի համար, որ վավերացրել ենք և անդամակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պաշտպանման կոնվենցիային», ոչ միայն այն բանի համար, որ մինչ ոչ վաղ անցյալը քիչ թե շատ արդյունավետ աշխատել ենք ու արդյունքներ գրանցել, այլև, նախևառաջ, այն պատճառով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և հատկապես նրա տվյալ կոմիտեն լրջագույն միջազգային հարթակ է, ուր մեր մշակութային ներկայությամբ, մեր մշակութային ինքնությամբ և համաշխարհային քաղաքակրթությանը տված ահռելի ժառանգությամբ ասելիք ունենք, մշակութային-քաղաքակրթական հարթության մեջ մեծերի հետ հավասար խոսելու բնական և լուրջ հիմքեր, ի վերջո, մեր մշակութային իրավունքներն ու շահերը, որոնք խորքի մեջ ավելի քան քաղաքական են, պաշտպանելու հնարավորություն։

Բայց նախ՝ պետք է գիտակցել ՄՇԱԿՈՒՅԹԻ քաղաքական գործոնը և հետո գնահատել ու համոզում ունենալ, թե այն ինչ անփոխարինելի դիվանագիտական-քաղաքական կապիտալ է ներկայացնում։ Պետք է․․․

Ցավոք, այս գիտակցումը, քաղաքական այս արժևորումը չունեցանք և շարունակում ենք չունենալ, այլապես Մշակույթի նախարարությունը չէին խոթի կրթության ու գիտության ու երիտասարդության ու սպորտի արդեն իսկ խցանված հանրակացարանում և չէին փորձի ընդամենը երկու վարչությունների տիրույթում ծրագրել ու կառավարել մշակույթ հսկայական տնտեսությունը։

Իսկ Բաքվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նստաշրջանն է, ու մենք չկանք։ Չկանք, որովհետև մեկնարկից մեկ-երկու օր առաջ հանկարծ արթնացանք ու հիշեցինք, որ անվտանգության խնդիր կա ու մեր ԱԳՆ-ԿԳՄՍԵ-Ն ուշացած, վերջին վայրկյանին գրված նամակն ուղղված ՅՈՒՆԵՍԿՕ-ին, հավանաբար, տեղ հասավ, երբ պատվիրակներն արդեն օդակայանում էին, իսկ նստաշրջանի օրակարգերն ու զեկուցողներն հաստատ հաստատված էին ամիսներ առաջ։ Այս ամենը նախապես չգիտակցելը, չհաշվարկելը պարզապես արդարացում չունի։

Ի դեպ, ամիսներ առաջ, դարձյալ մեր անգործության կամ չիմացյալ անտարբերության պատճառով, ադրբեջանցիներին հաջողվեց «քոչարին» գրանցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։

Իսկ Բաքվում, բնական է առիթը բաց չեն թողնում, բացում են «Ադրբեջանի մշակութային ժառանգությունը Լուվրում» ցուցադրությունը, որն ի դեպ Լուվրում գործելու է մինչև սեպտեմբեր՝ առանցքում ունենալով XVIII-XX դարերի ադրբեջանական գորգը, այո՝ XIII դարի «ադրբեջանական» գորգը։ Այս նախադասությունը տհաճությամբ եմ գրում, ներքին վիրավորանքով․նրանք անգամ գորգագործության զարգացման պետական ծրագիր ունեն, իսկ մենք անգամ մշակույթի զարգացման պետական հայեցակարգ, քաղաքականություն կամ ռազմավարություն չենք կարողանում մշակել, պարզապես չունենք։
Իսկ ֆրանսիական քաղաքները՝ դատարանների վճռով, մեկը մյուսի հետևից չեղարկում են մեր քաղաքների հետ եղբայրության համաձայնագրերը․․․

Ի դեպ, 2018-ի դեկտեմբերին Մավրիկիի հանրապետությունում անցկացվող նստաշրջանում Հայաստանն ընտրվեց Ոչ նյութական մշակութային ժառանգության կոմիտեի փոխնախագահ, և մենք բոլոր հնարավորություններն ունեինք հաջորդ նիստը Հայաստանում հրավիրել։ Կարող էինք, բայց մեր առաջնահերթություններն այլ են կամ պարզապես չկան, պարզապես անգործության ու չիմացության իներցիայով կորցնում ենք հերթական միջազգային հնարավորությունը, հարթակը։

Այս օրերին մեր քաղաքական ու հասարակական միտքը տառապում է, բորբոքվում, շվարում, հանկարծ, մեկեն բացահայտված մասսայական բռնարարի և նույնքան էլ մասսայական բռնաբարվածի մեր հոգեկերտվածքից․․․

Իսկ նույն պահին զուգահեռ Բաքուն զբաղված է Շեքին համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ամրացնելու լուրջ քաղաքական գործով, և խնդիրն այն է, որ փաթեթում ներառված տարածաշրջանային քարտեզները, որ հրատարակվել են Բաքվում 1994-ին, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին և հայկական մի շարք տեղանուններ ներկայացված են ադրբեջանական տարբերակներով։

Մենք այնտեղ չենք, մեր դատը պաշտպանող դժվար թե լինի․․․

Ու ես դժվարանում եմ կամ անգամ վախենում սահմանել, թե որտեղ ենք մենք, ովքեր և որտեղ են գծում մեր ուր գնալու քարտեզը․ մեր արտաքին հարձակողական, հայանպաստ քաղաքականությունը փոխարինել ենք կոմպլիմենտար խեղճությամբ, ներքին քաղաքական կեղծ օրակարգերը, սևուսպիտակների, քայլողների ու չքայլածների պատերազմն ու ներքին թշնամու որսը քայքայում է երկիրը, մեզ հեռացնում մեր իսկական տեսակից, որպես պետություն հասկանալի և արժանապատիվ ուղեգիծ բռնելու ճանապարհից։

Լիլիթ Գալստյան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company