ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

«Մայրական երախտագիտություն» մեդալ` Արցախով շնչող «Ազդակ»-ի խմբագրին

09 Հուլիս 2019 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կազմակերպած` Հայ մամուլի համահայկական համաժողովի մասնակիցները, որոնք Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առաջնային տպագիր, էլեկտրոնային մամուլի առաջին դեմքերն էին, առիթ ունեցան լինելու նաև ՀՅԴ-ի` Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի խմբագրությունում և խմբագիր Շահան Գանտահարյանին հանձնելու Արցախի «Մայրություն» ՀԿ-ի «Մայրական երախտագիտություն» հուշամեդալը: Այն հանձնեց Արցախի «Ապառաժ» պարբերականի վերլուծաբան Միքայել Հաջյանը` նշելով, որ «Ազդակ»-ը` ի դեմս Գանտահարյանի, մշտապես սատար է կանգնել Արցախին ու Արցախի ժողովրդին թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետպատերազմական տարիներին, թե՛ վերականգման ու վերակառուցման շրջանում և թե՛ այսօր:

«Մայրություն» կազմակերպությունն Արցախյան շարժման ծնունդ է, պատերազմի հետ համաժամանակ է ստեղծվել: Անկախ հանգամանքից, որ գործում է Արցախում, այն համահայկական արժեք է ձեռք բերել, որովհետև ուշադրության կենտրոնում է պահում բոլոր այն հայորդիներին, որոնք կարող են իրենց հնարավորությունների սահմաններում ու ուժերի ներածին չափով սատար լինել, աջակցել Արցախին ու Արցախի ժողովրդին: Իր հերթին «Մայրությունը» նույնպես Հայոց բանակի ու զինվորների կողքին է: Կազմակերպության խմբերը մշտապես առաջին դիրք են մեկնում` ցույց տալով, որ թիկունքն ամուր է, ու սահման պահողները կարող են վստահ լինել, որ թիկունքում կանգնած են իրենց մայրերը, որոնք հավատում են զավակների, հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված տղաների արիությանը, խիզախությանը»,- իր խոսքում ասաց Հաջյանը:

Նա նաև մի դրվագ պատմեց, թե ինչպես է արցախցի ծաղկավաճառը ճանաչել Շահան Գանտահարյանին: «Անցյալ տարի մենք պետք է որդուս (Ապրիլյան քառօրյայի նահատակ Նորայր Հաջյան-խմբ.) գերեզմանին այցի գնայինք : Գերեզմանատան ճանապարհի վերջին ծաղկավաճառին մոտեցանք: Այդ մարդը, որ Շահանի հետ ծանոթ չէր, նայեց ինձ ու ասաց` այս մարդու դեմքը ծանոթ է ինձ, կարո՞ղ է մեր Շահանն է: Շշմել էինք. այդ մարդը, որ առնչություն չէր ունեցել Շահանի հետ, ճանաչել էր նրան: Ինչպե՞ս. Սիրիայի դեպքերի հետ կապված, երբ Շահանը գրեթե ամեն օր հանդես էր գալիս հեռուստատեսությամբ, մարդիկ սրտատրոփ սպասում էին` տեղեկանալու, թե ինչպես է սիրիահայության վիճակը»,- պատմեց Միքայել Հաջյանը` փոխանցելով Շահան Գանտահարյանին Հասմիկ Միքայելյանի ղեկավարած «Մայրություն» ՀԿ-ի հուշամեդալը:

Նա կարևորեց «Ազդակ»-ի դերն ու նշանակությունը ոչ միայն Սփյուռքի, այլ նաև ամբողջ հայության համար: Ասաց` երբ խոսում են հայ մամուլի գործիչների, թերթերի համագործակցության մասին, ապա Շահան Գանտահարյանն այդ համագործակցության կարևոր ուղենիշներից մեկն է, ապա ընդգծեց, որ «Ազդակ»-ը մշտապես Արցախով է շնչում, ու եթե բացենք «Ազդակ»-ի ցանկացած համար, այնտեղ պարտադիր անդրադարձ կա Արցախին:

«Շատ շնորհումներ են եղել, բայց այս մեկն իսկապես հուզեց, նամանավանդ, որ Արցախից է: Արցախն իսկապես առանցքային դեր ունի մեզ համար: Սա ես կհամարեմ «Ազդակ»-ի մեծ ընտանիքի նվերը, որովհետև ես առանձին չեմ կարող իրականացնել այն, ինչ իրականացնում է «Ազդակ»-ն` առհասարակ»,- շնորհակալության խոսքում նշեց «Ազդակ»-ի գլխավոր խմբագիրը:

Հ.Գ. Երախտիքի բազմաթիվ մեդալներ կան, որ տրվում են պետական ամենափոքր գերատեսչությունից մինչև իշխանության գլուխ կանգնածների կողմից: Բոլորն էլ, անխոս, պարտավորեցնող ու պատվաբեր են: «Մայրական երախտագիտություն» մեդալը, կարծում ենք, ո՛չ պարտավորեցնող, ո՛չ էլ պատվաբեր է, այն լուռ աղոթքն է այն մայրերի, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհել ու զոհում հանուն հայրենիքի, ամուր ու խաղաղ սահմանի: Աղոթք, շնորհակալություն է` իրենց զավակներին հիշելու, նրանց արածը գնահատելու, գործը շարունակելու ու սխրանքը սերունդներին փոխանցելու համար: «Մայրական երախտագիտություն» մեդալը, վստահ ենք, Շահան Գանտահարյանի համար մասունքի նման է լինելու. չէ՞ որ դրա մեջ որդեկորույս մոր աղոթքի շունչը կա:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company