ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Ծավալված գործընթացն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ

12 Հուլիս 2019 Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի կողմից նախաձեռնած ստորագրահավաքին:

«Ի սկզբանե, պետք է ասել, որ այդ գործողությունների շարքը, որն ուղեկցվում է ստորագրահավաքով, ունի վերջնական նպատակ՝ օրենսդրական նախաձեռնությամբ սահմանադրական փոփոխություններ կատարելու: Բայց դա առաջին հայացքից: Բնականաբար, սա նաև մեր քաղաքացիների, ինչպես նաև այս կամ այն քաղաքական խմբի նախապատվության ու նախաձեռնության խնդիրն է: Մյուս կողմից պետք է համապատասխան տեսակետ և գնահատական հնչեցվի ծավալված գործընթացին, որն իր մեջ պարունակում է լուրջ վտանգներ: Դրանք հատկապես միտված են այն գաղափարներին ու նպատակներին, որոնք 1988 թ.-ին սկսված ազգային-ազատագրական պայքարի մի քանի տարիներից հետո Արցախը Հայաստանին վերամիավորման գաղափարը փոխակերպելու մարտավարական ձևաչափով էին ներկայացված, այն է՝ Արցախի անկախ հանրապետության հռչակումով, միջազգայնորեն ճանաչման գործընթացով նպատակին հասնելը: Այստեղ է խնդիրը, և այստեղ է այն վտանգը, որ Սամվել Բաբայանը և նրա թիմակիցները փորձում են մեր հանրությանը մոլորության տանելով և հանրության զգացական թելերի վրա խաղալու քայլերով բացատրել, որ իբր այս գործընթացով Արցախը վերջնականորեն կմիավորվի մայր Հայաստանին»,- մասնավորապես նշել է Դ. Իշխանյանը:

Օրենսդրական այդ նախաձեռնությամբ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների քաղաքացիներին կարծես հնարավորություն է տրվում երկուստեք մասնակցելու տվյալ հանրապետության ընտրական գործընթացներին: Սակայն, ըստ պատգամավորի, Սամվել Բաբայանի թիմակիցների կողմից առավելապես խոսվում է ՀՀ քաղաքացիներին ԱՀ ընտրական գործընթացներին մասնակցության հնարավորություն տալու մասին: Միաժամանակ, Դ. Իշխանյանը գտնում է, որ պետք է իրավական կողմից այս գործընթացին նայել և եզրահանգումներ կատարել:

«Պետք է լինի երկուստեք գործընթաց՝ ՀՀ և ԱՀ պաշտոնական շրջանակների կողմից: Ցավոք սրտի, մենք տեսնում ենք միակողմանի գործընթաց, որն ունի վերոնշյալ վտանգները: Մյուս կողմից մենք ականատեսն ենք լինում մեր հասարակության մեջ լուրջ բևեռացումների, համախոհության և միասնականության մթնոլորտի առճակատման առաջացման և միմյանց նկատմամբ թշնամական մթնոլորտի ձևավորման:

Բնականաբար, մենք միշտ կարողացել ենք այսպիսի էքստրեմալ վիճակներում համապատասխան ելքեր գտնել: Ես չէի ասի, որ մենք գտնվում ենք այդ էքստրեմալ իրավիճակներում, այդուհանդերձ զարգացումները մեզ կարող են հասցնել այդպիսի մի իրավիճակի, հատկապես՝ ներքաղաքական առումով»,- ավելացրել է Դ. Իշխանյանը:

Պատգամավորի խոսքով՝ ականատես ենք լինում մեր արտաքին ճակատի վրա գտնվող մարտահրավերների շարքին:

«Բնականաբար, մեր հորդորը պետք է լինի զսպվածությունը, իմաստության դրսևորումը, համախոհության մթնոլորտի ձևավորումը և միմյանց նկատմամբ հանդուրժողականության ցուցաբերումը: Մեր միասնականությունը մեզ պարգևել է հաղթանակներ, և այդ միասնականությունը մեզ ոգու ուժ է տվել ու եղել է հիմնական ուղեկիցը վերջին 30 տարիների ընթացքում: Թերևս այս 30 տարիների վերջին դասը, որը լի է փառապանծ էջերով, հաղթանակներով, պետք է ունենա նաև իր շարունակականությունը»,- ասել է Դ. Իշխանյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company