ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Աշխատանքի ոլորտի խնդիրների համակարգային լուծումները պետք է լինեն հետագա բարեփոխում­ների հիմնական օրակարգ

17 Հուլիս 2019

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակն այսօր նախաձեռնել էր կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով: Քննարկմանը ներկա էին ՀՅԴ վերոնշյալ գրասենյակի մասնագետներ, ՀՀ նախագահի, վարչապետի, ՄԻՊ աշխատակազմերից ներկայացուցիչներ, պատգամավորներ, փաստաբաններ և այլ հյուրեր:

Գրասենյակի կատարած հետազոտությունը ներկայացրեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը: Նրա ելույթից հետո մասնակիցները հարցուպատասխանի ձևաչափով քննարկում ծավալեցին, որն անցավ բավական կառուցողական մթնոլորտում:

Նշենք, որ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով: Այդ խնդիրներն ուղղակիորեն վերաբերում են աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը:

Վեր հանված խնդիրները ներառում են աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում օրենսդրական կարգավորման բացերը, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում ի հայտ եկած բացասական դրսևորումները:

Ըստ գրասենյակի ներկայացրած վերլուծության` նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամ­ների, զինծառայողների ընտանիքների անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների անդամ­ների համար Աշխատանքային օրենսգրքով նախատեսված չեն կարգավորման անհրաժեշտ առանձնահատկություններ (արտոնություններ), որոնք գործում են, օրինակ, Ռուսաստանում, Բելառուսում, Թուրքմենստանում, Տաջիկստանում: Անվիճելի է նմանատիպ կարգավորման առարկայական անհրաժեշտությունը նաև մեր երկրում: Այս նպատակով օրենսգրքում անհրաժեշտ է սահմանել նախկին զինծառայողների և նրանց ընտանիքների անդամ­ների, զինծառայողների ընտանիքների անդամ­ների, ինչպես նաև զոհված զինծա­ռայողների ընտանիքների անդամ­ների առանձնահատուկ կարգավիճակն աշխատանքային հարաբերություններում, ամրագրել սոցիալ-աշխատանքային լրացուցիչ երաշխիքներ, օրինակ՝ հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատման դեպքում նախապատվության իրավունք, ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության առաջնահերթության իրավունք, չվճարվող լրացուցիչ արձակուրդ, պետական կազմակերպություններում աշխատանքի ընդունվելու առաջնահերթության իրավունք և այլն:

Իր ելույթում Ավետիսյանն անդրադարձավ Հայաստանում օտարերկրացիների աշխատանքին: Նա նշեց, որ վերջերս հասարակական և մասնագիտական տարբեր շրջանակներում ակտիվացել են քննարկումները Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի վերաբերյալ:

«Հայաստանում օտարերկրացիների աշխատանքը կարգավորող օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողությունը գրեթե բացակայում է, դրանք իրականացնող մարմիններն իրենց վերապահված գործառույթներն ու պատասխանատվությունը ոչ լիարժեք են իրականացնում վերջին շրջանում: 4 ամիս է, ինչ Հայաստանում կրկին գործում է օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը: Իրականում ի՞նչ է սա ներկայացնում: Մեր գնահատմամբ` օրենքի այս պահանջը ձևական բնույթ ունի: Գործող կարգավորման համաձայն՝ գործատուն իր մոտ առկա թափուր աշխատատեղի մասին տեղեկացնում է զբաղվածության բնագավառում լիազորված պետական մարմ­նին (ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն): Եվ եթե մեկ ամսվա ընթացքում գործատուի պահանջներին համապատասխանող թեկնածու չի առաջադրվում նրան, կամ նա մերժում է առաջադրված թեկնածուներին, ապա ստանում է թույլտվություն իր ուզած` կոնկրետ օտարերկրացի աշխատողի համար: Ստացվում է, եթե գործատուն հստակ որոշել է կոնկրետ օտարերկրացու վերցնել աշխատանքի, ապա նա կարող է առանց որևէ հիմ­նավորման մերժել Հայաստանի քաղաքացիներից իրեն առաջադրված թեկնածուներին և ընդամենը մեկ ամիս սպասելուց հետո, որոշակի փաստաթղթեր ներկայացնելով, ստանալ թույլտվություն: Փաստորեն, կարգավորման այս գործիքը ծառայում է ոչ թե իր բուն նպատակին՝ պաշտպանել ներքին աշխատաշուկան, այլ գործատուի համար առաջացնում է որոշակի լրացուցիչ վարչական բեռ՝ մեկ ամիս սպասել, որոշ փաստաթղթեր ներկայացնել, շփվել վարչական մարմինների հետ և այլն»,- պարզաբանեց տնտեսագետը:

Նա կարևորեց նաև այն հանգամանքը, որ աշխատանքի թույլտվության պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունը ևս չի կարող լիարժեք լինել, քանի որ այն դրված է հարկային պետական ծառայության վրա` ընդամենը նրան վերապահված լիազորությունների շրջանակներում: Բացատրեց` վերջին տարիներին ընթացող տեսչական բարեփոխում­ների շրջանակներում աշխատանքի պետական տեսչությունը միացվեց առողջապահական պետական տեսչությանը, և պետական վերահսկողության տիրույթից դուրս մնացին աշխատանքային իրավունքի մի շարք կարևորագույն բնագավառներ, այդ թվում՝ օտարերկրացիների աշխատանքի նկատմամբ վերահսկողությունը:

«Մտահոգիչ է նաև արձանագրվող այն փաստը, որ վերջին շրջանում մեծ տեմպով ավելանում է բանվորական մասնագիտություններով և առանձին կոնկրետ երկրներից օտարերկրացի աշխատողների ներհոսքը մեր երկիր: Այս իմաստով հարկ է նշել, որ միայն օտարերկրացիներին աշխատանքի թույլտվություն տալը բավարար չէ արդեն իսկ առկա խնդիրները լիարժեք լուծելու համար: Ներքին աշխատաշուկայի արդյունավետ պաշտպանության համար պետք է ամբողջականացվի կարգավորման գործիքակազմը: Այն պետք է համալրվի ըստ երկրների ու առանձին մասնագիտությունների՝ օտարերկրացի աշխատողների համար տարեկան թույլատրելի առավելագույն քվոտաների գործադրմամբ: Այս խնդիրների համակարգային լուծում­ները` ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին համապատասխան, պետության համար պետք է լինեն աշխատանքի ոլորտում իրականացվող հետագա բարեփոխում­ների հիմնական օրակարգ: Հակառակ պարագայում ստացվում է, որ կիրառում ենք կարգավորման գործիք, որն իրականում չի ծառայում պետական համապատասխան քաղաքականության բուն նպատակին, սակայն գործատուների համար առաջացնում է վարչական անտեղի ու լրացուցիչ բեռ՝ հնարավոր բոլոր ռիսկերով»,- մեկնաբանեց Ավետիսյանը:

Դառնալով աշխատանքային ժամերին ու ռեժիմին` նա նշեց, որ 2014 թվականին օրական 24-ժամյա աշխատանքն արգելող օրենքի նախագիծ էր դրվել շրջանառության մեջ, սակայն հետագայում այն չընդունվեց, ու գերադասվեց գործատուների շահը: Բայց Միջազգային իրավունքի նորմերով՝ ցանկացած դեպքում օրական աշխատաժամանակը չպետք է գերազանցի 16 ժամը:

ՀՅԴ տնտեսական հետազոտությունների գրասենյակի առաջարկվող լուծումները միտված են աշխատանքի ոլորտում Հայաստանի վավերացրած միջազգային պարտավորությունների կատարմանը, ներքին օրենսդրական առկա հակասությունների վերացմանը, միջազգային դրական փորձով ապացուցված արդյունավետ կարգավորումները մեր երկրում տեղայնացնելուն, ինչպես նաև աշխատանքային հարաբերություններում սոցիալական երկխոսության և գործընկերության կայացման ու զարգացման համար անհրաժեշտ հիմքերի ամբողջականացմանը:

yerkir.am

«Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն» վերլուծության ներկայացում և կլոր-սեղան քննարկում

Հայ Յեղափոխական Դաշնակցության տնտեսական հետազոտությունների գրասենյակը այսօր, հուլիսի 17-ին Երեւանում անցկացրել է կլոր-սեղան քննարկում՝ «Հայաստանում աշխատանքային իրավունքների պաշտպանություն. բացահայտված խնդիրներ և մտահոգիչ դրսևորումներ, հնարավոր լուծումներ» թեմայով:

Գրասենյակը ՀՀ աշխատանքային օրենսդրության մասնագիտական համակողմանի ուսումնասիրությունների արդյունքներով առանձնացրել է առարկայական մի շարք խնդիրներ՝ դրանց հնարավոր լուծումներով: Խնդիրներ, որոնք ուղղակիորեն վերաբերում են աշխատանքի ոլորտի մի շարք բնագավառներում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների թերի կատարմանը, աշխատողների և գործատուների իրավունքների ու պարտականությունների ոչ հավասարակշիռ ապահովմանը, օրինական և արժանապատիվ աշխատանքի համար անհրաժեշտ նվազագույն պայմանների բացակայությանը:

Քննարկման մանրամասները՝ տեսանյութում

https://youtu.be/BrFgSMUpm3g

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company