ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը Յղեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի Ընդհանուր Քարտուղար Օտրէ Ազուլէին

01 Օգոստոս 2019 ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր քարտուղար Օտրէ Ազուլէին յղեց նամակ մը, որուն մէջ զօրակցութիւն յայտնեց կրթութեան, գիտութեան եւ մշակոյթի ոլորտներուն մէջ միջազգային գործակցութեան ճամբով աշխարհի վրայ խաղաղութեան ու անվտանգութեան նպաստող ԵՈՒՆԵՍՔՕ-ի առաքելութեան, ինչպէս նաեւ գնահատեց ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբի մշակութային, պատմական եւ բնական գոհարներու պահպանման ջանքերը:

Մարմինը, սակայն, ԵՈՒՆԵՍՔՕ-ի ընդհանուր քարտուղարին յիշեցուց, որ շարք մը միջազգային այլ կազմակերպութիւններու նման ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը եւս մէկ տարի առաջ մտահոգութիւն յայտնած էր ԵՈՒՆԵՍՔՕ-ի Միջազգային ժառանգութեան յանձնախումբի քաղաքականացման առնչութեամբ` մասնաւորաբար յանձնախումբի 43-րդ նիստը գումարելով Ազրպէյճանի մէջ, երկիր մը, որ կը շարունակէ Մշակութային ցեղասպանութիւնը` կանոնաւոր կերպով բնաջնջելով մարդկութեան անգնահատելի ժառանգութիւններ, ինչպիսիք են Նախիջեւանի Ջուղա շրջանի հայկական խաչքարերը, որոնց դէմ գործուած ոճիրը տեսագրուած էր 2005-ին:

Մարմինը նաեւ ցաւ յայտնեց, որ ազրպէյճանական իշխանութիւններուն կողմէ անվտանգութեան երաշխիքներու դիտաւորեալ կերպով չտրամադրուելուն պատճառով հայկական պատուիրակութեան ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբի 43-րդ նիստին մասնակցութեան կարելիութիւնը խափանուեցաւ:

Հայ դատի մարմինը նշեց, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբը յուլիս 2019-ին իր գումարած նիստին ընթացքին որդեգրեց համաշխարհային ժառանգութեան 29 նոր վայրեր, որոնց շարքին` Հիւսիսային Ազրպէյճանի մէջ Շեքի Խանի պալատը, որ կը գտնուի շրջանի մը մէջ, ուր գոյութիւն ունին Ազրպէյճանի Հանրապետութեան հաստատումէն դարեր առաջ կառուցուած պարսկական, վրացական եւ հայկական կարեւոր վայրեր:

Մարմինը յոյս յայտնեց, որ ԵՈՒՆԵՍՔՕ-ն իր այդ քայլով կը նպաստէ նաեւ վերաշինութեանը Շեքի Խանի պալատին մօտ գտնուող նոյնքան կարեւոր ու գեղեցիկ նմանօրինակ վայրերու, ինչպէս` Ս. Եղիշէ եկեղեցիին եւ Վարդաշէն պատմական քաղաքին: Մարմինը նաեւ կարեւոր նկատեց հաստատումը հետաքննական առաքելութեան մը, որուն նպատակը ըլլայ ճշդել ճակատագիրը Ազրպէյճանի տարածքին գտնուող եւ հայ ժողովուրդի ժառանգութեան պատկանող հազարաւոր մշակութային վայրերու ու պաշտպանել զանոնք, մանաւանդ որ անոնք անտեսումի կամ դիտաւորեալ ու կանոնաւոր բնաջնջումի պատճառով կը կորսուին:

«Այս քայլերը մեծապէս պիտի նպաստեն ԵՈՒՆԵՍՔՕ-ի Համաշխարհային ժառանգութեան յանձնախումբի մշակութային, պատմական եւ բնական գոհարները պահպանելու ջանքերուն, ինչպէս նաեւ ԵՈՒՆԵՍՔՕ-ի աշխարհի վրայ խաղաղութեան եւ անվտանգութեան նպաստելու առաքելութեան», ընդգծեց ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company