ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական միացել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը
06 Օգոստոս 2019 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 89 կոնգրեսական միացել է ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի նախաձեռնությանը`ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը խստիվ հանդիմանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ ԱՄՆ-ի կողմից Արցախին ականազերծման նպատակով տրամադրվող օգնությունը կրճատելու համար: Կոնգրեսի 89 անդամներ միացել են նախաձեռնությանը` այդ թվում առանցքային հանձնաժողովների նախագահներ, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Բրեդ Շերմանը և կոնգրեսական Թիջեյ Քոկսը` պաշտպանելով այս կենսական նշանակություն ունեցող ծրագիրը, հայտնում են ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից:
«Կոնգրեսի մեկշաբաթյա արձակուրդի ընթացքում Ներկայացուցիչների պալատի 89 ներկայացուցիչներ, ներառյալ 10 լիիրավ հանձնաժողովի նախագահ, միացան ՀՅԴ ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբին` բաց մարտահրավեր նետելով Թրամփի վարչակազմի կողմից Արցախին ԱՄՆ-ի օգնությունը դադարեցնելու սխալ քայլին», – ասաց հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, շարունակելով` «Մենք շնորհակալություն ենք հայտնում ներկայացուցիչներ Շերմանին և Քոկսին` Ներկայացուցիչների պալատի կողմից նման ջանքեր գործադրելու համար»:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱՄՆ կառավարությունը նախատեսում է կրճատել Արցախին տրամադրվող օգնությունը, ինչի դեմ ՀՅԴ ԱՄՆ Հայ դատի գրասենյակն արշավ էր սկսել:
yerkir.am