ՀՅԴ ԵՄ-ն մասնակցեց Եվրոպական երիտասարդ ընկերվարների (ԵԵՄ) ամառային բանակումին
06 Օգոստոս 2019 2019թ. հուլիսի 31-ից օգոստոսի 3-ը Բուլղարիայի Ալբենա շրջանում տեղի ունեցավ Եվրոպայի ընկերվար կուսակցությունների երիտասարդական միությունների ամառային բանակումը, որին ՀՅԴ ԵՄ-ից մասնակցեցին Ցոլեր Աղճյանը (Լիբանան) և Գարիկ Պետրոսյանը (Բելգիա):Բանակումի հարուստ օրակարգում էին ընկերվարության մասին զեկույցները, խաղերն ու վարժական դասընթացները: Բանակումի շրջանակներում տեղ ունեցավ նաևԵԵՄ Բյուրոյի հերթական նիստը և Ընկերվար Միջազգայնականի երիտասարդ միության տարածաշրջանային կոմիտեի տարեկան ժողովը:
![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/08/երիտ2-1024x632.jpg)
Հարկ է նշել, որ բանակումին մասնակցում էր ավելի քան 600 երիտասարդ՝ եվրոպական 30 երկրներից, որոնք քառօրյա բանակումի ընթացքում կարողացան ծանոթանալ եվրոպական ընկերվար երիտասարդությանը հուզող ընկերային և քաղաքական զանազան նյութերի, որոնց թեմաներն էին Եվրախորհրդարանի ընտրությունները, ընկերվար ժողովրդավարության ներկա վիճակը և ապագան, երիտասարդության քաղաքական գործունեությունը և հետաքրքրությունները, կենսոլորտի փոփոխությունը և դրա հետևանքները, Եվրոպան և իր հարևան Միջին Արևելքը, աշակերտների և ուսանողական միությունների պահանջներն ու մարտահրավերները, կանանց իրավունքները և պայքարը նրանց հանդեպ կիրառվող բռնությունների դեմ:
ՀՅԴ երիտասարդներնը բանակումն ավարտեցին նոր գիտելիքներով և Եվրոպայի բոլոր ընկերվար երիտասարդական կազմակերպությունների հետ իրենց կապերը վերաամրացրած: