Արցախում են ՀՅԴ Հունաստանի Երտասարդական Միության անդամները
09 Օգոստոս 2019 Օգոստոսի 8-ին ՀՅԴ Հունաստանի Երիտասարդական Միության մի խումբ անդամներ այցելել են Արցախ: ՀՅԴ Ստեփանակերտի «Նիկոլ Դուման» կենտրոնում Հունաստանի երիտմիության անդամները հանդիպել են ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության անդամների հետ:Երիտասարդները հետաքրքրվել են երկու երկրներում դաշնակցական երիտասարդական կառույցների գործունեության առանձնահատկություններով, քննարկել Արցախին ու ընդհանրապես հայությանը վերաբերող մի շարք հարցեր:
ՀՅԴ ՀԵՄ-ի անդամները առաջիկա օրերին կլինեն Արցախի մի շարք պատմական վայրերում, այնուհետև ճամփորդությունը կշարունակեն Հայաստանի Հանրապետությունում: Այդ ընթացքում նախատեսվում է հանդիպում նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միության անդամների հետ:
aparaj.am