ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ստամբուլյան կոնվենցիան բաց տեքստով արշավանք է մեր ազգային-մշակութային ավանդույթների նկատմամբ

12 Օգոստոս 2019 Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեպքում փոխվում է ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ընտանիքի կոնցեպցիան։

«ՄԻ ՔԱՆԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ ՍՏԱՄԲՈՒԼՅԱՆ ԿԱՄ «ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԲՌՆՈՒԹՅԱՆ եւ ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ եւ ԴՐԱ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՇՈՒՐՋ

Ընդունվել է 2011թ․ Ստամբուլում

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ԱՆԴԱՄԱԿՑԵԼ.

Կոնվենցիան վավերացրել են ԵԽ անդամ 47 երկրներից 34-ը։ Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն ստորոգրել եւ չեն վավերացրել։ Սլովակիան հրաժարվել է վավերացնել։ Լատվիան եւ Լիտվան հակված չեն վավերացնելու։ Մոլդովան չի վավերացրել, փոխարենը մշակել է կանանց նկատմամբ բռնության կանխարգելման ռազմավարական ծրագիր։

Միացյալ Թագավորությունը չի վավերացրել։

Բուլղարիան՝ բուլղար եկեղեցու ակտիվ ներգրավվածությամբ, մերժել է վավերացնել կոնվենցիան՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական։

Հայաստանը ստորագրել է 2018-ին, սակայն ստորագրումն ինքնին վավերացում չի պարտադրում։

(Կան բազմաթիվ կոնվենցիաներ, որոնք ստորագրված են, բայց վավերացված չեն):

ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻ ՔԱՆԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 3․

բ․«ընտանեկան բռնություն» նշանակում է ֆիզիկական, սեռական, հոգեբանական կամ տնտեսական բռնության գործողությունները, որոնք կատարվում են ընտանիքի կամ ընտանեկան միավորի ներսում կամ նախկին կամ ներկա ամուսինների կամ զուգընկերների միջեւ, անկախ նրանից, թե արդյոք կատարողը բնակվում է կամ բնակվել է տուժողի հետ նույն բնակարանում;

գ. «գենդերային պատկանելություն» նշանակում է սոցիալական դերեր, վարքագծի տիպեր, գործունեության տեսակներ եւ հատկություններ, որոնք տվյալ հասարակությունը դիտում է որպես պատեհ կանանց եւ տղամարդկանց համար։

Հոդված 4․ ՀԻՄՆԱՐԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ, ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ, ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆ եւ ՈՉ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

3. Մասնակից պետությունների կողմից սույն Կոնվենցիայի դրույթների կատարումը, մասնավորապես՝ զոհերի իրավունքների պաշտպանությանն ուղղված միջոցները, պետք է ապահովվեն առանց խտրականության, այն է՝անկախ սեռից, ռասսայից, մաշկի գույնից, լեզվից, կրոնից, քաղաքական կամ այլ համոզմունքից, ազգային կամ սոցիալական ծագումից, ազգային փոքրամասնությանը պատկանելուց, գույքային դրությունից, ծննդից, սեռական կողմնորոշումից, գենդերային ինքնությունից, տարիքից, առողջական վիճակից, հաշմանդամության առկայությունից, ամուսնական դրությունից, միգրանտի կամ փախստականի կամ այլ կարգավիճակից:

/Ըստ էության, փոխվում է ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված ընտանիքի կոնցեպցիան: Տվյալ կոնվենցիայի համատեքստում ընտանեկան միավոր եւ զուգընկերներ հասկացությունները հավասարեցվում են ընտանիք հասկացությանը։ Սեռը դիտվում է ոչ թե որպես կենսաբանական իրողություն, այլ՝ սոցիալական դերակատարություն-ընտրություն, այստեղից բխող բոլոր՝ իրավական եւ հանրային հետեւանքներով։

ՀՀ Սահմանադրություն, Հոդված 35.1. Ամուսնական տարիքի հասած կինը եւ տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու եւ ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության եւ ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով/:

Հոդված 12․ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մասնակից պետությունները պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ կանանց եւ տղամարդկանց վարքագծի սոցիալական եւ մշակութային վարվելակերպերում փոփոխություններ մտցնելու նպատակով՝ այն հաշվով, որպեսզի արմատախիլ արվեն այն նախապաշարմունքները, սովորույթները, ավանդույթները եւ մյուս բոլոր այն երեւույթները, որոնք հիմնված են կանանց ստորադասվածության կամ կանանց եւ տղամարդկանց կարծրատիպային դերաբաժանման գաղափարի վրա։

/Ըստ էության, բաց տեքստով՝ արմատախիլ անելու նպատակադրությամբ, արշավանք է մեր ազգային-մշակութային ավանդույթների ու սովորույթների, ինքնության նկատմամբ, ուր ազգային արժեքների համադրության, ողջամտության եւ տրամաբանության սահմաններում ապահովված է փոխլացնող սոցիալական դերաբաժանումն ու մեր պետականության հիմք հանդիսացող ընտանիքի ինստիտուտը։

Այսուհանդերձ, միանշանակ է, որ պետությունը լրացուցիչ միջոցներ պիտի ձեռնարկի ընտանիքի ինստիտուտն ամրացնելու, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության իրավական եւ գաղափարական հիմքերն ամրացնելու, ընտանեկան բռնությունների կանխարգելման ուղղությամբ/։

Հոդված 14․ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Մասնակից պետությունները, հարկ եղած դեպքում, պետք է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն՝ միջանձնային հարաբերություններում կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարության, կարծրատիպերից զերծ գենդերային դերերի, փոխադարձ հարգանքի եւ վեճերը առանց բռնության լուծելու, կանանց նկատմամբ գենդերային հիմքով բռնության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքի հարցերով ուսումնական նյութերն ընդգրկվեն պաշտոնական ուսումնական ծրագրերում՝ կրթական բոլոր մակարդակներում եւ հարմարեցված լինելով ուսումնառողների զարգացող ընդունակություններին։

/Ըստ էության, ՀՀ պաշտոնական կրթական ծրագրերում հավասարության, հարգանքի, բռնության դեմ դրական քարոզչության կողքին, նույնքան անթաքույց կուսուցանվեն եւ կհանրահռչակվեն կոնվենցիայով ամրագրված ոչ ավանդական ընտանիքի, սեռային պատկանելության/ ոչ կենսաբանական սեռի կամ ավանդական, ազգային կարծրատիպերն արմատախիլ անելու քարոզչություն եւ հանրահռչակում/։

Հոդված 60․ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԻՄՔՈՎ ԱՊԱՍՏԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ԽՆԴՐԱՆՔՆԵՐ

3.Մասնակից պետությունները պետք է ձեռնարկեն օրենսդրական եւ այլբնույթի անհրաժեշտ բոլոր միջոցները` ապաստան հայցողների համար գենդերային բաղադրիչը հաշվի առնող ընդունման ընթացակարգեր եւ աջակցության ծառայություններ, ինչպես նաեւ գենդերային ուղեցույցներ եւ գենդերային բաղադրիչ ունեցող ապաստան տրամադրելու ընթացակարգեր ստեղծելու համար, ներառյալ՝ փախստականի կարգավիճակ տալու հարցի լուծումը եւ միջազգային պաշտպանության մասին դիմումները։

/Ըստ էության, կոնվենցիան պարտադրելու է փախստականի կարգավիճակ եւ ապաստան տալ եւ առհասարակ իր պաշտպանության տակ վերցնել գենդերային բաղադրիչով բռնության ենթարկված օտարերկրացիներին։ Ապաստանների, կացարանների, սոցիալական այլ ենթակառուցվածքների ապահովումը, բազմաթիվ արտոնությունների ապահոցումը ֆինանսական եւ այլ միջոցներ է պահանջում։ Արդյոք սոցիալական եւ անվտանգային լրջագույն խնդիրներ դիմագրավող Հայաստանի համար սա նոր մարտահրավեր չէ/՞։

Հոդ1.2 Մասնակից պետությունների կողմից Կոնվենցիայի դրույթների արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով, Կոնվենցիայով ստեղծվում է վերահսկողության հատուկ խումբ։ /«ԳՐԵՎԻՈ»/

/Սա նշանակում է, որ Կոնվենցիայով ամրագրված յուրաքանչյուր նորմ ենթակա է միջազգային մշտադիտարկման, նաեւ համապատասխան սանկցիաների։ Հետեւաբար, Կոնվենցիայի հայեցողական կիրառում բացառվում է։ Այն իրացվելու է ամբողջությամբ/։

Հ․ Գ․

Կոնվենցիայի գործնականացման համատեքստում խիստ կարեւոր են վերջինիս պաշտոնական մեկնաբանությունները եւ նրա գործադրման միջազգային փորձը։

Ի դեպ, Կոնվենցիան վավերացրած երկրներում բռնության նվազում չի արձանագրվել։

Կոնվենցիայի առթիվ իրենց մտահոգությունն են հայտնել ԵՄ անդամ պետությունների բազմաթիվ ՀԿ-ներ։

Եվրոպական խորհրդարանը ս.թ. ապրիլի 4-ին դիմել է Լյուքսեմբուրգում գործող Արդարադատության դատարան՝ ակնկալելով Ստամբուլյան կոնվենցիային միանալու իրավաչափության վերաբերյալ եզրակացություն։

Ի վերջո, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությունը մշտական գործընթաց է։ Հասարակության մեջ բռնության մշակույթն արմատախիլ անելու, եւ, առհասարակ, պաշտպանված հասարակություն կառուցելու իրավական եւ քաղաքական բազմաթիվ գործիքներ կան, որոնց արդյունավետ գործադրմամբ կարելի է դրական արդյունքներ արձանագրել»,–նշել է նա։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company