ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի անդամները հանդիպել են Գրիգորի Սահակյանի հետ
16 Օգոստոս 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/08/ՀՅԴ-Ստեփանակերտ-1024x626.jpg)
ՀՅ Դաշնակցության Ստեփանակերտի կառույցի անդամներն օգոստոսի 15-ին հանդիպել են ՏԻՄ ընտրություններին Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրված ԱՀ ՊԲ հրետանային զորամասերից մեկի նախկին հրամանատար, գնդապետ Գրիգորի Սահակյանի հետ:
Հանդիպմանը մասնավորապես մասնակցում էին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամները, Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության պատգամավորները, Ստեփանակերտի կոմիտեի եւ երիտասարդական միության անդամները, ինչպես նաեւ կայանալիք ՏԻՄ ընտրություններին Դաշնակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուներ Արմեն Հովսեփյանը, Տրդատ Մարտիրոսյանը, Սիրանուշ Սարգսյանը եւ Հայկ Մոսիյանը:
Հանդիպման ընթացքում Գրիգորի Սահակյանը ոլորտ առ ոլորտ ներկայացրել է իր նախընտրական ծրագիրը: Դաշնակցության Արցախի կառույցի անդամներն էլ իրենց աջակցությունն են հայտնել Սահակյանին՝ հայտարարելով, որ Դաշնակցության կողմից առաջադրված ավագանու թեկնածուներն ուղեկցելու են նրան քարոզարշավի ընթացքում:
aparaj.am