ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Կարօ Փայլան եւ Էպրիւ Կիւնէյ տեսնուեցան ՀՅԴ Հարաւային Ամերիկայի ղեկավարութեան հետ

21 Օգոստոս 2019 (Agencia Prensa Armenia).- Ուրբաթ 16 Օգոստոսին, երեկոյեան, Թուրքիոյ Ազգային Ժողովի մէջ Ժողովրդային Տեմոքրաթ Կուսակցութեան պատգամաւորներ Կարօ Փայլան և Էպրիւ Կիւնէյ, որոնք շրջապտոյտի ելած են Հարաւային Ամերիկա, այցելեցին Պուէնոս Այրէսի մէջ ՀՅԴ Հարաւային Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի կեդրոնատեղի:

Նրանց ընդունեցին ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէի անդամներ, գաղափարակից կազմակերպութիւններու՝ ՀՕՄ, ՀՄԸՄ, Համազգային, շրջանային թէ տեղական ղեկավարներ, երիտասարդական կազմակերպութեան և սկաուտներու ներրկայացուցիչներ:

Հանդիպման իր մասնակցութիւնը բերաւ Ընկերվար Միջազգայնականի մօտ ՀՅԴ ներկայացուցիչ Մարիօ Նալպանտեան:

Հիւրերուն բարի գալուստի խօսքով հանդէս եկաւ ՀՅԴ ԿԿի ներկայացուցիչ Ջանիկ Քէչեան, որ կուսակցութեան Հարաւային Ամերիկայի կառոյցի և գաղափարակից կազմակերպութիւններու անունով ամբողջական զօրակցութիւն յայտնեց իրենց առաքելութեան:

Ելոյթ ունեցան Կիւնայ և Փայլան, որոնք հակիրճ ձևով ներկայացուցին Թուրքիոյ մէջ այսօր տիրող շատ մտահոգիչ իրավիճակը, իրենց պայքարն ու, մասնաւորաբար, կնոջ դերակատարութիւնը:

Նրանք անդրադարձան նաև տարածաշրջան իրենց այցելութեան, որ իր տեսակին մէջ առաջինն էր, գոհունակութիւն յայտնելով իրենց ունեցած քաղաքական հանդիպումներուն ինչպէս նաև մամլոյ անդրադարձին մասին: Մեր նպատակը, ըսաւ մասնաւորաբար Փայլան, Հարաւային Ամերիկայի հանրային կարծիքին ներկայացնելն է Էրտողանի հալածական քաղաքականութեան սպառնալիքը որ կրնայ նոր ցեղասպանութեան յանգիլ: Թուրքիոյ ժողովրդավարացման համար մեր պայքարը ձեր ալ պայքարն է, ըսաւ ան դիմելով ներկաներուն, որոնց կոչ ուղղեց նոր սերունդին սորվեցնել որ Արևմտեան Հայաստանը նոյնքան իրենց հայրենիքն է որքան Հայաստանի Հանրապետութիւնը, և համոզում յայտնեց որ Թուրքիոյ ժողովրդավարացմամբ և ազգայնականութեան վերացումով Հայոց Ցեղասպանութեան ճանաչում պիտի ըլլայ:

Տեղի ունեցաւ հարցուպատասխան, որու ընթացքին ներկաները հետաքրքրուեցան Թուրքիոյ մէջ հայ համայնքի իրավիճակով, ինչպէս նաև՝ Հարաւային Ամերիկայի իրենց այս շրջապտոյտէն իրենց ունեցած սպասումներուն մասին:

Հանդիպման վերջաւորութեան ՀՄԸՄի Արարատ սկաուտական խումբի ղեկավարները Կիւնայի և Փայլանի նուիրեցին փողկապներ, որով և, ինչպէս ԿԿի անդամներէն մէկը փակման խօսքին մէջ ըսաւ, կը վերանորոգուի միասնական պայքարի ուխտը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company