ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Ամերիկայի Հայ Դատի Գլենդելի Յանձնախումբը Մեծարեց Համայնքի Նուիրեալներին

29 Օգոստոս 2019 «Կրթել, Աշխուժացնել, Մոտիվացնել (դրդել)» կարգախօսով գործող Ամերիկայի Հայ Դատի Գլենդելի յանձնախումբը, Օգոստոսի 25ին անցկացրեց ամէնամեայ տօնահանդէսը, որ առիթ էր ներկայացնելու կատարուած աշխատանքը, ինչպէս նաեւ՝ մեծարելու համայնքում ներդրում ունեցած անհատների ու կազմակերպութիւնների:

Շուրջ 50 տարի, Գլենդելի յանձնախումբը ծառայել է ամերիկահայ համայնքին տարբեր ոլորտներում, պաշտպանել է քաղաքի հայ բնակիչների սոցիալական (ընկերային), տնտեսական եւ քաղաքական շահերը, խրախուսել քաղաքացիական մասնակցութիւնը: Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի համանախագահ Ռոնի Ղարիբեանը, յայտարարելով ձեռնարկի բացումը՝ հայրապետական աղօթքի համար բեմ հրաւիրեց Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արք. Տէրտէրեանին: Սրբազանն իր խօսքում շնորհակալութիւն յայտնեց ներկաներին՝ Գլենդելի յանձնախմբի տօնական առիթին մասնակցելու համար, կառոյցի, որի առաքելութիւնն է կրթել ու քաջալերել հայ համայնքին, համախմբել հայ երիտասարդներին գաղափարի շուրջ, եւ մեծարել մարդկանց, ովքեր առաջնորդւում են համահայկական ընդհանուր տեսլականով:

Ձեռնարկին ներկայ էին քաղաքական, հասարակական գործիչներ, պաշտօնեաներ՝ Կալիֆորնիայի խորհրդարանից, Լոս Անջելեսի մարզից, Գլենդելի քաղաքապետարանից ու Միացեալ կրթաշրջանից, Բրբենքի միացեալ կրթաշրջանից, հայկական տարբեր կազմակերպութիւններից:

Տեսաուղերձով ներկաներին դիմեց ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը. «Հայ Դատի Գլենդելի յանձնախումբը հիմնադրումից ի վեր, աշխատել է ամերիկահայերի խնդիրները բարձրաձայնելով եւ լուծելով, այդ թւում՝ աշխատելով Հայոց Ցեղասպանութեան ճանաչման ուղղութեամբ, որի լաւագոյն արդիւնքներից է Գլենդելի միացեալ կրթաշրջանի կողմից Ապրիլի 24ի պաշտօնապէս ճանաչումն ու նշումը: Հպարտ եմ աջակցելու Գլենդելի յանձնախմբին եւ մաղթում եմ յաջողութիւններ»:

Կալիֆորնիայի խորհրդարանի Ծերակոյտի անունից ողջոյնի խօսք ասաց խորհրդարանի անդամ Էնթընի Փորթանթինօն՝ նշելով, որ Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի մեծարեալների թւում են մարդիկ, ովքեր ներկայացնում են հայ համայնքի տարբեր հատուածներ եւ իրենց գործունէութեամբ, համայնքը դարձնում են առաւել կենսունակ ու զօրեղ: Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարեանն էլ նշեց, որ Գլենդելի յանձնախումբը քաղաքում գործող բացառիկ էթնիկ կազմակերպութիւններից է, որ նաեւ դրական մեծ ներդրում ունի քաղաքի կեանքում:

Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի ատենապետներ Ռոնի Ղարիբեանն ու Լիւսի Պետրոսեանը ներկայացրեցին կազմակերպութեան աշխատանքները՝ նշելով, որ յանձնախումբը մշտապէս ներգրաւուած է եղել քաղաքի բնակիչներին առնչուող հարցերում. «Մեր առաքելութիւնն է ծառայել Գլենդելի հայ համայնքին՝ բարձրաձայնելով մեր հայրենակիցներին յուզող խնդիրներն ու հասնելով դրանց լուծմանը տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտօնեաների հետ քննարկումներով, դիւրացնել երկխօսութիւնը քաղաքացու եւ կառավարութեան միջեւ: Մեր կողմից արծարծուող հարցերի շարքում են եղել քաղաքում մատչելի բնակարանների կառուցումը, երթեւեկութեան ժամանակակից միջոցների տեղակայումը, կրթութեան որակի բարձրացումը, անվտանգ միջավայրի ապահովումը, նոր աշխատատեղեր եւ փոքր բիզնեսների համար բարենպաստ միջավայր ստեղծելը: Յանձնախումբը նաեւ աշխատանք է տանում խրախուսելու ամերիկահայերի մասնակցութիւնը ընտրութիւններին եւ որոշումների կայացման գործընթացին, պայքարում է Հայոց Ցեղապանութեան առաւել ճանաչման եւ ընդունման ուղղութեամբ», նշեց Պետրոսեանը:

Ռոնի Ղարիբեանն էլ ընդգծեց, որ իրենց գործունէութիւնը հնարաւոր է դառնում կամաւորների ջանքերի շնրոհիւ, եւ ներկայացրեց Գլենդելի յանձնախմբի խորհրդի անդամներին՝ Սեդա Խոճայեան, Անեթ Թանիք, Կայծակ Շահպազեան, Լենա Սողոմոնեան, Յասմիկ Պուրուշեան, եւ հանրային կապերի պատասխանատու Լուսինէ Յարութիւնեան: Նրանք այնուհետեւ հարթակը տրամադրեցին մեծարեալներին:

Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի «Կեանքի իրագործումներ» մրցանակը, եկեղեցուն եւ համայնքին անձնուէր եւ օրինակելի ծառայութեան համար տրուեց Վազգէն Ա. քհնյ. Աթմաճեանին: Դուստրը՝ Թամար Աթմաճեանն ընթերցեց տէր Վազգէնի կենսագրութիւնը, որ եւս մէկ անգամ վկայեց, որ նա իր ողջ կեանքը նուիրաբերել է հայ համայնքին՝ ծառայելով Սուրբ Կարապետ եւ Ս. Աստուածածին եկեղեցիներում, դասաւանդել է Ռոզ եւ Ալէք Փիլիպոս ու Անոյշ եւ Վահան Շամիլիան Ազգային վարժարաններում: Տէր Վազգէնը նաեւ հանդիսանում է Գլենդելում գործող երկու հիւանդանոցների խորհուրդների անդամ, ծառայել է Գլենդելի Ոստիկանական վարչութիւնում՝ որպէս հոգեւոր խորհրդատու եւ քահանայ: Թեմի առաջնորդական փոխանորդ Թորգոմ եպս. Տօնոյեանը փոխանցեց Մուշեղ արք. Մարտիրոսեանի խօսքը. »Քրիստոնէական սիրով, հայրական օրհնութեամբ եւ գոհունակ սրտով ողջունում ենք Գլենդելի Հայ Դատի յանձնախումբը եւ գնահատում նրա հայանպաստ գործունէութիւնն ու անսակարկ ծառայութիւնը, ինչպէս նաեւ շնորհաւորում ենք այս տարուայ մեծարեալ անձնաւորութիւններին ու կազմակերպութիւններին, որոնց շարքում է մեր թեմի նուիրեալ հոգեւորականներից Վազգէն Ա. քհնյ. Աթմաճեանը: Քահանայ հօր համար հոգեւորականը սոսկ զգեստ ու հանգամանք չէ, այլ՝ առաքելութիւն եւ կոչում, կեանքի այնպիսի որակ, մտածելու եւ գործելու այնպիսի ոճ, ուր Աստծոյ ծառայութիւնն ու Քրիստոսի աշակերտութիւնը առանցքային ներկայութիւն են դառնում: Տէր հայրը շարունակ, անանձնական նուիրումով թափանցեց ժողովրդի սրտի ու էութեան մէջ, եւ Աստծոյ խօսքի սերմերը ցանեց մեր զաւակների հոգիներիի անդաստաններում, աւելին՝ տէր Վազգէնը կրթաշարջաննաերում, որպէս ուսուցիչ, նոր սերնդին հոգեւոր դաստիարակութիւն տուեց, սերունդներ կերտեց՝ գիտակցելով, որ քրիստոնէական եւ հայեցի դաստիարակութիւնը ազգի յաւերժութեան երաշխիքն ու հիմնաքարն են: Այս բոլորին առընթեր, տէր հայրը տասնամեակներ շարունակ ազնիւ ծառայութեամբ, անձնուէր առաքինութեամբ ու անմնացորդ սիրով, գործուն մասնակցութիւն բերեց յատկապէս Գլենդելի հայ համայնքին՝ թէ՛ մշակութային, թէ՛ բարեգործական եւ թէ հայրենանուէր բնագաւառներում«:

Տէր Վազգէնը մեծարուելու համար շնորհակալական իր խօսքում մասնաւորապէս նշեց. «Յիշե՛նք, որ այս ձեռնարկը Հայ Դատի ձեռնարկն է, այլ ոչ թէ անհատների. մենք պարզապէս միջոցներ ենք, իսկ Հայ Դատը՝ նպատակ: Որպէս հայ ապրում ենք եւ օգտագործում ենք աստծուածատուր մեր բոլոր կարողականութիւնները՝ հասնելու համար Հայ Դատի հետապնդած արդարութեան եւ մեր ազգային պահանջատիրութեան հարցի լուծման: Աստուած օրհնի Հայ Դատին զինուորագրեալ բոլոր ներկայ եւ բացակայ կամաւորներին, ովքեր ինչպէս երէկ, այդպէս էլ այսօր՝ շարունակում են ծառայել յանուն մարդկային խղճի ազատութեան վերահաստատման եւ հայ ազգի իրաւունքների վերատիրացման համար»:

Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի »Վուդրօ Վիլսոնի հանրային ծառայութեան մրցանակ«ը Գլենդելի քաղաքապետարանի խօսնակ Արտաշէս Քասախեանը յանձնեց Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միութեանը՝ հայ մշակոյթի տարածման ու մեր ժառանգութեան պահպանման համար: Համայնքում, Իրաքահայերի միութիւն անունով առաւելապէս յայտնի այս կազմակերպութիւնը հիմնադրուել է 1991 թուականին: Այսօր, Գլենդելում իր կենտրոնատեղին ունեցող միութիւնն ունի շուրջ 400 անդամ, տարբեր յանձնախմբեր ու ենթայանձնախմբեր, որոնք գործում են մեծ արդիւնաւէտութեամբ: Կալիֆորնիայի Հայ երիտասարդաց միութեան «Արենի» պարախումբը համայնքային տարբեր ձեռնարկների սպասուած համոյթներից է, «Կոմիտաս» երգչախումբն էլ արժանացել է բազմաթիւ մրցանակների, այդ թւում՝ ՀՀ կառավարութեան կողմից: Կազմակերպութիւնը հրատարակում է տարբեր թեմաներ լուսաբանող »Լրատու« ամսագիրը: Ժողովրդավարական արժէքներ եւ սոցիալական հաւասարութիւն քարոզող գործունէութեան շրջանակներում էլ, միութիւնն ամէն տարի կրթաթոշակներ է տրամադրում երիտասարդներին, շէնքը տրամադրում է որպէս ընտրատեղամաս, կազմակերպում է դասախօսութիւններ, եւ այլն:

«Մարիա Եակոբսոն» մարդասիրական մրցանակը Գլենդելի միացեալ կրթաշրջանի խորհրդի անդամ Շանթ Սահակեանը յանձնեց Գլենդելի Երիտասարդ կանանց քրիստոնէական միութեանը (YWCA)՝ նաեւ ընտանեկան բռնութեան դէմ պայքարի համար: Կազմակերպութեան նպատակն է աշխատել կանանց, երեխաների, եւ ընտանիքների առողջութեան, անվտանգութեան, եւ տնտեսական զօրացման ուղղութեամբ, ինչը կը կանխի ընտանեկան բռնութիւնը: Գլենդելում ԵԿՔՄն առաջարկում է տարբեր ծառայութիւններ ընտանեկան բռնութիւն վերապրածների եւ նրանց երեխաների համար, այդ թւում՝ արտակարգ իրավիճակների դէպքում ապաստարաններ, իրաւաբանական աջակցութիւն, բուժում, երեխաների համար յատուկ ծրագրեր եւ այլ:

Շնորհակալութիւն յայտնելով Հայ Դատի Գլենդելի յանձնախմբին, ԵԿՔՄի գործադիր տնօրէն Թարա Փեթերսոնը նշեց, որ մրցանակը կարեւոր է յատկապէս նկատի ունենալով փաստը, որ աշխատում են որպէսզի քաղաքի ողջ համայնքը կարողանայ օգտուել իրենց ծառայութիւններից: «Ընտանեկան բռնութիւնը շատ բարդ հարց է, բայց համոզուած ենք, որ առաւել դիւրին կը լինի յաղթահարել, եթէ պայքարում ներգրաւուած լինեն հնարաւորինս շատ կազմակերպութիւններ»:

«Հայ Դատի մրցանակ»ը յանձնուեց «Ասպարէզ» օրաթերթին՝ օրինակելի նուիրումի, անսասան աջակցութեան եւ Հայ Դատին անձնուէր աջակցութեան, համայնքին մատուցուող շարունակական ծառայութիւնների համար: 1908 թուականին Ֆրեզնոյում հիմնադրուած եւ այսօր Լոս Անջելեսում գործող »Ասպարէզ«ը երկլեզու օրաթերթ է, որ ծառայում է ԱՄՆ Արեւմտեան շրջանի աւելի քան 500 հազար ամերկահայերի: Պարբերականը, աւելի քան մէկ դար հայ համայնքի համար հանդիսացել է ոչ միայն լրատուութեան եւ տեղեկութեան աղբիւր, նաեւ՝ ծառայել է որպէս տարբեր կազմակերպութիւնների հետ միասին տարբեր հարցերի շուրջ համայնքին զօրաշարժի ենթարկող կառոյց: 1970 թուականից գործող թերթի անգլերէն բաժինը հայ համայնքի ձայնն ու տեղեկութեան աղբիւր է դարձել ԱՄՆ Կոնգրեսում, երկրի տարբեր գրադարաններում: Արհեստագիտական զարգացումների արդիւնքում ստեղծուած Asbarez.com-ը ներկայում հայկական ամենաշատ ընթերցող ունեցող կայքերից է:

«Ասպարէզ»ի անգլերէն բաժնի խմբագիր Արա Խաչատրեանը, մրցանակն ընդունելիս ընդգծեց, որ աշխատանքի յաջողութիւնը հնարաւոր է դառնում աշխատակիցների ամէնօրեայ ջանքերի շնորհիւ: »Ամէն օր աշխատանքի գնալիս, մեզ արտօնեալ ենք զգում՝ շարունակելով մի աւանդոյթ, որը սկիզբ է առել 111 տարի առաջ Ֆրեզնոյում, երբ մեր համայնքի թիւն այնքան էր մեծացել, որ կարիք կար հաղորդակցուելու եւ տեղեկացնելու, թէ ինչ է կատարւում ոչ միայն Ամերիկայի արեւմտեան ափում, նաեւ՝ հայրենիքում: Ամէն օր գիտակցում ենք, որ շարունակում ենք իրացնել մեր ժառանգութիւնը, որը սկսուել էր մի պարզ առաքելութեամբ: Այդ մասին գրուած է թերթի առաջին համարում, այն է՝ ստեղծուել ենք մեր համայնքին տեղեկութիւններ փոխանցելու, տարբեր կարծիքների, քննադատութիւնների, առաջարկների համար ասպարէզ տրամադրելու նպատակով՝ այդպիսով նպաստելով համայնքի ու մեր ազգի զարգացմանն ու զօրացմանը: Մենք դա արել ենք տպագիր, այնուհետեւ նաեւ կայքի միջոցով, եւ կարող եմ հպարտօրէն ասել, որ այսօր ներկայացնում ենք աշխարհի բոլոր հայերին՝ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Արգենտինաից, Ֆրանսիայից, Կանադայից, Աւստրալիայից, Ամերիկայի արեւելեան եւ արեւմտեան հատուածներից: Մեր բազմաթիւ էջերում մատուցում ենք տեղեկատուութիւն, որն անհրաժեշտ է Հայ Դատի մեր պայքարի համար, որովհետեւ մեր ցանկացածը երազանք չէ, այլ՝ անկախ, ազատ եւ միացեալ հայրենիքի իրականութիւն, եւ հաւաքական ջանքերով մենք կը հասնենք դրան«:

«Քլարք Մագնետ» աւագ դպրոցի, Գիտութեան եւ արհեստագիտութեան »Մագնեթ« դպրոցի տնօրէն Լենա Գորթոշեանը ստացաւ »Հանրային ծառայութիւն« մրցանակը: Գլենդելի միացեալ կրթաշրջանի խորհրդի անդամ Կրեկ Գրիգորեանը ներկայացնելով մեծարեալին՝ անդրադարձաւ նրա ներդրումներին, այդ թւում նշելով, որ հեղինակաւոր կրթօջախի յաջողութեան գլխաւոր գրաւականներից է Գորթոշեանի նուիրումն իր աշխատանքին: »Քլարք Մագնեթ« աւագ դպրոցը, Գորթոշեանի գլխաւորութեամբ բազմիցս արժանացել է տարբեր հեղինակաւոր կոչումների, այդ թւում՝ »Ականաւոր դպրոց«, »Ոսկէ ժապաւէն դպրոց« եւ այլ, իսկ համերկրային մակարդակով՝ լաւագոյն դպրոցների ցանկում է 2.67 ցուցանիշով: Կրթական հաստատութեան տնօրէնուհին էլ բազմաթիւ մրցանակներ ունի, որոնցից է նաեւ »Տարուայ կին« կոչումը Ադամ Շիֆի կողմից: Լենա Գորթոշեանը մեծապէս ներգրաւուած է նաեւ հայ համայնքի կեանքում. նա Հայ առաքելական եկեղեցու Արեւմտեան թեմի Ազգային վարժարանների հոգաբարձուների խորհրդի անդամ է: »Անհատի ձեւաւորումը պահանջում է ընտանիքի, դպրոցի եւ կազմակերպութիւնների, ինչպիսին է Հայ Դատի յանձնախումբը, հաւաքական ջանքն ու աշխատանքը: Որպէս տնօրէն, իմ պարտականութիւնն է համոզուել, որ իւրաքանչիւր աշակերտ ոչ միայն գնահատում է կրթութիւնը, այլ նաեւ՝ կարեւորում է հասարակական աշխատանքը, եւ մեր դէպքում՝ յատկապէս հայ համայնքի համար, որտեղ նրանք ձեւաւորուել են«, իր խօսքում նշեց Գորթոշեանը:

Այս առումով խորհրդանշական էր յաջորդ մեծարեալի ներկայացումը Հայ Դատի Գլենդելի յանձնախմբի խորհրդի անդամ Յասմիկ Բուրուշեանի կողմից: «Երիտասարդ գործիչ» մրցանակը տրուեց 19ամեայ Նիկոլետա Սարգսեանին, ով զբաղւում է հասարակական աշխոյժ գործունէութեամբ տարբեր կազմակերպութիւններում ու ակումբներում, այդ թւում նաեւ՝ հայկական: Կալիֆորնիայի Նորթրիջի համալասարանում ուսանելու հետ մէկտեղ, Նիկոլետան, մի քանի տարի է, որ ՀԵԴ Գլենդելի «Ռուբէն» ուխտի անդամ է, եւ ներկայում ղեկավարում է հանրային կապերի բաժինը: Նա նաեւ Հայ Ուսանողների Միութեան խորհրդի անդամ է: Սուրբ Մարիամ հայկական կիրակնօրեայ դպրոցում շուրջ վեց տարի որպէս ուսուցչուհու օգնական Նիկոլետա Սարգսեանի աշխատանքը ներառում է հայ կրօնի մասին յատուկ ծրագրերի ստեղծում մանկապարտէզի երեխաների համար: Մրցանակը ստանալիս իր խօսքում Նիկոլետա Սարգսեանը նշեց. »Շնորհակալութիւն նաեւ Հայ Երիտասարդաց Դաշնակցութեանը, որ ինձ տրամադրեց մի հարթակ, ինչի միջոցով կարող եմ ծառայել համայնքիս«:

Օրուայ մեծարեալներին տրուեցին յատուկ յուշապակիներ եւ շնորհակալագրեր նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆի, Կալիֆորնիայի խոհրդարանի Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի, Ներկայացուցիչերի տան անդամ Լորա Ֆրիդմանի, Գլենդելի քաղաքապետարանի կողմից:

Երեկոն անցաւ հաճելի միջավայրում, ինչին նպաստեց նաեւ «Ռումբա» նուագախումբը:

ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սոցիալիստական ինտերնացիոնալի հայտարարո

Սոցիալիստական ինտերնացիոնալն իր վրդովմունքն ու խոր մտահոգությունն է արտահայտու

13 Փետրվար 2026
Ատրպէյճանի հայատեաց քաղաքականութիւնը ե

Ատր­պէյ­ճա­նի պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թիւ­նը Ար­ցա­խի հար­ցին շուրջ կա­րե­լի

13 Փետրվար 2026
Մենք մեր 135 տարվա տերն ենք, դուք ձեր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյա

12 Փետրվար 2026
Վենսի Այցելութիւնը Հայաստան՝ Երկիր Դր

«Այս երկիրը շատ գեղեցիկ է։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելութեան համար՝ ոչ միայն ան

12 Փետրվար 2026
Խախտել եք օրենքի պահանջը, տարածել եք ս

ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանի ելույթ

12 Փետրվար 2026
Յիշողութիւնը Ջնջելու Դիւանագիտութիւնը-

Ահարոն Շխրտըմեան Միացեալ Նահանգներու փոխնախագահ Ճէյ.Տի. Վենսի Ծիծեռնակաբերդի

12 Փետրվար 2026
Ճէյ․Տի․ Վենսի Ջնջուած Գրառումը Հայոց Ց

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․-ի փոխնախագահ Ճէյ․ Տի․ Վենսի կողմէ Հայոց ցեղասպանութիւնը ճա

12 Փետրվար 2026
Խմբագրական. Նոր Արտաշատի Եւ Նոր Նուարս

Խորհուրդը այժմէականացման կարգով կը շարունակուի մինչեւ մեր օրերը: Ղեւոնդեանք եւ

12 Փետրվար 2026
ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պահանջում

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հեղինակել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժո

11 Փետրվար 2026
Վասն Հաւատոյ Եւ Վասն Հայրենեաց

Ե՞րբ Հայ եկեղեցին 451 թուականին Աւարայրի դաշտին վրայ, Տղմուտ գետի ափերուն տեղի

11 Փետրվար 2026
Չպայքարելը Նշանակում է Հաշտուել Չլինել

ՀՅԴ կառոյցի Գերագոյն ժողովի որոշումը միանշանակ էր․ քաղաքական ներկայ միջավայրը

11 Փետրվար 2026
Ոչ Եւս Է Հայ Մամուլի Նուիրեալ Սարգիս Մ

Լոս Անճելըսի մէջ կեանքին հրաժեշտ տուաւ հայ մամուլին եւ յատկապէս «Ազդակ» օրաթեր

11 Փետրվար 2026
Ակնարկ. Հիւլէական Ուժանիւթի Բազմազանաց

Միացեալ Նահանգներու փոխնախագահի այցելութեան օրակարգերէն պահ մը կեդրոնանանք Երե

11 Փետրվար 2026
Գոյժ

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէն ցաւով կը

11 Փետրվար 2026
Ինչո՞ւ է Փաշինյանը դարձել Ադրբեջանի և

Այս տխուր իրավիճակի վերջին ապացույցը YouTube-ում տեղադրված թուրքերեն 8.5 րոպեա

10 Փետրվար 2026
Պատրաստ ենք համագործակցել ընդդիմադիր ո

«Հայաստան» դաշինքի ձևաչափը պահպանելու ցանկություն կա. այսօր՝ փետրվարի 10-ին, Ա

10 Փետրվար 2026
Վենսի այցից պետք էր ստանալ լավագույնը

«Չմոռանանք, որ Դավոսում Թրամփը հանդիպել էր Ալիևի հետ, Փաշինյանի հետ՝ ոչ։ Այսին

10 Փետրվար 2026
Այսօր պահն է համազգային դիմադրութեամբ

Յանուն արդիականութեան, այլանդակութիւններու պարարտ հող կը պատրաստուի, կ՛ոտնակոխ

10 Փետրվար 2026
Ազատություն հայ պատանդներին. բողոքի ցո

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ փետրվարի 9-ին

10 Փետրվար 2026
Հայաստանը պետք է ԱՄՆ-ին բացատրի, որ Իր

Հայաստանը չի կարող հրաժարվել Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերություններից, քա

10 Փետրվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company