Դաշնակցությունը անելիքներ ունի պետականության ամրապնդման գործում
02 Սեպտեմբեր 2019 «Սեպտեմբերի 2-ը Դաշնակցության համար միշտ էլ փառավոր ու մեծ տոն է համարվել, որովհետև դարեր շարունակ բազում սերունդների երազածը ի վերջո հաջողվել է իրականացնել, ստեղծել պետականություն, որի շնորհիվ մենք ունենք երկու հայկական պետություններ՝ Արցախի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը»,- մեկնաբանելով սեպտեմբերի 2-ի խորհուրդը՝ ասել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Վահրամ Բալայանը:«Մենք գտնում ենք, որ Դաշնակցությունը պետականության ամրապնդման գործում անելիքներ ունի: Միայն պետականությունը ամրապնդելու, միջազգային ճանաչման գործընթացն ակտիվացնելու միջոցով կարող ենք իրականացնել այն տղաների երազանքը, որոնք իրենց կյանքը տվել են անկախության ու պետականության համար:
Դաշնակցությունը հավատարիմ է 1988-ի խորհրդանիշին՝ Միացյալ Հայաստանի գաղափարին, մենք այդ ճանապարհն անցնելու ենք ազատ, անկախ, հետագայում ճանաչված երկիր ունենալու միջոցով»,- նշել է Վահրամ Բալայանը:
aparaj.am