ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Ընտրություն, որն ամենքս պետք է կատարենք…

04 Սեպտեմբեր 2019 Ամուլսարը միայն հանքարդյունաբերական կամ լեռնամետալուրգիական հարց չէ: Չնայած դատարկ ապարների լցակույտեր, ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրվածքներ, հորատանցքեր, գրունտների ֆիզիկամեխանիկական հատկություններ ու բազմաթիվ այլ խելոք բառեր հասկանալի չեն ոչ միայն թերի միջնակարգ կրթություն ունեցողին, այլեւ գիտական կոչում ունեցող շատ բանասերների: Թվում է, թե այս հարցով պետք է զբաղվեն միայն հանքարդյունաբերողները, քանի որ միայն նրանց է հասու այս բարդ եզրույթների մեկնաբանությունը…

Ամուլսարը միայն առողջապահական կամ բնապահպանական հարց չէ: Թթվային դրենաժներ, ցիանիդներ, սուլֆիդային միներալներ, հիդրավլիկ հաղորդականություն, էվապոտրանսպիրացիոն ծածկ… օտարահունչ եզրույթները հասկանալու համար մասնագիտական գիտելիքներ են պետք, ու նույնիսկ Սորբոնն ավարտած փիլիսոփան դրանցից շատ բան չի հասկանա: Ամուլսարը միայն ֆինանսական կամ իրավական հարց չէ: Միայն ֆինանսիստները կարող են հումքային բորսաներում որոշել ոսկու ֆյուչըրզների արժեքը, հաշվարկել հանքի շահագործման զուտ զեղչված արժեքը: Հասարակությունն այդքան գիտելիք չունի: Չունեն նույնիսկ նրանք, ովքեր գիտեն ինչ է էվապոտրանսպիրացիոն ծածկը: Ապա այդ սարսափելի բառը՝ արբիտրաժ: Կտանեն, կդատեն, ամենքիս վրա տուգանքը կբաշխեն (էս նեղ մաջալին մենակ էդ էր պակաս): Թողնենք թող ֆինանսիստներն ու իրավաբանները հարցը լուծեն: Ամուլսարն աշխարհայացքի հարց է, արժեքային համակարգի հարց է, երկրի ապագայի տեսլականի հարց է: Իսկ այստեղ մենք բոլորս ասելիք ունենք:

Հայաստանը բոլորիս երկիրն է, ու ամենքս ենք պարտավոր ընտրություն կատարել, թե որ ճամփով կուզենք, որ Հայաստանը գնա: Ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում ունենալ, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել: Մի կողմում՝ հզոր աջակցություն վայելող հանքարդյունաբերող, որը միլիոններ է ներդրել, որ միլիարդներ աշխատի: Մյուս կողմում՝ առողջարանային տուրիզմ, հյուրանոցներ, փոքր ու միջին ձեռնարկություններ, հարյուրավոր անհատներ, ովքեր իրենց բնակարանները վարձով են տալիս զբոսաշրջիկներին կամ բուժման եկածներին: Միլիարդների՞ բիզնես է: Իհարկե՝ ոչ: Բայց այդ համեմատաբար համեստ գումարները կմնան Ջերմուկում, Հայաստանում, կբաշխվեն հարյուրավոր, հազարավոր բնակիչների միջեւ: Իսկ այն միլիարդների ո՞ր մասն է վերադառնում Հայաստան, իսկ ո՞ր մասն է նստում օտար հաշիվներին, դառնում վիլլաներ ու զբոսանավեր: Բա աշխատատեղեր, հարկեր, ռոյալթիներ (ֆինանսիստին կանչեք, թող բացատրի, թե դա ինչ է)… Այո՛, կարեւոր հարցեր են: Չնվազող արտագաղթի պայմաններում ամեն աշխատատեղն էլ հաշիվ է, մի մարդու, մի ընտանիքի ճակատագիր է: Բայց ի՞նչ կլինի տասը, քսան, երեսուն տարի հետո: Ի՞նչ կմնա սարից ու Ջերմուկից տասը, քսան, երեսուն տարի հետո, նույնիսկ եթե որեւէ բնական կատակլիզմ չլինի, ու թույնը չլցվի Սեւան: Սա է խնդիրը՝ բոլորիս ընտրության խնդիրը: Ինչպիսի՞ տնտեսություն ենք ուզում, ի՞նչ երկիր ենք ուզում: Կանաչ, կայուն զարգացող, ներառական տնտեսություն, թե՞ երկրի ընդերքը քամող հանքարդյունաբերություն, որից եկած միլիարդները շատ քչերը կվայելեն: Այս հարցում բոլորս ոչ թե իրավունք, այլ արտահայտվելու պարտավորություն ունենք:

Որպես վերջաբան

Կասեք՝ իսկ համատեղել չի լինի՞: Բնությունն էլ է ռեսուրս, ոսկին էլ: Պատերազմ է, աղետի գոտին դեռ լիովին չի վերականգնվել, նոր ներդրումներ չկան (Գյումրիի դելֆինարիումը չհաշված), չենք կարող մեզ այս ճոխությունը թույլ տալ եւ հրաժարվել նույն այդ ռոյալթիից: Ինչու՞ չհամատեղենք: Եթե հնարավոր լիներ՝ լավ կլիներ, բայց շա՞տ դեպքեր գիտեք, երբ հանքն ու առողջարանն իրար կողքի են: Կասեք՝ գեղեցիկ ես խոսում, բայց տասը տարի առաջ էր պետք սրա մասին խոսել, գնացքն արդեն գնացել է, Լիդիանը միլիոններ է ծախսել: Ո՞րն է ճիշտ՝ սխալ ճամփի կեսից հետ դառնալը, թե՞ շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ետ դարձը ծախսատար է… Բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չեն տրվել: Ինձ ճիշտ հասկացեք, ես սկզբունքորեն դեմ չեմ հանքարդյունաբերությանը: Հողի տակ հարստությունը չեն պահում: Բայց հանքարդյունաբերությունը պետք է լինի պատասխանատու, պետք է բացառվի որեւէ անկառավարելի ռիսկ:

Հանքարդյունաբերությունից ստացված եկամուտը, եթե ոչ՝ ամբողջությամբ, գոնե զգալի մասով պետք է վերադառնա Հայաստան: Հանքարդյունաբերությունից պիտի շահի ազդակիր համայնքը, ողջ երկիրը: Ունե՞նք այս պայմանները: Չեմ կարծում:

Արթուր ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ

«Առավոտ» օրաթերթ 03.09.2019

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company