ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խորհրդարանի գերակայունութիւնը ու դիւրաբեկութիւնը

06 Սեպտեմբեր 2019 Խորհրդարարանական համակարգի անցումի հիմնական առաջադրանքներէն էր նաեւ բազմակուսակցական Ազգային ժողով ունենալը, ուր բանավէճը, տարբեր մօտեցումները իրողապէս բազմակարծիք հարթակ ստեղծելը պիտի նպաստէին գաղափարներու բիւրեղացման, ծրագիրներու համադրումին եւ այդ բոլորով իսկ հիմնովին սատարէին գործադիր-օրէնսդիր հակակշիռ գործողութիւններու գործընթացի կայացման։

Ազգային ժողովի ներկայ պատկերը գուցէ հեռու է այդ առաջադրանքի իրականացումով ստեղծուելիք իրավիճակէն։ Սխալ պիտի ըլլար սակայն եզրայանգում կատարելը՝ թէ խորհրդարանական համակարգը կամ գործող Սահմանադրութիւնը չի համապատասխաներ իր իսկ առաջադրած նպատակներուն։

Այս խորհդարանը յատուկ պայմաններու մէջ ձեւաւորւեցաւ եւ խորքին մէջ անցումային շրջափուլի մը համապատասխան պատկեր կը ներկայացնէ։ Ուր՝ իշխանափոխութեան գերխանդավառ մթնոլորտի մէջ հասարակութիւնը իշխանափոխութիւն իրականացուցած ուժին եւ աւելի ճիշդը զայն մարմնաւորած անհատին կը քուէարկէ նախ նախորդը տապալած ըլլալուն եւ ապա արմատական անմիջական համակարգային փոփոխութիւններ տեսնելու մղումով։ Այս երեւոյթը միայն Հայաստանի Հանրապետութեան վերաբերող չէ բնականաբար։

Պետական մտածողութենէ մեկնած իշխանութիւնը ի՛նք շահագրգիռ պէտք է ըլլայ հակակշիռ գործընթացներ ձեւաւորելու համար։ Մանաւանդ գերկայուն մեծամասնութիւն գոյացուցած խորհրդարան ունեցող իշխանութիւնը, ուր գործադիր-օրէնսդիր իրար լրացնող անարգել միտումները գրեթէ բոլոր հիմնական հարցերուն զգալի կը դառնան։

Այս պայմաններուն մէջ, ինչ հաստատութիւններ են, որոնք կրնան լրացնել խորհրդարանէն բացակայող ընդդիմութեան ունենալիք հակակշիռի դերը։

Ա. Արտախորհրրդարանական կուսակցութիւնները
Բ.Զանգուածային լրատուամիջոցները
Գ. Քաղաքացիական շարժումները

Արտախորհրդրարանական կուսակցութիւններու այսօրուան ունեցած վարկանիշերը հեռու են ժողովրդային լայն խաւերու վրայ ազդելու հնարաւորութիւններէն։ Թէկուզ մշակուած ծրագիրներով, այլընտրանքային առաջարկներով, կառուցողական քննադատութեամբ թերիները սրբագրելու յայտարարութիւններով, անոնք յայտնապէս, գէթ ներկայ պայմաններուն մէջ իրավիճակ ստեղծելու եւ հակակշռելու դերակատարութենէն զրկուած են։

Զանգուածային դասական լրատուամիջոցները հանրային կարծիքի վրայ ազդելու նուազ հնարաւորութիւն ունին քան ընկերային ցանցերը։ Այստեղ արդէն կը զիջին որակն ու բովանդակայինը։ Մինչ պաշտօնական լրատուամիջոցը, որքան ալ սուր քննադատական շեշտերը պահէ պարտաւորութիւնը կ՛ունենայ ինքնազսպումի քայլերու դիմելու, ապալրատուութիւն չտարածելու. հարկադրանքին տակ կ՛ըլլայ, տուեալներու բացակայութեամբ մեկնաբանութիւն կամ հաստատում կատարելու պարագային դատարանին առջեւ կանգնելու։ Մինչ համացանցային կամ երեւութապէս անհատական մամուլը ելեկտրոնային տարածքներու վրայ հասարակութեան բեւեռացման կը ծառայէ, տեղի տալով կիրքի ու ատելութեան տարածման։ Ըսել կ՛ուզուի, որ դասական մամուլը կամ պաշտօնական լրատուամիջոցները ընդհանրապէս հեռու են չորրոդ իշխանութեան դեր կատարելու գործառոյթները իրականացնելէ։

Կը թուի, որ ներհասարակական կամ ընդհանրապէս ներհայաստանեան գործընթացներուն վրայ այս պահի դրութեամբ ամէնէն ազդեցիկ ուժերը քաղաքացիական շարժումներն են։ Այս տեսութիւնը կարելի էր արծարծել ոչ միայն նախկին իշխանութիւններուն օրով՝ նման ակտիւիստական շարժումներու ստեղծած իրավիճակները նկատի ունենալով ,այլ նաեւ ընդհանրապէս համաշխարհային մակարդակի վրայ գրանցուող իրադրութիւններուն հետ հաշուի նստելով։

Ուրեմն այսօր, հակակշիռ գործողութիւն իրականցնելու համեմատական ամենալայն հնարաւորութիւնը ունին քաղաքացիական շարժումները՝ բնապահպանական, մշակութային, կրթական եւ այլ ոլորտներու առումով։

Աշխարհի մէջ բնապահպանական շարժումը շուտով վերածուեցաւ քաղաքական ուժի եւ տարբեր խորհրդարաններու մէջ նկատառելի տեղ գրաւեց կանաչներու տարազով։
Այսօրուան խորհրդարանը ըստ էութեան նաեւ ձեւաւորուած է երէկուան քաղաքացիական շարժումներու ակտիւիստներէ։ Խորքին մէջ ուրեմն երէկուան եւ այսօրուան ակտիւիստները փոխհակակշռումի գործընթացներու ներքաշուած են, օրինակ, Ամուլսարի հարցով։

Յայտնապէս մեր երկիրը անցումային շրջան մը կը բոլորէ քաղաքացիականէ քաղաքական շարժումներու ձեւափոխման առումով։ Այդ իսկ պատճառով նաեւ գերկայունութիւնը ունի յատուկ դիւրաբեկութիւն։ Ինչպէս տարբեր երկիրներու, մեր երկրին մէջ եւս կրնանք ականատես ըլլալ, տարբեր հանգրուաններու փուլ եկող, նոր անուն ընտրող, վերափոխուող, դիմափոխուող եւ ծրագրափոխուող խմբակցութիւններու։ Ներկայ աշխարհակարգը յատկանշուած է գերարագ յարափոփոխութեամբ։ Ընդհանուր այդ միտումներէն անմասն չեն մնար նաեւ պետութիւններն ու խորհրդարանները։

Քաղաքական որեւէ ուժ արտախորհդրանէն խորհրդարան անցում կատարելու համար այս իրականութիւններուն հետ հաշուի նստելու պարտաւորութեան տակ է։ Խնդիրը՝ էականն ու գաղափարականը պահելով ներկայ օրինաչափութիւններուն կամ գործող կանոններուն հետ քայլ պահելու հրամայականին կը վերաբերի։

Շահան Գանտահարեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ես կսպասեմ արդարադատությանը

Անազատության մեջ գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ազատամարտիկ Իգոր

14 Հուլիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրոն սրտի անհուն կսկիծով կը ցաւակցի ընտանիքին, հարազատներուն եւ ՀՅԴ Արեւ

14 Հուլիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ երիտասարդական եւ ուսա

Հուլիս 15-ին՝ ժամը 14:00-ին, Երեւանում, Նեմեսիսի հուշարձանի հարևանությամբ տեղի

14 Հուլիս 2025
Շինծու գործերով ձերբակալված ՀՅԴ երիտաս

Այսօր՝ Հուլիսի 14-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ անդամներ

14 Հուլիս 2025
Ահաբեկչության կազմակերպման մասին պնդու

Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այսօր՝ հուլիսի 13-ին, ՁՊՎ-ից ազա

13 Հուլիս 2025
7 ձերբակալվածներից 5-ն ազատ արձակվեցի

Ձերբակալվածների պահման վայրից այսօր ազատ արձակվեցին հուլիսի 10-ին «ահաբեկչությ

13 Հուլիս 2025
Տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի ԳՄ և ՀՅԴ

Հուլիսի 12-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի Գերա

12 Հուլիս 2025
ՀՅԴ Գանատայի Երիտասարդական միութեան յա

Հայաստանեայց առաքելական եկեղեցին ու հայութեան ազգային խորհրդանիշները կը մնան ս

12 Հուլիս 2025
Ակնարկ. Սիւնիքը` Ապու Տապիի Տաք Կէտ

Ապու Տապիի հանդիպումէն բխած պաշտօնական հաղորդագրութիւնները ակնկալելիօրէն փակագ

12 Հուլիս 2025
Ցեղասպանությամբ խաղաղության չեն հասնու

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը «

12 Հուլիս 2025
Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանին հարվածում են ոչ թե մեղքերի, այլ՝ առաքինո

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ բողոքի ակցիան՝ ի պաշտպանությո

Հայ Յեղափոխական Դաշնակցության Երիտասարդական միության անդամները այսօր՝ հուլիսի

11 Հուլիս 2025
ՀՀ իշխանությունը ջղաձգվում է, երբ արտա

«Բոլորի համար այլևս ակնհայտ է, և՛ Հայաստանի ներսում, և՛ դրսում, որ այն, ինչ իր

11 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ հայտարարությունը. Դատապարտում

Վերջին օրերին մենք ականատեսն ենք լինում Դաշնակցության և ՀՅԴ Հայաստանի Երիտասար

11 Հուլիս 2025
Տեղի ունեցաւ Գարեգին Նժդեհի Կիսանդրիի

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Գարեգին Նժդեհ» կոմիտէին, ուրբաթ, 4 յուլիս 2025-ին, երեկո

11 Հուլիս 2025
Մենք պայքարել ենք, պայքարում ենք և պայ

«Անընդհատ որ գոռում են՝ «մեզ ուզում են գյուլեն, սպանեն», վստահեցնում եմ՝ իրենք

11 Հուլիս 2025
Նիկոլական զազրելի ու տգետ ողջ քարոզչակ

Իրավապահների այսօրվա «գործողությունները» Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցրած «սա

10 Հուլիս 2025
Վարչախումբը քաղաքական հետապնդում է իրա

Այսօր վաղ առավոտից՝ օրվա տարբեր ժամերին ՀՅԴ անդամների տներում իրականացվել են խ

10 Հուլիս 2025
ՀՅԴ ՀԵՄ. Դատապարտում ենք յուրաքանչյուր

Հրապարակում ենք հոլովակ, որտեղ արդեն տարիներ շարունակ ՀՅԴ ՀԵՄ-ի կողմից իրականա

10 Հուլիս 2025
Մեզ լռեցնել չեն կարող

Իշխանական ռեպրեսիաներն ու իրավական «մասկի շոուները» Հայաստանում շարունակվում ե

10 Հուլիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company