ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Քննարկում

Մի՞թե չեք գիտակցում, որ որդեգրել եք քաղաքական ցնցումների ընթացք

17 Սեպտեմբեր 2019 ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը գրում է․

«Որքան էլ հանրային հեռուստատեսության երկարաշունչ հաղորդումը ժպտալու խորհուրդ տա, իսկ վարչապետը ֆուտբոլն համարի ազգային-պետական նշանակության ճակատ ու այնտեղ տեղավորի Վանեցյանին, այնուամենայնիվ «նոր Հայաստանում» ժպտալու առիթ գրեթե չկա, ոչ էլ՝ ֆուտբոլով հրապուրվելու սիրտ։

Չկա, որովհետև Հայաստանում կատարվում են ազգային-պետական նշանակության դեպքեր, որոնց գնահատական չտալը, նրանց սպառնալիքները չտեսնելը, հետևություններ չանելը նշանակում է չգիտակցել, թե ինչ վտանգավոր ընթացք է որդեգրել երկիրը։

ԱԱԾ-ի պետի հրաժարականին կարելի էր և չանդրադառնալ, եթե վերջինս չուղեկցվեր մեր իրականությունն ախտորոշող, ըստ էության երկրի և պետականության կառավարման որակները գնահատող հիմնավորումներով։

«Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են»։

Արթուր Վանեցյանի այս գնահատականներն՝ իբրև բովանդակություն չեն զարմացնում․ մենք /Դաշնակցությունը/ դեռ ամիսներ առաջ նույն գնահատականն ենք տվել երկրի կառավարման և որոշումներ ընդունելու որակներին, երկրի անհասկանալի, տագնապեցնող ընթացքին, երկիրը ցնցումների և հանրային բախումների տանող անհեռանկար քաղաքականությանը։

Խնդիրն հատկապես այն է, որ այսպիսի գնահատականներ է հնչեցնում մեր ազգային անվտանգության ողջ համատեքստին, հորիզոնական և ուղղահայաց զարգացումներին, ողջ տեղեկատվությանը տիրապետող մի բարձրաստիճան պաշտոնյա, որից վեր, երկրի կառավարման բուրգում ընդամենը մեկ պաշտոն կա։

Ցավալի է, բայց օբյեկտիվորեն այս խոստովանություն-գնահատականը ուղղված է թե ներքին սպառողին, թե արտաքին․․․ Ավելին չասեմ։ Բայց Վանեցյանն այստեղ վերջակետ չի դնում, շարունակում է․«Իմ հրաժարականը թող լինի «կանգ առ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:

Քայլողներին ուղղված Վանեցյանի կանգնելու կոչն էլ բովանդակային իմաստով չի զարմացնում․ մենք նրանց դեղին քարտ դեռ ամիսներ առաջ էինք ցույց տվել։

Մի կողմից ԱԱԾ-ի արդեն նախկին տնօրենի հայտարարությունը գալիս է ապացուցելու, թե դեռ ամիսներ առաջ որքան դիպուկ ենք եղել մեր ախտորոշումներում, և միևնույն ժամանակ էլ ավելի խորացնում տագնապս, որովհետև վստահ եմ, որ մեր ազգային անվտանգության սպառնալիքներին տիրապետող բարձրագույն պաշտոնյայից ինչ աներևակայելի ճիգ է պահանջվել այսպիսի ուղերձի համար։ Գրեթե Հեմինգուեյի ոճով, այսբերգի պես, որն ընդամենը գագաթն է ցուցադրում։

Բայց, ըստ էության «Իմ քայլը» կանգ առ-ի ոչ տրամադրություն ունի, ոչ էլ՝ խոհեմություն։ Ավելին, Ա․ Միրզոյանի այսօրվա կոչով նոր հարձակում է սպասվում դատաիրավական համակարգի վրա։Առայժմ, կարծես շատ հեշտ է թվում՝ մի ութսուն հոգով, թաքնվել ժողովրդի կամ հանրային պահանջի ներքո, հերոսաբար ջախջախել իշխանության ճյուղերի տարանջատման սահմանադրական նորմը։ Տղաներ և աղջիկներ, միթե չեք գիտակցում, որ որդեգրել եք հակասահմանադրական, քաղաքական ցնցումների մի ընթացք, որը պարզապես կասեցնում է մեր երկրի բնականոն զարգացումը, որը մաշում և հիասթափեցնում է հանրությանը, ազդում մեր միջազգային վարկանիշի վրա։ Գալու է չէ՞ քարեր հավաքելու ժամանակը։ Միթե դժվար է հասկանալ, որ Արցախյան հակամարտություն դիմագրավող երկիրը քաղաքական և բարոյական այլ արժեքներով և այլ ռեժիմում պիտի ապրեր։

Բայց հիմա ձեզ բովանդակությունը և արդյունքները չեն հետաքրքրում։ Դուք մտահոգ եք ավելի կարևոր խնդրով․ ո՞վ է գրել Վանեցյանի տեքստը»։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company