Չի կարելի ասել, թե պատերազմն ավարտվել է եւ խաղաղության մեծ համաձայնությունը կայացել
20 Սեպտեմբեր 2019![](https://www.arfd.am/wp-content/uploads/2019/09/Շահան-Կ-1024x502.png)
Սեպտեմբերի 16-ին Անկարայում տեղի է ունեցել Թուրքիա- Ռուսաստան- Իրան եռակողմ հանդիպումը, որի գլխավոր թեման էր՝ Սիրիան: Հանդիպման մանրամասների մասին տեղեկատվությունը սակավ է:
Թե ի՞նչ է տեղի ունենում Սիրիայում եւ ինչ պայմանավորվածություններ եւ վերադասավորումներ են հնարավոր Սիրիայի շուրջ ծավալված գործընթացներում, «Երկիրն այսօր»-ը զրուցել Լիբանանի «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ: