ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Կիոտոյի տաճարներն ու Օսակայի ծովերը տեսնելու մեր մեծ հավատամքը

21 Սեպտեմբեր 2019 Ճապոնիայում հին ժամանակներում ապրել է երկու գորտ, մեկը՝ քաղաքամայր Կիոտոյում, մյուսը՝ Օսակայում։ Երբ մի տարի շոգ ամռանը ցամաքում են Կիոտոյի գետակներն ու ջրանցքները, չորանում է նաև գորտի պալատական փոքրիկ ջրհորը, և գորտը որոշում է մեկնել Օսակա՝ մտածելով, որ քաղաքը ծովափին է, իսկ ինքը կյանքում ծով չի տեսել, ուստի՝ հա՛մ ծով կտեսնի, հա՛մ գեղեցիկ Օսական կվայելի, հա՛մ էլ չի տառապի Կիոտոյի ջրհորի չորությունից։ Եվ գորտը դուրս է գալիս իր տնից և ուղևորվում դեպի Օսակա։

Այդ տարի Օսակայում ևս սաստիկ երաշտ է լինում, և ծամաքում է նաև այդտեղ ապրող գորտի լճակը։ Սաստիկ նեղված այս իրողությունից՝ օսակացի գորտը ևս որոշում է տեղափոխվել և իր կյանքը դասավորել մայրաքաղաք Կիոտոյում։

Ճանապարհն անցնում էր սարի վրայով։ Հասնելով կատարին՝ գորտերը գլուխներն իրար խփելով հանդիպեցին իրար։ Կիոտոցի և օսակացի գորտերն այդտեղ պարզեցին, որ և՛ Կիոտոյում, և՛ Օսակայում երաշտ է, ուստի և իմաստ չունի շարունակել ճանապարհը։ Բայց, քանի որ առաջին գորտը շատ-շատ էր ուզում առաջանալով տեսնել Օսակայի հիասքանչ ծովերը, իսկ երկրորդը՝ մայրաքաղաք Կիոտոյի պալատներն ու տաճարները, նրանք սարի կատարին կանգնեցին հետևի թաթերի վրա, ձգվեցին իրենց գորտային հասակով մեկ և չռված աչքերով նայեցին հեռու։

Նայեցին, նայեցին, և հանկարծ կիոտոցի գորտը շրփալով՝ զարմանում է, որ դիմացը՝ առջևում, ամեն ինչ հինն է հիշեցնում, նույն իրենց Կիոտոն, և, փաստորեն, ոչ մի ծով էլ չկա Օսակայում։

Օսակացի գորտը նույնպես զայրացավ և հայտարարեց, թե սա ի՞նչ մայրաքաղաք է, այնտեղ ոչ մի պալատ կամ տաճար էլ չկա, փաստորեն, Կիոտոյում ոչ մի հետաքրքիր բան էլ չկա և ամեն ինչ հինն է ու նույնը, ինչպես Օսակայում։

Եվ կես ճանապարհից դառնացած սրտերով իրենց տները վերադարձած կիոտոցի և օսակացի գորտերն այդպես էլ ողջ կյանքում չհասկացան, որ ձգվելով և հետևի թաթերին ուղիղ կանգնելով՝ նրանց գլխի կատարին գտնվող աչքերը մնացել էին հետևում։ Այդպես նրանք ոչ թե առաջ էին նայել, այլ հետ։ Նայել էին այն ուղղությամբ, որտեղից եկել էին։ Այդպես նրանք փոխադարձաբար ողջ կյանքում հայտարարեցին, որ թե՛ Կիոտոն, թե՛ Օսական նույն ճահիճն են, և աշխարհում ոչ մի ծով էլ չկա։

Հայաստանի ներկայիս իշխանությունները, ձգվելով, շատ ձգվելով դեպի առաջ, իրականում հետ են նայում։ Նրանք ճիշտ և ճիշտ ճապոնացի գորտերն են։ Նրանք առաջ նայելով՝ տեսնում են հինը, տեսնում են նախկինը, տեսնում են այն մղձվանջը, այն երաշտը, այն չորացած ջրհորն ու լճակը, որից, ըստ իրենց, դուրս են եկել մեկուկես տարի առաջ։

Իշխանության փառքից, անձնական վրեժխնդրության մոլուցքից՝ Փաշինյանի իշխանության աչքերը դուրս են ցցվել, ելել և հայտնվել են գլխի կատարին, և դրանից այդ իշխանությունը կորցրել է երկրի ապագայի վառվող հորիզոնները տեսնելու ունակությունը։ Եվ Փաշինյանի իշխանությունը առաջ նայելով՝ տեսնում է անցյալը, այն որքան առաջ է ձգվում, այնքան ավելի է մոլեգնում, կատաղում և փրփրում, ինչպես կիոտոցի և օսակացի գորտերը, քանի որ «առջևում» նրա աչքին էլի հինն է երևում՝ հին իշխանություններն են, իրենց հին թշնամիները, հին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, հին օլիգարխները և այլն, և այլն։ Այդ տեսարաններից Փաշինյանի իշխանությունն ավելի ու ավելի է սարսափում և այդ միրաժից գլուխը կորցրած՝ դառնում իր հին «Կիոտոն» և «Օսական», երբեմն անզորությունից դառնորեն լալիս, երբեմն՝ կատաղությունից՝ նորից ձգվում, ձգտում նորից նայել առաջ, բայց «առջևում» ամենուր հներն են, էլի անցյալի մղձվանջն է, երաշտն ու դատարկ ջրհորը։

Փաշինյանի իշխանությունը երբեք չի կարողանա տեսնել «Կիոտոյի տաճարներն» ու «Օսակայի չնաշխարհիկ ծովերը»։ Նրանք շուտով կվերադառնան իրենց ելման կետերը և կհայտարարեն, որ «Կիոտոյում ոչ մի տաճար էլ չկա» և «Օսակայում ոչ մի ծով էլ չկա»։ Քանի որ նրանք ճիշտ և ճիշտ ճապոնացի գորտերն են։

Իրականում և՛ Կիոտոյում կան պալատներ, և՛ Օսակայում ծովեր կամ լճակներ, և հայ ժողովուրդը մի գեղեցիկ օր ունենալու է այն իշխանությունը, ով առաջ նայելով կտեսնի ոչ թե անցյալի մղձվանջը, այլ ապագայի տաճարներն ու ծովերը։

Ես որևէ կասկած չունեմ։

Շնորհավոր տոնդ, Հայաստա՛ն․․․

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

Թորոնթոհայ TV հեռուստաժամի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյ

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանն աջակցում է Փաշինյանին՝ ընդդե

Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններն ու նրանց լրատվամիջոցները ուշադրությամբ

06 Հոկտեմբեր 2026
Անվտանգային այն միջավայրը, որ ստեղծվել

Պետք է շատ մանրամասն քննարկվի Շաքիի դեպքը. Զինված ադրբեջանցին հատել է սահմանը,

06 Հոկտեմբեր 2026
«Ռազմիկ»-Ի Դերը ԼԵՄ-ի Կեանքին Մէջ

Հարցազրոյց ՀՅԴ Բիւրոյի Անդամ Տարօն Տէր Խաչատուրեանի Հետ ԼԵՄ-ի «Ռազմիկ» պաշտ

06 Հոկտեմբեր 2026
Փարիզում ներկայացվել է Արցախի մասին պա

Սեպտեմբերի 29-ին Փարիզում տեղի է ունեցել գրական երեկո՝ նվիրված «Նամակներ դրախտ

04 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը պատրաստակամություն է հ

ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանին ընդառաջ ՀՐԱՏԱՊ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԴԻՄՈՒՄ–նամակով դիմել

04 Հոկտեմբեր 2026
Երկարատև խաղաղությունը չպետք է լինի հ

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն է Հայ դատի Ամերիկայի Ար

04 Հոկտեմբեր 2026
Անվտանգային համակարգը խոցելի է, իսկ պե

Սյունիքի մարզի Շաքի գյուղում ադրբեջանցի սահմանախախտի ներխուժման և տեղի բնակիչն

03 Հոկտեմբեր 2026
Մեր Կարեւորագոյն Որոշումը Ներքին Միասն

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

03 Հոկտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Հաղթել կամ պարտ

2026 թ. սեպտեմբերի 1-ին Բիշքեկում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության գ

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ երիտասարդների բողոքի ցույցը՝ ՀՀ Ա

Այսօր, հոկտեմբերի 2-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company