ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

Քրիստափորի յարատեւ ներկայութիւնը

18 Հոկտեմբեր 2019 ՍԵԴՈ ՊՈՅԱՃԵԱՆ

Գողթն գաւառը։ Հայութեան ըմբոստ ոգիի խանձարուրը։ Հայ քաջերու օրրանը։ Հոն, վերին Ագուլիս գիւղին մէջ, 160 տար առաջ, Հոկտեմբեր 18, 1859ին, ծնաւ հայ մը, որուն վիճակուեցաւ յեղաշրջել դարերով հալածուած հայ ժողովուրդին կամքն ու վճռականութիւնը։ Երբ վեց դարեր Գողթնի քնարները լռած էին, մեր հին երգը կը լսուեր տակաւին – «Երկնից թող գան անմահ հոգիք, հայոց քաջեր պսակել»։ Անմահ հոգիները Գողթնի քնարներով պսակեցին հայ քաջ մը, որ վառեց Հայկական Յեղափոխութեան կրակը՝ յանուն հայրենիքի ազատութեան։

Այդ քաջն էր՝ Քրիստափոր Միքայէլեան։

Քրիստափոր եղաւ հայ մարդը խիզախեցնող մարդակերտը։ Ան եղաւ հայ մարդը յանդգնեցնող յեղափոխականակերտը։ Ան եղաւ Հայկական Յեղափոխութեան ոգին, կամքը եւ միտքը։ Ան դարբնեց կռիւին յարատեւութիւնը, որպէսզի ազատագրուի հայկական լեռնաշխարհը։ Ան պատռեց հայութիւնը բաժանող քարտէսները, որպէսզի ամբողջացուի հայրենիքը եւ միացուի հայութիւնը։։ Ան պատգամեց, «Պատռել է հարկաւոր քարտէզների վրայ այս կամ այն աւազակապետի կամքով գծուած սահմանները, ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում։»

Ան ճգնեցաւ պատրաստել մեր ժողովուրդը յեղափոխական վճռականութեամբ եւ քաղաքական տրամաբանութեամբ, երբ քաղաքական ստահակներ ճիգ չէին խնայեր ժողովուրդին առողջ միտքը ապականելու ամբոխային տրամաբանութեամբ։

Ամբոխային տրամաբանութեան վարպետները կը մեղադրէին մեր ազատագրական պայքարը իբրեւ պատճառ՝ հայութեան դէմ սուլթանական կոտորածներուն։ Անոնց կը պակսէր քաղաքական տրամաբանութիւնը տեսնելու, թէ կոտորածները երկար ժամանակէ կը գործադրուէին, երբ տակաւին չկար հայկական ազատագրական պայքարը։ Հետեւաբար ու պարզօրէն, կոտորածները հիմնական պատճառն էին հայկական յեղափոխութեան եւ ոչ թէ հակառակը։

Այսօր եւս կը շարունակէ քաղաքական տրամաբանութեան բախումը ամբոխային տրամաբանութեան դէմ։

Այսօր, ամբոխային տրամաբանութեան նոր վարպետները կը մեղադրեն մեր ազգային առաքինութիւնները – մեր արժէքները, հայրենասիրութիւնը, հայութիւնն ու Հայաստանը ամեն բանէ վեր դասելու յանձնառութիւնը – իբրեւ հիմնական պատճառ մեր ներկայ կացութեան։ Բայց մեր ներկայ կացութիւնը եւ անոր վատթարացող ընթացքը սկսաւ այն պահուն, երբ ամբոխային տրամաբանութեան վարպետները սակարկութեան դրին մեր ազգային առաքինութիւնները։ Եւ այդ սկսաւ 1921-ին պոլշեւիկեան բռնատիրութեամբ ու կը շարունակուի վերանկախացած հայրենիքի մենատիրութեամբ ախտաւորուած յաջորդական իշխանաւորներով։

Ինչպէս անցեալին, այսօր եւս ամբոխային տրամաբանութեան վարպետները այդ միեւնոյն քաղաքական ստահակներն են, որոնց պատուէրները կը ներածուին օտարածին աղբիւրներէ։

Քրիստափոր լաւապէս ճանչցած էր այս ստահակներու տեսակը՝ ըլլան անոնք անցեալէն եկող թէ ներկայէն բխող։

Արարքի մը, դէպքի մը, երեւոյթի մը, կամ կացութեան մը գոյութիւնն ու զարգացումը ունին հիմնական պատճառներ։ Այս ըմբռնումն է որ մեզի կը պարտադրէ Քրիստափորեան քաղաքական տրամաբանութիւնը։ Ամբոխային տրամաբանութիւնը պարզապէս կ՚ապաւինի անցողակի «առիթներու» եւ «պատրուակներու»՝ ծածկելու համար այդ տրամաբանութիւնը մեր ժողովուրդին մէջ սրսկող ստահակներուն վարձկանութիւնը։

Քրիստափորի քաղաքական տրամաբանութեան.մեկնակէտը յստակ է-

«1- Երբ կան հիմնական պատճառներ ո՛եւէ երեւոյթի առաջ գալու համար – առանց ակներեւ «առիթի» էլ երեւոյթը զարգանում է:

2- Երբ չկան հիմնական պատճառներ – նոյնիսկ խոշոր դէպքերն էլ «առիթի» նշանակութիւն չեն ստանում:

3- Երբ կան հիմնական պատճառներ – հարկաւոր դէպքում «առիթ» կամ «պատրւակ» երբեք չի պակասիլ:

4- Երբ կան հիմնական պատճառներ – դրանց դէմ կռւող բոլոր միջոցները ոչ միայն վնասակար չեն կարող լինել, այլեւ միանգամայն անհրաժեշտ հակակշիռ պիտի համարւեն:»

Հետեւաբար, պէտք է կատարել ճիշդ ընտրութիւնը քաղաքական տրամաբանութեան եւ ամբոխային տրամաբանութեան միջեւ։ Երկրորդը օտարածին աղբիւրներէ ջուր խմող քաղաքական ստահակներուն կը պատկանի։ Առաջինը մեր ազգային առաքինութիւններուն պատուանդանն է։

Քրիստափորի համար ամբոխային տրամաբանութեան վերացումը պարտադրանքն է մեր ազգային իրավիճակին։ Հետեւաբար, պէտք է ազգովին ուշադիր ըլլալ, որովհետեւ.-

«Եթէ մարդիկ ուզում են ձեզ հաւատացնել՝ թէ իրենք «ուրիշ համոզմունքներ են դաւանում» այն ժամանակ, երբ ոչինչ չեն անում ոչ մի տեսակ համոզմունքների համաձայն կամ յանուն «գերագոյն շահերի միայն թունաւորում են հասարակական կարծիքը եւ կամ օր ու գիշեր օդը յանուն բանուորական «յաւելեալ աշխատանքի», բայց մնում են ստոյիկեան սառնասիրտներ մի ամբողջ ժողովրդի «յաւելեալ արեան» դիմաց։»։

Քրիստափոր գործեց իր պատգամին համաձայն։ Իր խօսքը զուգորդեց գործին՝ իր անձին օրինակով։ Մեր ազատագրական պայքարը վճռական հանգրուանի հասցնելու նպատակով, 1904ի Հ.Յ.Դ. Երրորդ Ընդհանուր Ժողովին Քրիստափոր առաջադրեց Սուլթան Ապտիւլ Համիտի վերացումը։ Ժողովը որոշեց։ Ան նաեւ պահանջեց անձնապէս գործադրել ծրագիրը։ Ժողովը ընդառաջեց։ Այսպէս էր ու է՛ Դաշնակցութիւնը։ Անոր առաջնորդները թէ՛ ղեկավարներ են եւ թէ պարզ զինուորներ։

Քրիստափոր չէր կրնար բացառութիւն ըլլալ, իսկ Դաշնակցութիւնը չէր կրնար բացառութիւն ընել Քրիստափորին, հոգ չէ թէ ան գլխադիր առաջնորդն էր կուսակցութեան։ Քրիստափորը նաեւ յեղափոխական զինուորն էր։ Նոյնիսկ իբրեւ առաջնորդ, ան պատրաստ էր կատարելու գերագոյն զոհաբերումը՝ Հայաստանի համար, հայութեան համար։

Սուլթանի սպանութեան ծրագրին համաձայն, ան լծուեցաւ գործածուելիք ռումբի պատրաստութեան՝ Պուլկարիոյ Վիտոշ լերան շրջանին մէջ։ Ռումբի փորձի մէկ դժբախտ պահուն՝ պայթիւնէն նահատակուեցան 46-ամեայ Քրիստափոր եւ իր ընկերակիցը՝ Վռամշապուհ Քէնտիրեան։

Իր գործով եւ օրինակով Քրիստափոր մեր ժողովուրդին կտակեց ազգային ազատագրական պայքարի գերագոյն զոհաբերութեան յեղափոխական աւանդը, որուն կառչած կը մնայ մեր ժողովուրդը սերունդ առ սերունդ՝ մինչեւ մեր հայրենական հողերու ամբողջական եւ վերջնական ազատագրումը։

Ա՚յս աւանդը մենք կը պարտինք Քրիստափորի յարատեւ ներկայութեան, որ պիտի շարունակէ մեր բոլորին յուշել.- ։

«Յարատեւ կռիւ,- ահա թէ ուր է մեր փրկութեան բանալին…չշեղուենք այդ միակ ճանապարհից, որ սփռուած է յուսատու ապագայի գրաւիչ ծաղիկներով…», որովհետեւ «ջնջել է հարկաւոր այն աշխարհագրական ներկերը, որոնք մեզ բաժանում են իրարից, եւ որոնք առհասարակ մշտական չեն, իսկ երբեմն շատ կարճատեւ են լինում»:

Գողթնի քնարները ալ չեն լռած։ Անմահ հոգիները միշտ պիտի իջնեն վար՝ օծելու համար հայ քաջերը Վարդանանցէն մինչեւ Պանք Օթոման, Սարդարապատ, Լիզպոն եւ Արցախ…։

Գողթնի քնարները պիտի չլռեն, որովհետեւ Քրիստափորի ներկայութիւնը յարատեւ է։

Լոս անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company