ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Քաղաքական հետապնդումներ՝ քրեական քողածածկույթով

23 Հոկտեմբեր 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Աներկբա է, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, իսկ այնուհետև նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ քրեական հետապնդումներ սկսելու մեջ անուրանալի է Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա ղեկավարած քաղաքական ուժի ներկայացուցիչների ներդրումը: Թեթևակի հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք առաջադրելու՝ ՀՀ իշխանությունների հայտարարությունը ողջունած միակ քաղաքական ուժը եղել է ՀԱԿ-ը, այդ նույն ՀԱԿ-ն է կանգնած նաև փաստաբան Վահե Գրիգորյանին ՍԴ գործուղելու և ՍԴ նախագահ «կարգելու» ծիծաղաշարժ իրողության հետևում:

Նիկոլ Փաշինյանն ակամա տապալել է ՀԱԿ-ի թե մեկ և թե մյուս նախաձեռնությունը: Ասում ենք ակամա, որովհետև նա որևէ շանս չուներ հաջողելու, քանզի ՀԱԿ-ը, որպես նրան ուղղորդող կառույց, երբեք էլ աչքի չի ընկել օրենքի տառին ու ոգուն համահունչ գործելու ունակությամբ: Մեկ տարուց ավելի է արդեն, բայց ՀՀ իշխանությունների մատի ցուցումով աշխատող դատախազությունը չի բարեհաճում որևէ հոդաբաշխ մեկնաբանություն տալ այն մասին, թե ինչպես կարող են մարդուն դատել մի բանի համար, որ բխում է նրա պաշտոնական պարտականություններից, և նա ուղղակի պարտավոր է այդ բանն անել: Այս դեպքում խոսքը երկրի նախագահի կողմից սահմանադրական կարգի պահպանմանն է վերաբերում, ինչն էլ նա կատարել է 2008 թվականին: Եթե դա հանցանք է, ապա ինչո՞ւ չեն դատում ու կալանավորում աշխարհի շատ երկրների, այդ թվում և եվրոպական, առաջնորդներին, որոնք երբևէ ստիպված են եղել կոշտ գործողություններ կատարել սահմանադրական կարգի պահպանման կամ վերականգնման համար: Մեզ մոտ, սակայն, անհեթեթ մեղադրանքով ՀՀ երկրորդ նախագահին պահում են կալանքի տակ և այլևս անհասկանալի է, թե ինչի համար են դատում Քոչարյանին: Մարտի 1-ի զոհերի՞: Կարծես՝ ոչ, որովհետև, եթե նախագահը մարտի 1-ին սահմանադրական կարգ չի խախտել, հետևաբար նաև նրա մեղքով չէ, որ զոհեր են եղել փողոցում: Մյուս կողմից բարձրաձայն չի էլ ասվում, որ հարուցված քրեական գործում սպնությունների հարցով մեղադրանք ուղղակի հարուցված չէ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ: Եվ երբ այս ամենին ավելացնում ես նաև Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը մարտի 1-ի բացահայտված լինելու մասին, պատկերն ամբողջականանում է ու պարզ է դառնում, որ Քոչարյանի դեմ այս ողջ արշավը քաղաքական խաղ է, քաղաքական հետապնդում: Ուրիշ էլ ի՞նչ որակում տալ երևույթին, երբ դատարանների դեմ Նիկոլ Փաշինյանի բացահայտ արշավանքների առաջին շարքերում են ՀԱԿ առանցքային դեմքերը՝ Լևոն Զուրաբյան, Արամ Մանուկյան, Փաշինյանի խոսնակ Վլադիմիր Կարապետյան, նրանց հրահանգով ՀԱԿ մարզային կառույցներից ու տարբեր ստորաբաժանումներից բերման ենթարկված ակումբակիցներ եւ հասարակություն ծառայող իրենց կամքին ենթակա մարդկանց բազմություն:

Բավական էր, որ ՍԴ-ն որոշում կայացներ ՀՀ երկրորդ նախագահի կալանքը սահմանադրությանը չհամապատասխանելու մասին, և «հեղափոխության» սվիններն ուղղվելու էին ՍԴ-ի դեմ: Այս անգամ խնդիր դրվեց, ինչ գնով էլ լինի, ազատվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանից, որին այլևս համարում էին իրենց հաջողությունների գլխավոր խոչընդոտը: Փաշինյանի իշխանությունն այս անգամ արդեն դատապարտված էր անհաջողության նոր՝ ԱԺ մակարդակով: ՍԴ-ն նույնիսկ քննության չառավ Օրենսդիր մարմնի քաղաքական մեծամասնության՝ այսպես կոչված «նախագիծը» ՍԴ նախագահին անվստահություն հայտնելու «հիմքերով», ինչը, ոչ ավել ոչ պակաս, սթափեցնող ապտակ էր ընտրովի արդարադատություն իրականացնելու մոլուցքով տառապող ՀԱԿ-Փաշինյան տանդեմի երեսին:

Խայտառակվելով ԱԺ մակարդակով՝ ՀՀ իշխանությունները որդեգրեցին Հրայր Թովմասյանի դեմ՝ իշխանությունը յուրացնելու մեղադրանքով քրեական գործ հարուցելու ճանապարհով նրանից ազատվելու մի խայտառակ գործընթաց, որը, ինչքան էլ չուզենային, նույնպես դատապարտված էր անհաջողության: Պարզվեց, որ դա էլ հակասում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությանը, այլև Եվրոպական և Մարդու իրավունքների միջազգային կոնվենցիայի համապատասխան դրույթներին և կարող է հետևանքներ ունենալ այդ գործընթացը ձեռնարկողների համար:

Հրայր Թովմասյանի խնդիրը նոր կոնսոլիդացիա է առաջ բերում քաղաքական դաշտում և հասարակության մտածող հատվածում: Բոլորն են հասկանում, որ ՍԴ նկատմամբ սկսված արշավը Ռոբերտ Քոչարյանի դեմ սանձազերծված քաղաքական հետապնդումների շրաջանակներում է, որի նպատակն է ունենալ այնպիսի ՍԴ, որը հետագայում կենթարկվի իշխանությունների կամայականություններին և իր որոշումներով չի խոչընդոտի նրա ապօրինի քայլերին: Նիկոլ Փաշինյանի մերձավորագույն շրջապատին էլ սկսել է հուզել իր դեմ ձևավորվող կոնսոլիդացիան, երբ, այսպես ասենք, «նախկինները» պաշտպանում են ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին և քննադատում նրա ընտանիքի անդամների դեմ ԱԱԾ ձեռնարկած քայլերը: ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը դա մեկնաբանում է քրեական քողածածկույթով. «Իրենք (նախկին իշխանությունների ներկայացուցիչները, Էդ. Ա.) շատ լավ գիտեն՝ ով է Հրայր Թովմասյանը, գիտեն, որ նա տեղյակ է հանցագործությունների մասին, որոնք այն ժամանակ տեղի են ունեցել: Դրանով է պայմանավորված աջակցությունն իրենց վերջին մոհիկանին: Իրենք քաջ գիտակցում են՝ փոփոխությունները, որ անպայման գալու են նաև այդ մարմին, ամբողջությամբ մերկացնելու են այն ժամանակաշրջանի բազմաթիվ խախտումները»: Չենք կարող ասել, թե այս մեկնաբանությունը տրամաբանության նշույլ ունի իր մեջ այն պարզ պատճառով, որ Վլադիմիր Կարապետյանը պարզապես զանց է առնում իշխանությունների քայլերի հետ չհամաձայնելու հիմնական պատճառը՝ այն, որ այս դեպքում բացահայտ ապօրինություն է տեղի ունեցել գործող իշխանությունների կողմից, որը պարզապես իրավունք չունի քրեական պատասխանատվության ենթարկել ՍԴ նախագահին՝ ՍԴ համաձայնությունը չունենալով: Մյուս կողմից էլ վարչապետի մամլո քարտուղարը խոսում է նախկինների ենթադրյալ խախտումների մասին՝ մոռանալով, որ նույն Հրայր Թովմասյանը պակաս տեղեկացված չէ նաև ՀՀ նորագույն իշխանությունների ապօրինություններից, որ վերջին տարիներին տեղի են ունեցել ամբողջ երկրով մեկ՝ ամենաբարձր մակարդակներից մինչև ամենաստորին մակարդակներ, արտաքին քաղաքականությունից մինչև ներքին կյանքի տարաբնույթ ոլորտներ: Դե իսկ Վլադիմիր Կարապետյանի արտահայտությունը փոփոխությունների մասին, որ «դեռ գալու են», մեղմ ասած այլևս չի ոգևորում, որովհետև անցած մեկուկես տարում այս «հեղափոխական» իշխանության բերած և ոչ մի փոփոխություն դույզն-ինչ չի նպաստել մեր հասարակության առաջընթացին, եթե չասենք, որ նրան հետ է շպրտել մինչև խորհրդային բռնաճնշումների դարաշրջան:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company