ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Հայ Դատը Նեցուկ Կը Կանգնի Փորթանթինոյի Ընտրապայքարին

16 Նոյեմբեր 2019 ԿԼԵՆՏԷՅԼ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբին ու անոր Պըրպենքի, Կլենտէյլի, Փասատինայի եւ Քրեսենթա հովիտի մասնաճիւղներուն ներկայացուցիչները 13 Նոյեմբերին հանդիպում մը ունեցան Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի անդամ Էնթընի Փորթանթինոյի հետ, պաշտօնապէս յայտարարելով, թէ որոշած են նեցուկ կանգնիլ անոր վերընտրութեան պայքարին։

Փորթանթինօ կը ներկայացնէ Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտի 25րդ ընտրատարածքը, որուն սահմաններուն մէջ կ՛իյնան՝ Պըրպենք, Կլենտէյլ, Լա Քընիատա Ֆլինթրիճ, Լա Քրեսենթա, Մոնթրոզ, Փասատինա, Սանլենտ-Թահանկա եւ այլ քաղաքներ ու տարածքներ։

Նշենք, որ Փորթանթինօ Քալիֆորնիոյ նահանգային խորհրդարանի անդամ եղած է Դեկտեմբեր 2006էն մինչեւ Դեկտեմբեր 2012: Հայութեան նեցուկ կանգնելու կողքին (ան ամէն տարի համահեղինակը եղած է Հայոց Ցեղասպանութինը ճանչցող բանաձեւին), Փորթանթինօ նաեւ ջատագովը եղած է նահանգային իշխանութեանց բարեկարգման եւ անոնց թափանցիկ գործունէութիւնը ապահովելու ջանքերուն:

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի ատենապետ Նորա Յովսէփեան յայտարարեց, թէ Ծերակոյտին մէջ եւս Փորթանթինօ շարունակած է հայանպաստ իր գործունէութիւնը, օգտակար հանդիսանալով ոչ միայն տեղւոյն հայ համայնքին, այլ նաեւ Հայաստանի եւ Արցախի հանրապետութիւններուն։

Փորթանթինօ իր քաղաքական ասպարէզի առաջին օրերէն սկսեալ նեցուկ կանգնած է Հայ Դատին եւ հասած է հայ համայնքի կարիքներուն՝ վերջին երկու տասնամեակներուն մօտէն գործակցելով Հայ Դատի յանձնախումբին հետ։ Ան Քալիֆորնիոյ, Հայաստանի եւ Արցախի առեւտուրի, արուեստի ու մշակոյթի փոխանակման յատուկ յանձնախումբը կեանքի կոչած է, նպաստելով նահանգին եւ Հայաստանի ու Արցախի միջեւ յարաբերութիւններու սերտացման։ Իբրեւ նշեալ յանձնախումբի ատենապետ՝ ան քանի մը առիթներով Հայաստան եւ Արցախ այցելած է։ Ան յատկանշական աջակցութիւն ցուցաբերած է նաեւ նահանգային ներդրումները Թուրքիայէն ետ քաշելու բանաձեւին հաստատումը ապահովելու աշխատանքին։

Փորթանթինօ նաեւ նահանգային ամավարկին մէջ յաւելեալ 3 միլիոն տոլարի օժանդակութիւն ապահոված է Կլենտէյլի մէջ կառուցուելիք Հայ-ամերիկեան թանգարանին համար, ինչպէս նաեւ յաւելեալ գումարներ ապահոված է՝ իրականացնելու համար նահանգի վարժարաններուն մէջ Հայոց Ցեղասպանութեան դասաւանդման բաժինը ընդարձակելու ծրագիրը, շարք մը այլ ծրագիրներու կողքին:

Յիշեցնենք, որ 2017ի Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի տարեկան ձեռնարկին ընթացքին, Փորթանթիոյին յանձնուած էր «Տարուան Օրէնսդիրը» մրցանակը։

Փորթանթինօ ողջունեց Հայ Դատի յանձնախումբին այս որոշումը՝ դրուատելով անոր կամաւորներուն տարած արդիւնաբեր աշխատանքը:

Իրենց կարգին, Պըրպենքի, Կլենտէյլի, Փասատինայի եւ Քրեսենթա հովիտի Հայ Դատի յանձնախումբերու ատենապետները, յաջորդաբար՝ Սարգիս Սիմոնեան, Լուսի Պետրոսեան, Շողիկ Եփրեմեան եւ Ալիս Չալեան Մանուկեան դրուատեցին Փորթանթինոյի հայանպաստ քայլերը, խոստանալով գործնապէս աջակցիլ անոր ընտրապայքարին:

asbarez.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստանը կարող է դառնալ տիտանների մար

«Մի քանի խնդիր կա․ առաջինը՝ իրավական ռեժիմը։ Ակնհայտ է՝ իրավական ռեժիմը, որը գ

14 Հունվար 2026
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Հայ Դատի յա

Կիրակի, 11 Յունուարին, Նոր Տարուան եւ Սուրբ Ծննդեան զոյգ տօներուն առթիւ, Թորոն

14 Հունվար 2026
2026 Թուականը

Անչափ երազում էի այս տարուայ իմ առաջին գրութիւնը սկսել` ուրախ լուրերով, ազգայի

14 Հունվար 2026
Ի՞նչ Է Հիպրիտային Պայքարը

Հայաստանի Հանրապետութեան իշխանական ղեկավարները եւ անոնց աջակցող լրագրողներն ու

14 Հունվար 2026
Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թո

- 1941 թվականի դեկտեմբերի 15. թուրքական իշխանությունները չթույլատրեցին գերբեռն

13 Հունվար 2026
Բաքվի հայկական ջարդերը

1990 թվականի հունվարի 13-ին Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը։ Ադրբեջանցի մարդ

13 Հունվար 2026
ՀՅԴ մամուլի ասուլիսը. Աժ ընտրություննե

2026 թվականի հունվարի 10-ին Երևանում տեղի է ունեցել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

13 Հունվար 2026
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 29-րդ (արտահերթ) Գերագույն ժողովը, քննելով ՀՀ Ազ

13 Հունվար 2026
«Դրօշակ»-ի Առաջնորդող. Հրաժարվել կամ

Պայթեց նոր պատերազմը, որի ժամանակ Արևմտյան նոր կոալիցիայի պաշտոնապես պատերազմի

13 Հունվար 2026
Բաքվում հայերի ջարդերը պաշտոնական Ադրբ

Հայերի տեղահանությունն ուղեկցվում էր 20-րդ դարավերջին աննախադեպ վանդալիզմի, կո

13 Հունվար 2026
Ակնարկ. Երկու Տարածաշրջան, Երկու Գլխաւ

Իրանեան իրադարձութիւնները զարգացման միտումներ կը շարունակեն դրսեւորել: Այս բոլ

13 Հունվար 2026
Դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պ

12 Հունվար 2026
Մեզ համար պետությունն է հիմնականը

Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը արձագանքել է Սփյուռքի

12 Հունվար 2026
Իրանը ճնշման ներքո, բայց ոչ փլուզման ե

Այնուամենայնիվ, վերջին օրերի անկարգությունները իրենց բնույթով էականորեն տարբեր

12 Հունվար 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ ԽՎ պաշտոնյաներին

Դեկտեմբերի վերջին, որպես ԵԱՀԿ ԽՎ Սոցիալիստների ւ Սոցիալ- Դեմոկրատների խմբակցու

12 Հունվար 2026
Հալեպում փխրուն հրադադար է

Սիրիայի հայոց ազգային առաջնորդարանի ազգային վարչության ատենապետ Ժիրայր Ռեիսյան

10 Հունվար 2026
Բագրատունի. «Այն, Ինչ Որ Այսօր Տեղի Կ՛

«Այո՛, մենք այսօր կանգնած ենք կերտումին առջեւ նոր Լիբանանի, որ սակայն պէտք է հ

10 Հունվար 2026
Երբ կը խօսինք արժէքներու մասին

ՎՐԷԺ-ԱՐՄԷՆ Հարց տանք, թէ որո՞նք են մեր արժէքները, որոնք մեր մնայուն մտասեւե

10 Հունվար 2026
Ակնարկ. Երկրորդ Ճակատի Բռնկումը Եւ Անկ

Կը վերադառնանք այլ ուժերուն: Հիմա նկատենք, որ Անգարայի թիրախային առաջին ճակատը

10 Հունվար 2026
Հալեպում այսօր առավոտից ռազմական գործ

Բավական ծանր գիշեր էր Հալեպում, թեև գիշերվա ժամերին արդենորոշ հույսի նշույլներ

09 Հունվար 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company