ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Ասուլիսներ

Նախարարի հրաժարականի պահանջը մնում է ուժի մեջ  

23 Նոյեմբեր 2019 ԿԳՄՍ նախարարության շենքի առաջ նոյեմբերի 22-ին կայացավ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող նախաձեռնվող խմբի մամուլի ասուլիսը:

16-րդ օրն է շարունակվում է դաշնակցական երիտասարդների նստացույցը, եւ նրանք քնապարկերով շարունակում են գիշերել նախարարության շենքի մոտ: Ջերմաստիճանը` -3: Մի քանի օր առաջ երիտասարդների բերած վառարանը ոստիկանությունը հեռացրել է, քանի որ քաղաքապետարանից հատուկ թույլտվություն չունեին: 

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ բազմաթիվ փորձեր են արվեցին նեղացնելու իրենց պահանջը, իբր այն կապված է միայն բուհական ծրագրերի, ֆինանսավորումների հետ, մինչդեռ, նրա խոսքերով, իրենց պահանջը ձեւակերպվել է` հաշվի առնվելով ԿԳՄՍ նախարարության մեկուկես տարվա քաղաքականությունը եւ ԿԳՄՍ նախարարության այն կոսմետիկ փոփոխությունները, որոնք վերածվել են հայագիտական բլոկի դեմ պայքարի բուհերում եւ դպրոցում: «Իրեն հեղափոխական հռչակած իշխանությունը քայլ չի կատարել ոլորտում առկա խնդիրները լուծելու համար, չի անդրադարձել խորքային խնդիրների»,-ասաց Քրիստինե Վարդանյանը:

Նա անդրադարձավ նաեւ դպրոցում Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելուն եւ իր ձեւակերպմամբ, նեղ խմբի ճաշակը սպասարկող միջոցառումներին ֆինանսավորում հատկացնելուն: 

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանը հիշեցրեց, որ իրենց գործողությունները սկսել են նոյեմբերի 6-ին` արկղեր բերելով, որ նախարարն իրերը հավաքի, սակայն իրենց ցույցին հետեւել է Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը, որով, երիտասարդի խոսքերով, նախարարը վիրավորել է ԿԳՄՍ նախարարության դաշնակցական աշխատակիցներին: «Նախարարի կարծիքով, ինքը միայն իր գաղափարակիցների նախարարն է, իսկ մենք այդպես չենք կարծում»,-ասաց ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամը: Ապա` հիշեցրեց, որ 21 երկրների դաշնակցականներ անդրադարձել են նախարարի «ներսի» եւ «դրսի» դաշնակցականներ արտահայտությանը: Անդրադարձավ նաեւ նախարարի Բրյուսելում արած այն հայտարարությանը, որ դաշնակցականների իշխանության օրոք են տեղի ունեցել մարտի 1-ը, հոկտեմբերի 27-ը, եւ կոռուպցիան դաշնակցական նախարարի օրոք է տեղի ունեցել, երբ ՀՅԴ Բելգիայի երիտասարդական միության ներկայացուցիչները նրան դիմավորել են «Արայիկ, հեռացիր» կոչերով: «Միայն այս փաստը վկայում է, որ պատմություն առարկան պետք է պարտադիր լինի բուհերում»:

Երիտասարդները կոչ արեցին խորհրդարանական կուսակցություններին երկրի թիվ 1 ամբիոնից եւս անդրադառնալ ԿԳՄՍ նախարարության վարած քաղաքականությանը: 

Քրիստինե Վարդանյանը ասաց, որ ցանկանում են, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակի իր քաղաքականությունը եւ առաջնահերթությունները, որոնցով առաջնորդվում է, պահանջում են, որ հայագիտական բլոկի առարկաները պարտադիր բաղադրիչով դասավանդվեն բուհական ծրագրում, իսկ դպրոցից չհանվի Հայ եկեղեցու պատմություն առարկան: 

Երիտասարդները հայտնեցին, որ այս պահանջների շուրջ պատրաստ են հրապարակային քննարկում իրականացնել նախարարի հետ, եւ երկուշաբթի օրվանից այլեւս նստացույցի կարիք չկա: Ասացին նաեւ, որ արել են հրապարակային հանդիպման առաջարկ եւ սպասում են դրա իրականացմանը: Իսկ իրենց հետագա քայլերը կախված են լինելու հանդիպման արդյունքներից: Դաշնակցական երիտասարդները հատուկ ընդգծեցին, որ նախարարի հրաժարականի պահանջը շարունակում է մնալ ուժի մեջ: 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

aravot.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company