ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

Տե՛ր կանգնենք մեր ազգային արժեքներին

24 Նոյեմբեր 2019 Վերջին տարիներին ահռելի փոփոխություններ են կատարվել մեր արժեհամակարգում: Ի վերուստ մեզ տրված արժեքներն օրեցօր փորձ է արվում փոշիացնել , իսկ փոխարենը մեծ ծավալների է հասնում այլասերումը, նյութապաշտությունը։ Մենք ապրել ենք դարեր շարունակ ու հաղթել, և մեր հաղթանակների գրավականը եղել են ամուր ընտանիքը, կրոնը, լեզուն, մշակույթը, բանակը. նշել է ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը, ով նոյեմբերի 23-ին ելույթ է ունեցել ՀՅԴ Արթիկի «Թաթուլ Կրպեյան» Կոմիտեի և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության (ՀԵՄ) Արթիկի «Արգիշտի Գաբոյան» խմբի համատեղ ջանքերով կազմակերպած միջոցառմանը։

ՀՅԴ ՀԵՄ-ի մարզային ներկայացուցիչները հանրապետության մարզերում իրականացնում են միջոցառումների շարք՝ այդպիսով ինչ-որ տեղ նաև հակադարձելով Երևանից վերջին շրջանում «արտահանվող» ապազգային արժեքներին և այլասերվածության քարոզին։ Արթիկում նախաձեռնված «Տեր կանգնենք մեր ազգային արժեքներին» խորագրով միջոցառումը ևս խորքի մեջ ուներ այդ ուղերձը։

Իր բնույթով բացօթյա միջոցառումն սկսվեց Արթիկի Սբ. Գր. Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում, որտեղ միասնական աղոթքից և Տեր Վիգեն քահանա Ղազարյանից օրհնություն ստանալուց հետո այն շարունակվեց եկեղեցուն հարակից տարածքում։

«Կործանման է դատապարտված այն ազգը, որը չի կարողանում պահպանել իր ազգային ավանդույթները», – այս խոսքերով նախաձեռնությունը արժևորեց ՀԱԵ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Նարեկ վարդապետ Ավագյանը, իսկ ՀՅԴ ՀԵՄ-ի Արթիկի խմբի անդամ Տարոն Աղաքարյանը իր կազմակերպության անունից նույնանման կոչ ուղղեց հայ երիտասարդությանը։

Նույնկերպ արժևորելով միջոցառումը՝ Մհեր Մելքոնյանը փաստում է․ «Մենք` հայերս, հզոր և պայքարող ժողովուրդ ենք: Մեզ ավելի հաստատակամ և ամուր պահում է մեր նախնիներից դարերով եկած ավանդույթներն ու ազգային արժեքները; Հայերիս համար ընտանիք, օջախ հասկացությունը շատ ավելի նվիրական նշանակություն ունի, քանի որ դարեր շարունակ այն եղել է մեր ազգային արժեքների ու ավանդույթների պահպանման ինքնատիպ միջավայր, որտեղ դաստիարակվել են ստացածը խնամքով պահպանող ու ապագային փոխանցող մեր սերունդները»:

Նա կարծում է, որ ազգային արժեքները տվյալ ազգի պատմութունն են` անցած ճանապարհը, որը ներառում է կրոնը, մշակույթը, հասարակական ու քաղաքական կյանքը:

«Նոր սերնդի արժեհամակարգի ձևավորման, կրթության և դաստիարակության գործում լուրջ անելիքներ ունի նաև հայ դպրոցը, որի գերնպատակը պետք է լինի կերտել բարոյական, ազգային արժեքներով օժտված, ազգային նկարագիր ունեցող սերունդ: Ժամանակակից դպրոցի կարևորագույն առաքելություններից մեկն էլ երեխայի մեջ իր ազգին բնորոշ բարոյական և հոգևոր արժեքների ձևավորումն ու զարգացումն է: Նրա խնդիրն է պահպանել և փոխանցել այն արժեքները, որոնք ժառանգել ենք մեր նախնիներից։ Ավանդույթները ազգային արժեքներ են, որոնք բնութագրում են մեր ժողովրդին, նրա հաստատուն լինելը և հային բնորոշ յուրահատկությունը»,- նշում է ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչը և փաստում՝ պետք է պահպանել այն, ինչ դարերով փոխանցվել է մեզ, և մենք էլ մեր հերթին պետք է փոխանցենք սերունդներին, որպեսզի մեր ազգի ավանդույթները դարերով շարունակվեն:

«Այսօր էլ ազգային արժեքներին խեղաթյուրման վտանգ է սպառնում: Մեր ավանդույթները պարզապես կարիք ունեն պահպանման, յուրաքանչյուրս փորձենք դառնալ դրանց կրողը` դա դարձնելով մեզ համար կենսակերպ: Մեր ազգային արժեքները թանկ ժառանգություն են, որոնք մենք պարտավոր ենք պահել անբասիր և նրա հենքի վրա կառուցել նորը», -եզրափակեց իր խոսքը Մհեր Մելքոնյանը:

Միջոցառումն ուղեկցվեց ազգային երգ ու պարով, որտեղ ելույթներով հանդես եկան ՀՅԴ ՀԵՄ-ի «Արգիշտի Գաբոյան» խմբի և ՀՅԴ Հայաստանի պատանեկան միության Արթիկի միավորի անդամները, ինչպես նաև Գյումրու «Շիրվանյան» երիտասարդական կենտրոնի նույնանուն ազգագրական պարի խումբը:

Հիշեցնենք, որ այս ամենին զուգահեռ ՀՅԴ ՀԵՄ-ի Երևանի միավորի ներկայացուցիչներն իրենց հերթին իրականացնում են ԿԳՄՍ նախարարի ապազգային կերպարի և իրականացվող հակազգային ծրագրերի մերժման ուղղությամբ մի շարք գործողություններ:

yerkir.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company