ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Իշխանությանը՝ «100 փաստերը» լրացնելու առաջարկ

26 Նոյեմբեր 2019 2018թ. մայիսից հետո ևս պետությունը շարունակում է քայլ առ քայլ հեռանալ Սահմանադրությամբ ամրագրված իր սոցիալական պարտավորություններից՝ «թոթափելով» իր սոցիալական բեռը: Այս ընթացքում ձևավորված կառավարությունների երկու ծրագրերն էլ չունեն չափելի բավարար թիրախներ, որոնք թույլ կտան գնահատել դրանց ընթացքն ու վերջնարդյունքը: Իշխանությունների որդեգրած այս տրամաբանությամբ՝ իրենք չեն խանգարելու, եթե մարդիկ ինքնուրույնաբար փորձեն լուծել իրենց սոցիալական խնդիրները:

Այսպիսով, օբյեկտիվորեն ակնկալվում են հետևյալ հարցերի համակողմանի պատասխանները. «Հայաստանը սոցիալակա՞ն պետություն է: Մեր երկրի տնտեսական կարգի հիմքում ընկած է՞ արդեն սոցիալական շուկայական տնտեսությունը: Տրված խոստումներին համաչափ՝ պետական քաղաքականությունն ուղղված է՞ ընդհանուր տնտեսական բարեկեցությանը և սոցիալական արդարությանը:

Իշխող քաղաքական ուժն ի՞նչ չափով է հասցեատեր, թե՞ արդեն քաղաքացին է մեղավոր իր կյանքի դժվարին իրավիճակի ու սոցիալական չլուծվող խնդիրների համար»:

Իշխանության հռչակած չափելի թիրախները վերաբերում են միայն 2050թ.-ին՝ «միջին աշխատավարձի 7-ապատկում, 2,5 միլիոն մարդ լինելու է զբաղված, ՀՆԱ-ի 15-ապատկում, այսինքն՝ տարեկան միջինը առնվազն 9,5 տոկոս աճ»:

Նախորդ տարվա համեմատ՝ 2019թ. պետական բյուջեում զբաղվածության ոլորտին հատկացվող միջոցները մնացել են նույնը: Հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության ծրագրերին ուղղվող ֆինանսական միջոցները կրճատվել են 2 անգամ, շահառուների թիվը՝ 4 անգամ: 2020թ. պետական բյուջեով զբաղվածության պետական ծրագրերին կուղղվի 1,825 միլիարդ դրամ, աճն ընդամենը 9 տոկոս:

2018թ. զբաղվածության պետական ծրագրերի կատարողականը կազմել է աննախադեպ ցածր՝ 25 տոկոս: Առկա սուղ հնարավորությունների պայմաններում 3000-4000 գործազուրկներ չեն ստացել հնարավոր պետական աջակցություն և չեն տեղավորվել աշխատանքի: 2019թ. հունվար-հոկտեմբերին այդ ծրագրերի կատարողականը մնում է խիստ ցածր՝ 45 տոկոս: Այս ժամանակահատվաոում զբաղվածության պետական ծառայությունը ամսական միջինը 140 աշխատանք փնտրողների է տեղավորվել աշխատանքի, որոնք ըդգրկված են եղել զբաղվածության պետական ծրագրերում:

Ծրագրերի ինքնանպատակ կատարումն ապահովելու համար էլ 2019թ. շուրջ կիսով չափ նվազեցվել են դրանց արդյունքային թիրախները՝ կայուն զբաղվածության ապահովման ցուցանիշները:

Վերացվում են կոռուպցիոն ռիսկերի կանխարգելման և ծախսարդյունավետության բաղադրիչները: Զբաղվածության պետական ծրագրերի միջոցներն այս փոփոխություններով ստանում են անսահման և առանց որևէ պատասխանատվության ծախսելու հնարավորություն: Ի դեպ, մինչև 2014թ. համակարգային փոփոխությունները զբաղվածության ոլորտում կար նույն այսպիսի խնդրահարույց վիճակ:

Գործազրկության մակարդակը 2018թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին մնացել է ամփոփոխ՝ 20,6 տոկոս: 2019թ. առաջին եռամսյակին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել է 16000-ով: 2019թ. առաջին եռամսյակի համեմատ՝ երկրորդ եռամսյակում շուրջ 60000-ով նվազել է աշխատուժից դուրս բնակչության թիվը: Այսինքն` աշխատանքային տարիքի աշխատունակ բնակչության այն հատվածը, որոնք աշատանք չեն փնտրում կամ պատրաստ չեն անցնել աշխատանքի կամ չեն ցանկանում աշխատել: Գրեթե նույն չափով (60000-ով) ավելացել է զբաղվածների թիվը: Այս փոփոխությունը հիմնականում բացատրվում է ստվերային զբաղվածության կրճատմամբ: Շուրջ 51500-ով նվազել են նաև աշխատանքային ռեսուրսները՝ աշխատուժից դուրս բնակչության, զբաղվածների և գործազուրկների թվերի հանրագումարը: Այսինքն՝ աշխատուժից դուրս բնակչության թվի նվազմանը համարժեք ավելացել է զբաղվածների թիվը: Հետևաբար՝ գործազուրկների թվի կրճատումն արձանագրվել է աշխատանքային ռեսուրսների նվազման հետևանքով: Այլ կերպ ասած՝ 2019թ. երկրորդ եռամսյակում գործազուրկների 18,3 տոկոսը կամ 46400 գործազուրկներ մեկնել են արտագնա աշխատանքի՝ հայրենիքում չգտնելով աշխատանք:

2018թ. հունվար-ապրիլին օրինական գրանցված աշխատողների թվի ամսական միջին աճը եղել է 7095, իսկ 2018թ. մայիսից մինչև 2019թ. սեպտեմբեր աճի այս ցուցանիշը նվազել է 43 տոկոսով և կազմել է 4062: Ընդ որում՝ ոչ ֆորմալ զբաղվածության կրճատումն ազդեցություն չի ունեցել իրական գործազրկության և միջին իրական աշխատավարձի ցուցանիշնների վրա:

Աշխատանքային օրենսդրությունան մեջ շարունակում են չլուծված մնալ բազում առարկայական խնդիրներ: Վերջին մեկ տարում կատարված օրենսդրական փոփոխություններով էլ այդ խնդիրներն ավելանում են:

2019թ. հունվար-հոկտեմբերին միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով՝ առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճից ավելի քիչ չափով:

2020թ.նախատեսված է նվազագույն ամսական աշխատավարձի չափի բարձրացում՝ 55000 դրամից 68000 դրամ:
Սակայն 2020թ. կանխատեսվող միջին աշատավարձի աճը գրեթե հավասար է գնաճի ցուցանիշին:

Պետական համակարգի վարձատրության չափերը որոշող ցուցանիշը (բազային աշխատավարձը) նորից
մնալու է անփոփոխ՝ 66140 դրամ:

Նման իրավիճակում 2020թ. համահարթեցվում է եկամտային հարկի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակը և սահմանվում է միասնական մեկ դրույքաչափ: Մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ 370000 աշխատողների կամ վարձու աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը մնալու է նույնը:

2018թ. հունվար-ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել էր 9,5 տոկոս, որը հետագայում չգերազանցվեց: 2018թ. հաջորդ ամիսներին նվազեց և տարին ամփոփվեց 5,6 տոկոսով: 2019թ. հունվար-սեպտեմբերին այս ցուցանիշը 7,1 տոկոս է, իսկ 2020թ. պետական բյուջեով նախատեսվում է 4,9 տոկոս:

Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը (ներհոսքից հանած արտահոսք) 30 միլիարդ
դրամով կրճատվել է՝ 2019թ. առաջին կիսամյակում այն եղել է 7,8 միլիարդ դրամ, իսկ 2018թ. առաջին
կիսամյակում՝ 38,6 միլիարդ դրամ:

Ներդրումների ներգրավման ու տնտեսական ակտիվության խթանման առաջնային ազդեցություն
ունեցող՝ պետական բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը 2019թ. կազմել է աննախադեպ ցածր՝
26 տոկոս:

Գործող կառավարությունը իր ծրագրով նախատեսել է՝ Հայաստանը ունենալու է արտահանմանը միտված տնտեսական զարգացման մոդել: Իսկ 2019թ. առաջին կիսամյակում արտահանումը նվազել էր 0,5 տոկոսով, հունվար-սեպտեմբերին աճել է ընդամենը 7,9 տոկոսով: Ընդ որում՝ 2018թ. հունվար- ապրիլին արձանագրվել էր 25,7 տոկոս արտահանման աճ:

Այսպիսով՝ առարկայական պատասխանի է սպասում նաև հետևյալ ընդհանրական հարցը. «Սոցիալ-տնտեսական ոլորտում արձանագրվող իրավիճակային նման փոփոխությունների ու տեմպերի պարագայում իրատեսակա՞ն են դրված երկարաժամկետ նպատակադրումները, թե՞ …»:

«100 փաստեր» ձևաչափը լրացնելու նպատակով առաջիկայում կներկայացնենք այլ կետեր, որոնք ևս բխում են օբյեկտիվ իրականությունից:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company