ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Սահմանների պաշտպանության պարտականությունը

28 Նոյեմբեր 2019 Հեռուստատեսությամբ հետեւեցի Պետական համալսարանի ուսանողության եւ ռեկտորի միջեւ համալսարանի միջանցքում տեղի ունեցող «երկխոսությանը», որի ժամանակ պարոն ռեկտորը այն միտքն արտահայտեց, թե իշխանությունը չպետք է որոշի որքան ժամեր պետք է հատկացվեն լեզվի ուսուցմանը: Ենթադրում եմ, որ նույն կերպ են մտածում նաեւ ԿԳՄՍ նախարարն ու վարչապետը, ովքեր այսօրվա իրենց գործունեության կարեւոր խնդիրներից են համարում հայոց լեզվի, եւ պատմության ուսուցման սկզբունքը, ոչ մասնագիտական ֆակուլտետներում, թողնել կրթական համակարգի ղեկավարների հայեցողությանը: Քանի որ այս նյութի շուրջ վերջերս փոթորկված խոսակցությունը վստահաբար սպառված չէ ցանկանում եմ արձագանքել վերը բերված տեսակետին:

Գիտնականները եւ առհասարակ մտավորականները շատ են փորձել հստակեցնել, թե ինչ հատկանիշներով է բնորոշվում անհատի այս կամ այն ազգին պատկանելության հարցը: Հավանական բացատրություններից մեկն այն է, որ մարդը պատկանում է այն ազգին (կամ ժողովրդին) ում լեզվով մտածում է: Մենք, որպես աշխարհացրիվ ազգ, որ դարերի ընթացքում իր բազում համայնքների ձուլումն ու վերացումն է վերապրել, կարող ենք վկայել, որ լեզուն կորցնելուց հետո արագանում է ձուլման եւ ազգային նախնական պատկանելության կորստի գործընթացը: Չձգտելով ավելորդ հուզականություն հաղորդել շարադրվող նյութին ցանկանում եմ հիշեցնել նաեւ, որ մեծ ողբերգության օրերին հայ մայրերն իրենց զավակներին ավազի վրա հայերեն տառերն էին սովորեցնում բնազդով հասկանալով, որ եթե լեզուն չկորցնեն, ողջ մնալու դեպքում կփրկեն նաեւ հայկական ինքնությունը:

Պետություններն ու ժողովուրդները ինքնապաշտպանության համար ստեղծում են բնակության տարածքը եզերող ֆիզիկական սահմաններ եւ ժողովրդի ինքնությունը պահպանելու համար լեզվական սահմաններ:

Մեծն Խորենացին գրել է. «Արտաշես արքան միավորեց հայոց լեզվի սահմանները»: Այս քաղաքականությունը յուրաքանչյուր իշխանության առաջին սրբազան պարտքը պետք է լինի, իսկ դրանից նահանջը՝ հրաժարում իր առաջնային պարտավորությունների կատարումից:

Խիստ կամ չափազանցված չէ՞ արդյոք այս մոտեցումը:

Ժողովուրդները լեզվի հիմքի վրա ստեղծում եւ զարգացնում են սեփական մշակույթները: Ակնհայտ է, որ լեզուն խոսքի ու գրավոր մշակույթի գործիքն է, բայց ոչ միայն: Հարցրեք որեւէ երգահանի եւ նա կհաստատի, որ օրինակ հայ երաժշտությունը հայոց լեզվի արդյունք է: Հայերեն խոսող ժողովուրդը չէր կարող ստեղծել ֆրանսիական, անգլիական, ռուսական կամ այլ ժողովրդի երաժշտություն, այդպիսիք կարող էին ծնվել տվյալ լեզուներից: Լեզվի փափկության, կոշտության, երգեցիկության, ռիթմայնության, զգացմունքայնության եւ այլ հատկանիշների արդյունք են նաեւ մշակույթի մյուս տեսակները՝ խոսքի հիմքի վրա ձեւավորված թատրոնը, կինոն, ինչպես եւ պարարվեստը, նկարչությունն ու քանդակագործությունը: Հենց լեզուն էլ այն թելն է, որ մեկ ու միանման ընդհանրություն է դարձնում մշակույթի բոլոր ձեւերը, ժանրերն ու դրսեւորումները: Դժվար չէ զգալը, թե ինչպես են իրար նման Նարեկացին, Սայաթ Նովան, Չարենցն ու մանրանկարչությունը, եկեղեցիները, Կոմիտասը, Անիի ճարտարապետությունը, Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Բակունցն ու Հրանտ Մաթեւոսյանը, Արամ Խաչատրյանը, Սպենդիարյանն ու Տիգրանյանը, Թամանյանի Երեւանը եւ այլն: Այն ժամանակից, երբ բնության ստեղծած կենդանու մեջ ծիլ տվեց բանականությունը, նա սկսեց պարել, երգել, նկարել ժայռապատկերներ եւ դրանք բոլորը միջոցներ էին ինքն իրեն ու շրջապատող աշխարհը ճանաչելու համար: Այսինքն մշակույթը այն հայելին է, որի մեջ մարդը տեսնում եւ ճանաչում է ինքն իրեն: Հայ ժողովուրդը հինգ հազար տարի ապրել էր իր բնօրրանում, բայց երբ Սարյանը վրձնով բանաձեւեց հայրենի բնօրրանը բոլոր հայերն ու ոչ հայերը տեսան ու հասկացան, որ հենց այսպիսին է Հայաստանը: Կոմիտասը, նրանից առաջ ու հետո եղած ուրիշ մեծեր մեզ օգնում են հասկանալ, թե ինչպիսին է եղել հայը հարյուրամյակներ առաջ՝ ինչ խոհեր ու զգացմունքներ է ունեցել, ինչպես է ուրախացել եւ վշտացել:

Մշակույթը ինքնաճանաչման, ինքնադրսեւորման, եւ ինքնազարգացման միջոց է, իսկ նրա հիմքը լեզուն է: Սեփական լեզուն չզգացող մարդը հեռանում է սեփական ինքնությունից, չի կարողանում խորությամբ ճանաչել եւ ապրել սեփական մշակույթը եւ «նախապատրաստված է լինում» հեռանալու լեզվի տարածքից, մշակույթից ու, լայն առումով, մշակութային արժեքներից, ինքնությունից ու երկրից: Անցնող երկու հազար տարիների ընթացքում հայ ժողովուրդը գոյատեւել է ոչ թե հատկապես այս ու այն ճակատամարտի, ազատագրական շարժման շնորհիվ, այլ որպես լեզվի ու նրա հետ համաձուլված մշակույթի ու հավատքի, ինչպես եւ մշակութային ընկալում ձեռք բերած պատմության արդյունք: Այն ինչի մասին սեղմ ասվեց այստեղ հայտնագործություն չէ եւ բնականաբար վերաբերում է բոլորին: Այդ իսկ պատճառով պետությունները իրականացնում են լեզվի, ինչպես եւ մշակույթի պետական քաղաքականություն, ինչպես եւ հաստատում են նորմեր ու չափանիշեր, որոնք պարտադիր են լինում բոլորի համար:

Մարդը կարող է չցանկանալ պաշտպանել իր երկրի սահմանները, որովհետեւ դա հղի է չարչարանքով ու նույնիսկ կարող է կյանքից զրկվել, բայց պետությունը պարտադրում է նրան անելու այդ, իսկ հակառակ դեպում կարող է նաեւ պատժել: Պետությունն ու իշխանությունները պետք սահմանեն նաեւ պետության ներքին սահմանի՝ լեզվի պաշտպանության եւ կիրառման օրենքներ եւ խստորեն հետեւեն դրանց գործադրմանը, եթե իսկապես ազգային իշխանություններ են եւ երկրի պաշտպանության հարցը չեն թողնում քաղաքացիների քմահաճույքին:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company