ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Նախարարը, տեղակալն ու աշխատակազմի քարտուղարը նորից կպարգևատրվե՞ն ակնհայտ ձախողման համար

29 Նոյեմբեր 2019 Առիթ ունեցել ենք բազմաթիվ անգամներ անդրադառնալու պետական բարձր պաշտոն զբաղեցնողների ինքնապարգևատրումների ու պարգևատրումների արատավոր գործընթացին, որն արդեն ունի հուժ գաղտնի բնույթ, նաև՝ անօրինական դրսևորումներ:

Զուգահեռաբար փաստել ենք՝ իշխանափոխությունից հետո աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում հետաձգվում են համակարգային բնույթի, հրատապ մի շարք բարեփոխումներ, արձանագրվել են ընթացիկ կառավարման բազմաթիվ ձախողումներ: Առարկայական խնդիր է նաև այդ «ընտրյալներից» շատերի աշխատանքի ցածր որակը: Այս խնդիրների համար յուրային ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել:

Փոխարենը՝ «նոր» Հայաստանի առաջին օրերին բացառապես սուբյեկտիվ դրդապատճառներով բազմաթիվ մասնագետներ կորցրեցին իրենց աշխատանքը պետական համակարգում, որին միշտ են վերաբերել նվիրումով, աշխատել են ջանք չխնայելով, և որ ամենակարևորն է՝ ազնիվ մղումներով:
Ցավոք պետք է արձանագրենք, որ բերված փաստերն ավելանում են նոր օրինակներով:

Մասնավորապես, 2019 թվականի նոյեմբերի 21-ի ՀՀ կառավարության նիստի օրակարգում ներառված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկը, ըստ որի՝ կառավարությունը ամբողջությամբ վերաշարադրեց ընդամենը երեք շաբաթ առաջ այդ նույն նախարարության առաջարկով ընդունած իր որոշումը: Այս որոշմամբ նախատեսված էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը պահուստային ֆոնդից հատկացնել կապիտալ դրամաշնորհ 1,9 միլիարդ դրամի չափով՝ մանկատների շրջանավարտներին բնակարանով ապահովելու նպատակով: Որոշման ամբողջական փոփոխության համար բերված

հիմնավորումն էլ հետևյալն է՝

փոփոխությունը պայմանավորված է որոշման մեջ առկա խնդիրները կարգավորելու, հնարավոր բացթողումները վերացնելու անհրաժեշտությամբ, որի արդյունքում կապահովվի մանկատների շրջանավարտների բնակարանի հարցի լուծման արդյունավետ տարբերակ: Եվ այս նոր տարբերակը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզել է որոշման ընդունումից հետո՝ ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ կադաստրի կոմիտեի հետ ունեցած քննարկումների արդյունքում:

Փաստորեն ստացվում է՝ առանց անհրաժեշտ բովանդակային քննարկումների նախարարությունը կառավարությանն առաջարկում է որոշման նախագիծ: Ընդունում են որոշում: Հետո նոր՝ որոշման իրականացման ընթացքում քննարկումներ են ունենում: Եվ քննարկումների արդյունքում պարզվում է՝ որոշման ընդունումից ընդամենը երկու շաբաթ անց պետք է ամբողջությամբ փոխվի իրենց որոշումը և հաստատվի նոր կարգ:

Իհարկե, առանձին խնդիր է նաև այս որոշման իրականացման բուն գործընթացի կազմակերպումը՝ ոլորտային կառավարման այսպիսի պայմաններում:
Պետական թափանցիկ կառավարման առումով էլ ակնհայտ խնդիր է այն, որ խնդրահարույց այս նախագիծը ՀՀ կառավարության նիստի օրակարգ էր ընդգրկվել՝ որպես չզեկուցվող հարց: Եվ ընդունվեց՝ առանց կառավարության նիստում բարձրաձայնվելու:

Բնական հարց է առաջանում. «Այս ակնհայտ խնդիրների համար առաջնային պատասխանատու հանդիսացող բարձրաստիճան պաշտոնյանները պետք է շարունակեն ստանալ պարգևատրու՞մ՝ իրենց աշխատավարձի չափով, թե՞ …»:

Իրավական առումով հատկանշական է այն, որ գործող օրենքով պետական պաշտոնյան պարգևատրվում է իր աշխատանքի կատարողականի արդյունքներով, հատուկ առաջադրանքների և որակյալ աշխատանքի համար: Իսկ ակնհայտ ձախողումների համար առանձին խումբ բարձրաստիճանների պարգևատրման՝ օրենքով սահմանված հիմքեր դեռևս չկան:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company