ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

7 Դեկտեմբեր 1988. ժամը 11:41. Սպիտակի երկրաշարժին սպիացող վէրքերը եւ չմարող… կսկիծը

07 Դեկտեմբեր 2019 Գ­րե­թէ ե­րեք տաս­նա­մեակ ան­ցած է ար­դէն 7 Դեկ­տեմ­բեր 1988ի այն չա­րա­ղէտ օ­րէն աս­դին, երբ ա­հա­ւոր երկ­րա­շար­ժը քա­րու­քանդ ա­ւե­րեց Հա­յաս­տա­նի հիւ­սի­սա­յին շրջան­նե­րը, տաս­նեակ հա­զար­նե­րով հայ մար­դոց, յատ­կա­պէս ման­կա­հա­սակ­նե­րու կեանք խլեց եւ, Հա­յաս­տա­նի հետ, ցնցեց ամ­բողջ աշ­խար­հը։

Դեկ­տեմ­բեր 7ի օ­րը, Ե­րե­ւա­նէն մին­չեւ աշ­խար­հի ա­մէ­նէն հե­ռա­ւոր ա­փե­րը, հա­ւա­սա­րա­պէս հայ թէ օ­տար մար­դիկ զար­հու­րան­քով հե­տե­ւե­ցան Ս­պի­տա­կէն սկսած եւ ամ­բողջ Շի­րա­կի բա­րե­բեր դաշ­տը մեծ գե­րեզ­մա­նո­ցի մը վե­րա­ծած երկ­րա­շար­ժի ցնցիչ լու­սան­կար­նե­րուն։

Անխ­տիր ա­մէնքն ալ ոչ միայն հա­մա­կո­ւե­ցան մարդ­կա­յին եւ նիւ­թա­կան ծան­րա­գոյն կո­րուստ­նե­րուն պատ­ճա­ռած խոր ցա­ւով, այ­լեւ զար­հու­րան­քով հաս­տա­տե­ցին, թէ բնու­թեան դէմ որ­քա՜ն ան­զօր են տա­կա­ւին մարդ էակն ու մարդ­կա­յին քա­ղա­քակր­թու­թիւ­նը… գի­տա­կան, այ­լեւ ար­հես­տա­գի­տա­կան ի­րենց բո­լոր նո­րա­գոյն յայտ­նա­գոր­ծում­նե­րով եւ նո­ւա­ճում­նե­րով հան­դերձ։

1988ի դեկտեմբեր 7ին, ճիշդ ժա­մը 11:41ին, տա­կա­ւին խորհր­դա­յին կար­գե­րու տակ ապ­րող Հա­յաս­տա­նի մէջ, ընդ­հան­րա­պէս Գիւմ­րին եւ մաս­նա­ւո­րա­պէս Ս­պի­տա­կը բա­ռա­ցիօ­րէն փուլ ե­կան եւ ի­րենց փլա­տակ­նե­րուն տակ թա­ղե­ցին սե­րունդ­նե­րու կեն­սա­գոր­ծու­թեան մարմ­նա­կան, նիւ­թե­ղէն թէ հո­գեմ­տա­ւոր մարդ­կա­յին հա­րուստ ար­գա­սի­քը։

Կոր­ծա­նա­րար երկ­րա­շար­ժը խլեց ա­ւե­լի քան 25.000 զո­հեր, իր ե­տին ձգեց 130.000 տար­բեր աս­տի­ճա­նի վի­րա­ւոր­ներ, իսկ 500.000 հո­գի դա­տա­պար­տեց — այս կամ այն չա­փով — ան­տուն ու ա­նօ­թե­ւան կեան­քի…
Մաս­նա­գի­տա­կան գնա­հա­տու­մով եւ նո­րօ­րեայ հա­շո­ւարկ­նե­րով ՝ Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժը ա­ւե­լի քան 3.000.000.000՝ եւ­րո­յի վնաս պատ­ճա­ռեց։

Այ­սօր մե­ծա­գոյն մա­սով վե­րա­կանգ­նած է Ա­ղէ­տի Գօ­տին։ Ա­ւե­րո­ւած Ս­պի­տա­կի ան­մի­ջա­կան մեր­ձա­կայ­քը կա­ռու­ցո­ւած է նոր Ս­պի­տակ։ Գիւմ­րին կա­րե­ւոր չա­փով դար­մա­նած է իր վէր­քե­րը, նոյն­պէս եւ՝ Վա­նա­ձորն ու ա­ղէ­տա­հար միւս ա­ւան­նե­րը։

Թէեւ դեռ չէ ան­ցած կսկի­ծը հա­րիւր հա­զա­րա­ւոր­նե­րու, ո­րոնք երկ­րա­շար­ժէն 29 տա­րի ետք ալ տա­կա­ւին կը սգան ի­րենց հա­րա­զատ­նե­րուն ան­դարձ կո­րուս­տը.

Թէեւ աշ­խար­հով մէկ սփռո­ւած հայ ժո­ղո­վուր­դը մէկ մար­դու պէս այ­սօր կ­’ո­գե­կո­չէ 29րդ տա­րե­լի­ցը 1988ի ա­ղի­տա­լի երկ­րա­շար­ժին.
Բայց ար­դէն սպիա­ցած են վէր­քե­րը, որ­քան ալ ցաւն ու վիշ­տը տա­կա­ւին զգաց­նեն ի­րենց ան­դար­մա­նե­լիու­թիւ­նը։

Ան­մո­ռա­նա­լի կը մնան նաեւ երկ­րա­շար­ժի ա­ղէ­տին փո­խան­ցած դա­սե­րը ոչ միայն Հա­յաս­տա­նին ու հայ ժո­ղո­վուր­դին, այ­լեւ՝ ողջ աշ­խար­հին ու մարդ­կու­թեան։

Ս­պի­տա­կի ա­ղէ­տը ա­ռա­ջա­ցուց մի­ջազ­գա­յին սրտակ­ցու­թեան եւ զօ­րակ­ցու­թեան այն­պի­սի՜ մեծ ու ան­նա­խա­դէպ ա­լիք մը, ո­րուն ներշն­չու­մով՝ մին­չեւ այ­սօր Հա­յաս­տանն ու Ս­պի­տա­կը, ողջ մարդ­կու­թեան աչ­քին, կը շա­րու­նա­կեն խորհր­դան­շել բնու­թեան տա­րեր­քին ու հա­րո­ւած­նե­րուն դէմ միաս­նա­կա­նու­թեամբ կուրծք ցցե­լու, ի­րար օգ­նու­թեան հաս­նե­լու եւ վե­րա­շի­նու­թեան աշ­խա­տան­քին բո­լոր ու­ժե­րով լծո­ւե­լու մարդ­կա­յին հա­մե­րաշ­խու­թեան ու զօ­րակ­ցու­թեան ո­գին։

Երկ­րա­շար­ժի ա­ղէ­տին խլած զո­հե­րուն եւ պատ­ճա­ռած կո­րուստ­նե­րուն տա­րո­ղու­թիւ­նը ան­հա­մե­մա­տօ­րէն ա­ւե­լի ա­հա­ւոր ե­ղաւ, քան բնու­թեան ցնցու­մին ու հա­րո­ւա­ծին ուժգ­նու­թիւ­նը պէտք է ու­նե­նար։
Ան­նա­խըն­թաց տա­րո­ղու­թեամբ բարձր աս­տի­ճա­նի երկ­րա­շար­ժը, վստա­հա­բար, այս­քա՜ն ծանր հե­տե­ւանք­ներ պի­տի չու­նե­նար, ե­թէ ի­րենց կա­ռուց­ման ժա­մա­նակ բնա­կու­թեան ու աշ­խա­տան­քա­յին շէն­քե­րը երկ­րա­շար­ժի դի­մա­նա­լու կազ­մա­կա­ռու­ցա­յին ըն­դու­նա­կու­թեամբ օժ­տո­ւած ըլ­լա­յին։

Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժէն 29 տա­րի ետք մաս­նա­գէտ­նե­րը ար­դէն դառ­նու­թեամբ եւ ընդվ­զու­մով կը հաս­տա­տեն, որ 1988ի կո­րուստ­նե­րուն 80 տո­կո­սը հե­տե­ւանք էր շի­նա­րա­րա­կան խղճմտու­թեան… պա­կա­սին։
Իսկ հայ մար­դուն խո­րա­գոյն ցա­ւը, երկ­րա­շար­ժէն 29 տա­րի ետք, կը շա­րու­նա­կէ մնալ ճնշող դառ­նու­թիւ­նը այն ի­րա­կա­նու­թեան, որ ինչ­պէս խորհր­դա­յին՝ օ­տա­րո­տի բռնա­տի­րու­թեան տա­րի­նե­րուն, նաեւ մեր օ­րե­րուն, ա­զատ ու ան­կախ Հա­յաս­տա­նի մէջ, տա­կա­ւին կը տի­րեն մեր ժո­ղո­վուր­դի ա­րա­րած ար­ժէք­նե­րուն եւ հան­րա­յին հարս­տու­թեան հետ իբ­րեւ սե­փա­կան ա­գա­րա­կի վա­րո­ւե­լու իշ­խա­նու­թեան եւ ստո­ւե­րա­յին ու­ժի տէր մար­դոց շիլ մօ­տե­ցում­նե­րը։

Այս բո­լո­րով հան­դերձ՝ Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժին ան­մո­ռա­նա­լի դա­սե­րու շար­քին կա­րե­ւո­րա­գոյ­նը, ան­կաս­կա՛ծ, հայ ժո­ղո­վուր­դի ներ­քին միաս­նու­թեան ամ­րապն­դու­մը ե­ղաւ։ Ոչ միայն զո­հե­րուն եւ կո­րուստ­նե­րուն պատ­ճա­ռած կսկի­ծը, այ­լեւ՝ մէկ մար­դու պէս Ա­ղէ­տի Գօ­տիին օգ­նու­թեան հաս­նե­լու հա­մազ­գա­յին զօ­րա­շար­ժը, մի­ջազ­գա­յին զօ­րակ­ցու­թեան ընդ­հա­նուր շղթա­յա­զերծ­ման հու­նով, քա­նի մը օ­րո­ւան մէջ ի­րա­կա­նու­թիւն դար­ձուց աշ­խար­հաս­փիւռ հա­յու­թեան հո­գե­կան եւ ֆի­զի­քա­կան կամր­ջու­մը։

Ա­ղէ­տէն ա­միս­ներ ա­ռաջ, Ար­ցա­խեան Շարժ­ման պոռթ­կու­մին հետ, հա­յաշ­խար­հը ի մի բե­րած պա­հան­ջա­տի­րա­կան միաս­նու­թիւ­նը բա­ռա­ցիօ­րէն կրցաւ, Ա­ղէ­տի Գօ­տիին օգ­նու­թեան հաս­նե­լու իր զօ­րա­շար­ժով, ջնջել իր յաղ­թար­շա­ւը ար­գե­լա­կող սահ­մա­նագծում­ներն ու սահ­մա­նա­փա­կում­նե­րը։

Իր խո­րա­գոյն կսկի­ծին մէջ ան­գամ, 1988ի դեկ­տեմ­բե­րեան այդ օ­րե­րուն, հայ ժո­ղո­վուր­դը Ղա­րա­բա­ղի միա­ցում պա­հան­ջեց եւ հա­մազ­գա­յին վճռա­կա­նու­թեամբ բռունցք բարձ­րա­ցուց։

Ա­հա՛ վե­րան­կա­խա­ցեալ Հա­յաս­տա­նը պատ­մա­կան տա­րո­ղու­թեամբ բախ­տո­րոշ ամ­բողջ ճամ­բայ մը հար­թած ու կտրած է Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժէն աս­դին։ Հա­յաս­տան իր ար­ժա­նի տե­ղը տա­կաւ կը գրա­ւէ ա­զատ ու ան­կախ ժո­ղո­վուրդ­նե­րու մեծ ըն­տա­նի­քին մէջ՝ յաղ­թա­հա­րե­լով ի­րեն պար­տադ­րո­ւող ա­մէն կար­գի ար­տա­քին, թշնա­մա­կա՛ն բո­լոր սեղ­մում­ներն ու ազ­գա­յին իր յաղ­թար­շա­ւը ար­գե­լա­կող փոր­ձող խո­չըն­դոտ­նե­րը։
Միա­ժա­մա­նակ, սա­կայն, ա­մէն տա­րի, Դեկ­տեմ­բեր 7ի այս օ­րը, աշ­խար­հով մէկ տա­րա­ծո­ւած ողջ հա­յու­թիւ­նը, ան­դար­մա­նե­լի կո­րուս­տի կսկծան­քով իր հա­յեաց­քը կը կեդ­րո­նաց­նէ Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժին տա­կաւ սպիա­ցող վէր­քե­րուն, այ­լեւ դեռ կոտ­տա­ցող ազ­գա­յին ցա­ւե­րուն վրայ։

Եւ բնու­թեան ա­մէ­նէն ա­հա­ւոր ա­ղէտ­նե­րէն եւ թշնա­մա­կան մա­հա­ցու հա­րուած­նե­րէն ան­գամ յառ­նե­լու իր ազ­գա­յին անս­պառ կեն­սու­նա­կու­թեամբ՝ հայ մար­դը այ­սօր աշ­խար­հի չորս ծա­գե­րուն մոմ մը կը վա­ռէ ոչ միայն Ս­պի­տա­կի երկ­րա­շար­ժի անխ­տիր բո­լոր զո­հե­րու յի­շա­տա­կին, այ­լեւ ա­նոնց հո­գի­նե­րու ան­դոր­րու­թեան ընդ­մէ­ջէն՝ վե­րապ­րող հա­յու­թեան ու­ղին լու­սա­ւո­րե­լու ա­ռա­ջադ­րան­քով։

Ն.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company