ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ինչո՞ւ Բրատիսլավան ցնցեց Հայաստանը

07 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 4-ին Բրատիսլավայում ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում տեղի ունեցավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որն անցկացվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի միջնորդությամբ եւ մասնակցությամբ: Նմանատիպ հաղորդագրություններ արցախյան խնդրի կարգավորման այս երկարուձիգ ժամանակահատվածում շատ ենք լսել:

Կարելի է ասել՝ փոխվում են միայն անունները, ու նույն տեքստը հրամցվում է հերթական անգամ՝ տպավորություն ստեղծելով, թե ինչ-որ բան, այնուամենայնիվ, տեղի է ունենում նոր անունների՝ նոր մարդկանց մասնակցությամբ: Բրատիսլավան էլ հերթական անգամ ցույց տվեց, որ «անունը կա, ամանումը չկա»:

Նույն երգերն են՝ Մամեդյարովն ասում է, որ հայկական կողմի պատճառով առաջխաղացում չկա կարգավորման գործընթացում, իսկ Մնացականյանն էլ պնդում, որ տեղում դոփելու պատճառը Ադրբեջանի վարած քաղաքականությունն է: Հատկանշական է, որ ՀՀ արտգործնախարարը, չնայած բազմաթիվ քննադատություններին, փորձել է բոլորին զարմացնել եւ Ադրբեջանին նեղը դնել Նիկոլ Փաշինյանի ամենաարտառոց եւ ամենափակուղային հայտարարություններից մեկով, թե ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար: Կարծում եմ՝ չարժե եւս մեկ անգամ հիշատակել, թե որոնք են մի կողմից Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանի ժողովրդի համար ընդունելի «կարգավորումները», բայց արժե պարոն Մնացականյանին առնվազն հուշել, որ Բրատիսլավայում հավաքված լսարանը վաղուց տեղեկացված է, որ «Հայաստանի եւ Արցախի ժողովուրդներ» ասվածը մեկ ժողովուրդ է, եւ այս դեպքում չի կարող այնպիսի կարգավորում լինել, որ համաչափ տարածվի 3 ժողովուրդների վրա: Հասկանալի է, չէ՞, թե խոսքն ինչի մասին է: Եվ, ուրեմն, ճիշտ է վարվել ՀՀ արտգործնախարարը, որ շատ չի ոգեւորվել եւ ներկաներին չի հիշեցրել Նիկոլ Փաշինյանի մեկ այլ հայտարարություն, որ ՀՀ ղեկավարը մանդատ չունի Արցախի ժողովրդի փոխարեն որոշումներ կայացնելու համար:

Ինչեւէ, արձանագրենք, որ այս անգամ էլ, կարծես, «մեռնելուց պրծանք», եւ մեզ որեւէ «ղազագիր» դեմ չտվեցին եւ չպարտավորեցրին արցախյան լեռներում մուղամներ հնչեցնել, որպես Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների «ներառական դիվանագիտության» առհավատչյա: ՄԽ համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների բրատիսլավյան հայտարարությունը, կարելի է ասել, «քարտ-բլանշ» էր հակամարտող կողմերին: Մեզ էլի մի որոշ ժամանակ քարկտիկ խաղալու հնարավորություն տվեցին, թեեւ չզլացան հասկացնել, որ այդպես հավերժ չի կարող շարունակվել. «Պատվիրակությունների ղեկավարները եւս մեկ անգամ ընդգծում են, որ ստատուս-քվոն անընդունելի է»: Հավելենք նաեւ, որ արցախյան կարգավորման տասնամյակների պատմության մեջ առաջին անգամ համանախագահող երկրները, չմոռանալով հավասարության նշան դնել կողմերի միջեւ, կոչ արեցին չվարել էքսցենտրիկ եւ մանավանդ «դուխով» քաղաքականություն, այլ վստահել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղասիրական ջանքերին. «Պատվիրակությունների ղեկավարները վստահություն են հայտնում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը շարունակում է անփոփոխ հիմնակետ լինել կայուն կարգավորման հասնելու համար: Կոչ ենք անում կողմերին՝ համագործակցել միմյանց եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոնց մենք կհրահանգենք շարունակել իրենց միջնորդական ջանքերը»:

Իսկ հիմա գանք վերնագրում առկա հարցադրմանը՝ ինչո՞ւ Բրատիսլավան ցնցեց Հայաստանը: Եթե մեկ նախադասությամբ բնութագրելու լինենք, ապա կարելի է ասել, որ պատճառն առաջին հերթին մենիշխանության հանդեպ մեր ունեցած անհանգստությունն էր, որ այդպես էլ չհաղթահարվեց 2015թ. սահմանադրական փոփոխություններից հետո: Լեւոն Տեր-Պետրոսյանի գահակալության առաջին օրից մինչեւ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման վերջին օրը, երբ «թոթափվեց» նախագահական ռեժիմը, առաջին դեմքերի հայրենասիրական հայտարարություններից բացի մենք ոչ մի երաշխիք չենք ունեցել, որ հեռավոր քաղաքներից մեկում մի հիմար թուղթ չի ստորագրվի, ու չենք հայտնվի մեր հերոսների արյան գնով ձեռք բերված հաղթանակներից տխմարաբար հրաժարվելու փաստի առաջ: Ես նկատի չունեմ նախագահներից որեւէ մեկի անձը: Խոսքը մեզ համար ամենաաննպաստ տեսլականի մասին է, որ, Աստված մի արասցե, կարող էր իրականություն դառնալ նրանց կամքից անկախ՝ աշխարհաքաղաքական հզոր երկրաշարժերի արդյունքում: Խորհրդարանական կառավարման անցնելու մի հրամայականն էլ այն էր, որ երկիրը հնարավորինս հեռու մնար մեկ մարդու ստորագրությունից կախված լինելու տխուր իրողությունից: Գործող Սահմանադրությունը, եթե կուզեք, առաջին հերթին հենց դրա մասին է:

Բայց: Մեր հարգարժան ժողովրդական վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին բաժին էր ընկել անցումային փուլի ոչ դյուրին խնդիրների մեծ մասը, հրաժարվեց այդ հոգսից ու ձեռնամուխ եղավ Հայաստանում մի նոր՝ չտեսնված ու չլսված միապետական մոդելի ստեղծմանը, որ շատ ավելի խոցելի է, քան ուզածդ նախագահական եւ կիսանախագահական մոդել: Միակ հարց լուծողի, եթե կուզեք՝ «միակ տղամարդու» սինդրոմը Փաշինյանին օրինաչափորեն հասցրել է մի կետի, որտեղից նա արդեն վերադարձ չունի: Սուպերվարչապետությունից ցանկացած հետքայլ, նրա իսկ տրամաբանությամբ, դիտարկվում է որպես խայտառակություն կամ պարտություն: Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է դարձել ռեյտինգը, որի անկմանը նա հետեւում է, սուտ չասեմ՝ սարսափով: Իսկ դա շատ վտանգավոր է: Նա պատրաստ է ամեն քայլի, միայն թե ցուցադրի, որ ինքը դեռ հեղափոխության օրերի «տղեն» է:

Կառավարությունն ու խունտան միմյանցից տարբերվում են ծրագիր ունենալով-չունենալով: Կարելի է անկանխատեսելի եւ անծրագիր ցանկացած կառավարություն անվանել խունտա՝ խումբ, «որն իշխանության է եկել բռնի ճանապարհով իրականացված հեղաշրջման արդյունքում եւ, որպես կանոն, իրականացնում է բռնապետական կառավարում` տեռորի ճանապարհով»: Արդյոք այս ձեւակերպումը մեզ չի՞ հիշեցնում Փաշինյանի թավշյա կառավարությունը: Երկրի օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունները եւ մնացած պետական կառույցները չեն կարող ղեկավարվել մեկ մարդու մատի շարժումով, եթե այդ մարդը չի դիտարկվում որպես տվյալ երկրում իշխանության եկած խունտայի առաջնորդ: Իսկ Փաշինյանը դիտարկվում է հենց այդպիսին եւ մի բան էլ ավելի: Եվ այս ամենը՝ Բրատիսլավայից առաջ:

Բրատիսլավայի հանդիպման նախօրյակը բավականին թեժ ստացվեց մեր խորհրդարանում: Կառավարության ընդամենը 6 նախարարի գլուխն անցած սուպերվարչապետը շնորհ էր արել այցելել ԱԺ՝ պատասխանելու ժողովրդի ընտրյալների հարցերին: Ու քանի որ բարեհաճել էր ընդամենը 6 նախարարի ուղեկցությամբ, ստիպված էր ամեն անգամ ինքը մոտենալ ամբիոնին եւ փարատել երեսփոխանների անհանգստությունները: Բայց հնչեց ԿԳՄՍ նախարարի հրաժարականի կապակցությամբ «շատ պատահական» հարցը, եւ Փաշինյանը, դարձյալ «շատ պատահական», մտավ իր հարազատ կերպարի մեջ: Պետք էր մի նոր «հոկտեմբերի 2» խաղարկել, եւ նա դա արեց մեծ վարպետությամբ՝ այս անգամ հարվածներն ուղղելով բացառապես այն քաղաքական ուժին, որ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններից պահանջել է մեկ բան՝ Արցախի հարցում չգնալ կործանարար զիջումների, որոնք սպառնալիք են Արցախի եւ Հայաստանի անվտանգությանը: Արձանագրենք՝ սա նույնպես Բրատիսլավայից առաջ:

«Շատ պատահականորեն» այդ օրվա «Հայկական ժամանակ» թերթը լույս էր տեսել մի անհասցե եւ անստորագիր նամակով, որտեղ «մի խումբ» դաշնակցական ուսանողներ, իբր, շատ դժգոհ ՀՅԴ ներսում ժողովրդավարության բացակայությունից, արդարություն էին պահանջում: Ու քանի որ պարզ չէր նաեւ, թե նրանք ումից էին արդարություն պահանջում, եւ, առհասարակ, ում էր ուղղված նամակը, մնում է ենթադրել, որ նամակի հրապարակումը նաեւ հող էր նախապատրաստում Փաշինյանի խորհրդարանական «բոցերի» համար: Ում հետաքրքիր է, կարող է այս «շատ պատահական» նամակի տեքստը համեմատել խորհրդարանում հնչած «շատ պատահական հարցի» եւ, ամենակարեւորը՝ Փաշինյանի «շատ պատահական» հայտարարությունների հետ: Հավատացնում եմ՝ դուք նույնիսկ առանց ակնոցի կնկատեք ուսանողների եւ Փաշինյանի շեշտադրումների ոչ միայն նույնականությունը, այլեւ դրանց հերթականությունը: Եվ սա՝ նույնպես Բրատիսլավայից առաջ:

Բրատիսլավայից անմիջապես առաջ մեղադրանք առաջադրվեց նաեւ ՀՀ երրորդ նախագահին, ինչից այնպիսի աղմուկ բարձրացավ, որ խլացրեց անգամ «ԿամԱԶ»-ների ու շեյխերի հետ կապված սկանդալների առաջացրած վայնասունը: Հրապարակվեց նաեւ «գործ տվողի» անունը՝ Սերգո Կարապետյան, ում մասին գիտեինք միայն, որ ժամանակին գյուղնախարար էր դարձել Սերժ Սարգսյանի հետ ունեցած ամենաջերմ հարաբերությունների պատճառով: Գոնե Արման Բաբաջանյանը գործ տված լիներ, կասեինք՝ հա, բայց Սերգո Կարապետյա՞նը: Ու ո՞նց, որտեղի՞ց են պեղել այդ անշառ մարդկային կերպարանքը՝ Սերժ Սարգսյանին մեղադրելու համար: Չգիտեմ՝ ով ինչպես ընդունեց արդարադատության այս վերջին ճիչը, բայց իմ ուղեղը կտրուկ հրաժարվեց մտածել եւ անմիջապես մատնացույց արեց Բրատիսլավան:

Շարունակելով կործանարար աղմկարարության թեման՝ նշենք, որ հայրենի պողոսները բավականին թույլ են արձագանքում Փաշինյանի կառավարության անդամների ձերբակալություններին: Այնպես որ՝ Փաշինյանը չի կարող հույս դնել, որ «նախկինների» լիմիտն սպառելուց հետո կարողանալու է սեփական կադրերին ձերբակալելու սկանդալային պատմություններով հասարակության ուշադրությունը շեղել գալիք բրատիսլավաներից: Եկեք ընդունենք, որ ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի՝ Արայիկ Հարությունյանի տեղակալի կալանավորումն էն էֆեկտը չտվեց: Մարդիկ ափսոսանքով գլուխները տարուբերեցին՝ այդքան երիտասարդ ու այդքան կոռումպացվա՞ծ… Մի խոսքով՝ աղմուկ բարձրացնելու համար միանգամայն չաշխատող տարբերակ է իմքայլականներին խայտառակել-կալանավորելը: Մնում է թերեւս սատանաներ բռնելը, ինչը, եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվի, պակաս խառնաշփոթ չի ստեղծի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումների համատեքստում: Ինչպես գիտեք, սատանայի նախկինն ու ներկան չի լինում, ճիշտ այնպես, ինչպես չի լինում մատնություններով հաց վաստակողների նախկինն ու ներկան:

Բայց ամենալավ տարբերակն այն է, որ վարչապետն ընդհանրապես հրաժարվի սատանաների հետ համագործակցելուց, որպեսզի մենք էլ ամեն անգամ ցնցումների մեջ չընկնենք՝ մտածելով, թե, ահա, այս աղմուկի տակ մեզնից թաքուն հարցեր են լուծում:

Էդիկ Անդրեասյան
hraparak.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Այս ամենը մեկ անուն ունի՝ ժողովրդին կա

Համատարած բռնությունների և վախի մթնոլորտում, բռնաճնշումների բոլոր տեսակների կի

24 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company