ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Գրանցված աշխատողների թվաքանակի աճն աննախադեպ չէ, ավելին՝ դրա սոցիալական ուղղակի ազդեցությունը ձգտում է զրոյի

11 Դեկտեմբեր 2019 Վերջին տվյալները պաշտոնական վիճակագրությամբ դեռևս չի հրապարակվել, սակայն վարչապետի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք.

«2018 թվականի մայիսի համեմատ 2019 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Հայաստանում ի հայտ է եկել (ստեղծվել է կամ ստվերից դուրս է եկել) 81534 նոր աշխատատեղ»:

Իրականում խոսքը վերաբերում է պաշտոնապես գրանցված աշխատողների թվաքանակի աճին, որը մեծ ոգևորությամբ, պարբերաբար ներկայացվում է օրվա իշխանությունների կողմից:

Այս ցուցանիշի աճի միտումների և դրանց սոցիալական ուղղակի ազդեցության վերաբերյալ ամբողջական պատկեր ունենալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև այլ փաստեր:

Նախ պետք է արձանագրել, որ իշխանափոխությունից առաջ՝ 2017 թվականից սկսած, կայուն աճում է գրանցված աշխատողների թվաքանակը: Ավելին՝ այս ընթացքում աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է 2018 թվականի առաջին 4 ամիսներին՝ նախորդ իշխանությունների օրոք:

Մասնավորապես, 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակը 509549-ից հասավ 538317: Այս ընթացքում գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 28768-ով: Այսինքն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակի միջին ամսական աճը կազմել է 7192 (հղումը՝ sv_10_19a_142):

Իսկ գործող իշխանությունները հետևողականորեն անտեսում են բնութագրական հետևյալ խնդիրը՝

իշխանափոխությունից հետո (2018 թվականի մայիսից մինչև 2019 թվականի նոյեմբեր) գրանցված աշխատողների թվաքանակի ամսական միջին աճը 40 տոկոսով նվազել է և կազմում է 4292՝ հաշվի առնելով այդ ժամանակահատվածում գրանցված աշխատողների թվաքանակի աճի ցուցանիշը՝ 81534:

Սոցիալական ազդեցության և գործազուրկների թվաքանակի իրական կրճատման տեսանկյունից էլ հատկանշական է հետևյալ հարցադրումը.

«Ավելացող աշխատատեղերի ո՞ր մասն են կազմում ստվերից դուրս բերված աշխատատեղերը և ո՞ր մասն է բաժին ընկնում իրականում նոր ստեղծված աշխատատեղերին»:

Այս հարցին պատասխանելու համար պաշտոնական վիճակագրությունից բերենք բնութագրական որոշ ցուցանիշներ:

Նախ՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին գրանցված աշխատողների թվաքանակն աճել է 46000–ով:

Այդ նույն ժամանակահատվածում զբաղվածության պետական գործակալությունում գրանցված չկրկնվող թափուր աշխատատեղերի թիվը եղել է 12385, որից ընդամենը 220-ը՝ նոր ստեղծված աշխատատեղեր (հղումը՝ https://www.armstat.am/am/?nid=82, ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականին՝ ըստ ամիսների հրապարակումներ, բաժին 1.4.1):

2019 թվականի հոկտեմբերի դրությամբ աշխատող ունեցող կազմակերպությունների թիվը կազմում է 45577, որոնցից շուրջ 12000-ը կամ 26 տոկոսը համագործակցում են զբաղվածության պետական գործակալության հետ (հղումը՝
sv_10_19a_142): Այս համամասնությամբ գնահատած՝ զբաղվածության պետական գործակալության հետ չհամագործակցող կազմակերպություններում նոր ստեղծված աշխատատեղերի թիվը կստացվի շուրջ 630:

Փաստորեն՝ 2019 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին նոր ստեղծված աշխատատեղերի ընդհանուր թիվը 850 է՝ 220 + 630, որը կազմում է այդ ժամանակահատվածում նոր գրանցված աշխատողների թվաքանակի (46000) շուրջ 2 տոկոսը:
Այլ կերպ ասած՝ ընթացիկ տարում գրանցված աշխատողների թվաքանակի աճի 98 տոկոսը ստվերի կրճատման արդյունք է, որը գործազրկության իրական պատկերի վրա չունի ուղղակի ազդեցություն:

Պատկերն ամբողջական ներկայացնելու առումով գործող իշխանություններին առաջարկում ենք զուգահեռաբար անդրադառնալ նաև վերը բերված առարկայական փաստերին և մտահոգիչ միտումներին:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company