ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Հայ դատ

Մամուլի հաղորդագրություն

24 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 19-ից 22-ը ամփոփիչ աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում էր գտնվում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը: Այցը հագեցած էր ինչպես տարաբնույթ հանդիպումներով, այնպես էլ տոնական միջոցառումների մասնակցությամբ, որոնք ուղեկցվում էին կազմակերպական տարբեր միավորների հետ աշխատանքային քննարկումներով և ընկերային հավաքներով:

Դեկտեմբերի 19-ին Մոսկվայի Հայ դատի գրասենյակում գումարվեց ՀՅԴ ՌԴ մարմինների և ուղեկից կառույցների ներկայացուցիչների ժողով, որի ընթացքում քննարկվեցին անցնող տարում կատարաված աշխատանքներն ու գալիք տարվա անելիքները: Բյուրոյի նախագահը ներկայացրեց Հայաստանի և Արցախի հանրապետությունների զարգացման, անվտանգային և արտաքին քաղաքական խնդիրների հետ կապված ՀՅԴ մոտեցումներն ու ուղեգիծը: Հանդիպման արդյունքում ուղենշվեցին ՀՅԴ ռուսաստանյան կառույցի առաջնային խնդիրներն ու ուղղությունները, ինչպես նաև կառույցի տարբեր մարմինների և ուղեկից կազմակերպությունների փոխգործակցության մեխանիզմները:

ՀՅԴ Բյուրոյի նախագահը նշեց, որ այսօր, առավել քան երբևէ, պետք է ջանքեր գործադրել համայն հայությանը ազգային օրակարգի շուրջ համախմբելու ուղղությամբ, քանզի միայն միասնական ջանքերով է հնարավոր հաղթահարել այն բոլոր մարտահրավերները, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև և սպառնալիք են Հայաստանի և Արցախի անվտանգությանը: Հավաքի մասնակիցները վերահաստատեցին, որ Հայաստանի իշխանությունների կողմից ՀՅԴ-ի դեմ վարվող տեղեկատվական-քարոզչական արշավը ոչ միայն չի հիասթափեցրել ընկերներին և համակիրներին, այլ հակառակը, ավելի է համախմբել և միաբանել նրանց ՀՅԴ ուղեգիծը հանդիսացող ազգային օրակարգի շուրջ:

Ներկայացուցիչների ժողովը դատապարտեց կուսակցության հեղինակազրկման և հսկայական ավանդի արժեզրկման փորձերը, իսկ վերջին շրջանի պառակտիչ գործողությունները որակեց որպես ազգային արժեքների պահպանության հենասյուների դեմ ուղղված թշնամական քայլեր, որոնք որևէ հաջողություն չեն կարող ունենալ:

Դեկտեմբերի 20-ին Բյուրոյի նախագահի մասնակցությամբ Մոսկվայում հանդիսավոր կերպով նշվեց Հայ Յեղափոխական Դաշնակցության 129 և ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի հիմնադրման 26 ամյակները: Տոնակատարությունը ուղեկցվեց ՌԴ-ում գործող հասարակական-քաղաքական գործիչների ելույթներով, համերգային ծարգրով և Հայ դատի պաշտպանության աշխատանքներում ակտիվ մասնակցության համար պատվոգրերի շնորհումով:

Տոնակատարության մասնակիցները շնորհավորանքների խոսքերից զատ կարևորեցին հայապահպանության, Հայ Դատի պաշտպանության և ազգային օրակարգերի ձևավորման և առաջ մղման ուղղությամբ Դաշնակցության և Հայ Դատի գրասենյակների հսկայական դերն ու նշանակությունը: Բյուրոյի նախագահը իր երախտիքի խոսքը հայտնեց ռուսաստանյան հասարակական-քաղաքական այն բոլոր շրջանակներին, ովքեր մշտապես աջակցում են ազգային խնդիրների լուծմանն ու Ռուսաստանում հայապահպանության, հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և Հայաստանի և Արցախի ամրապնդման աշխատանքներին:

Դեկտեմբերի 21-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը, Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը, ՀՅԴ ՌԴ Պատասխանատու Մարմնի և կոմիտեների ներկայացուցիչների պատվիրակությունը հյուրընկալվեց ՌԴ Կիմրի քաղաքի հայկական համայնքին, որտեղ հանդես ելան ելույթներով, մասնակցեցին համայնքային կազմակերպության հիմնադրմանը նվիրված տոնական միջոցառմանը և համայնքի ակտիվի հետ ընկերային միջոցառմանը: Համայնքի ղեկավար Արմեն Քոչարյանը բարձր գնահատեց Մոսկվայի Հայ դատի գրասենյակի ներդրումը իրենց համայնքային կազմակերպության կայացման և ձևավորման գործում, ինչպես նաև հույս հայտնեց, որ հետագա համագործակցության արդյունքում հնարավոր կլինի հիմնել կրթական և մշակութային օջախներ և իրականացնել հայապահպանական ծրագրեր:

Իր ողջույնի խոսքում ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ առանց համայնքային ակտիվ մշակութային կյանքի հնարավոր չէ արդյունավետ աշխատանք տանել երիտասարդ սերունդի հայապահպանության ուղղությամբ, նշելով, որ աշխարհասփյուռ հայ համայնքներում հայկական միջավայրի ձևավորումն ու զարգացումը ապագա հզոր ու միացյալ Հայաստանի երաշխիքն է, և ինչպես Արցախի հարցում մեր կարգասխոսն է զարգանալ չզիջելով, այնպես էլ հայրենիքից հազարավոր կիլոմետրեր հեռու մենք պարտավոր ենք զարգանալ՝ չզիջելով մեր ինքնությունն ու արժեքային համակարգը: Այցի շրջանակներում գործիչները հայ համայնքի ներկայացուցիչների հետ ծաղիկներ խոնարհեցին Կիմրիի Համբարձման տաճարի հարևանությամբ կանգնեցված Ցեղասպանության հարյուրամյակի խաչքարին:

Դեկտեմբերի 22-ին ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանն ու ՀՅԴ Հայ դատի Մոսկվայի գրասենյակի ղեկավար Ներսես Ներսեսյանը Սանկտ-Պետերբուրգում մասնակցեցին ՀՅԴ Ս.Պետերբուրգի կառույցի կողմից հիմնադրված կիրակնօրյա դպրոցի միջոցառմանը, որին հրավիրված էին նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Պողոս Աբեղա Վարդանյանը, Ս.Պետերբուրգի հայկական համայնքային կազմակերպության ղեկավար Կ.Մկրտչյանը, համայնքային հասարակական-քաղաքական կառույցների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ: ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը իր ողջույնի խոսքում կարևորեց Սփյուռքում հայկական դպրոցների և մշակութային օջախների դերն ու հաստատեց Հայ Յեղափոխական Դաշնակցության հանձնառությունը հայապահպանական ծրագրերում տեղական կառույցների աջակցության և խրախուսման ուղղությամբ:

Հայ դատի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն հայտնեց դպրոցի բարերարներ, ՀՅԴ ՍՊ կառույցի անդամներ Արթուր Բարսեղյանին, Խաչիկ Ստեփանյանին և Մասիս Բաբախանիին, որոնց ջանքերով արդեն երրորդ տարին է տասնյակ հայ երեխաներ հնարավորություն ունեն այցելելու հայկական դպրոց, հաճախել ազգային պարերի դասընթացների, ստանալ ազգային դաստիարակություն: Միջոցառման մշակութային մասը նվիրված էր մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150 ամյակին, որտեղ դպրոցի սաները ներկայացրեցին Թումանյանի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Արմեն Ռուստամյանը Ս.Պետերբուրգի հայկական դպրոցին հանձնեց երաժտական քանոն նվագարան և հույս հայտնեց, որ հաջորդ այցին միասին կվայելեն դպրոցի սաների գեղեցիկ կատարումները:

Բյուրոյի նախագահի այցը եզրափակվեց ՀՅԴ ՍՊ կառույցի և հասարակական գործիչների հետ հանդիպումով, որտեղ քննարկվեցին հետագա համագործակցության օրակարգային հարցերն ու խնդիրները:

ՀՅԴ Հայ Դատի Մոսկվայի գրասենյակի մամլո կենտրոն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company