ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

ՀՀ գազամատակարարման համակարգում ճգնաժամը շարունակվում է. կառավարությունը փորձում է ժամանակ շահել

10 Հունվար 2020 ՀՀ գազամատակարարման համակարգը մեր տնտեսության կարևոր օղակներից մեկն է։ Այս համակարգի ֆինանսական կայունությունը և արդյունավետությունը մեր առաջնահերթությունը պետք է դառնա։

2019 թվականի հունվարի 8-ին հրապարակված տեղեկատվության համաձայն՝ «Գազպրոմ Էքսպորտ» ՍՊԸ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն (այսուհետ՝ Ընկերություն) ստորագրել են լրացուցիչ պայմանագիր` Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման վերաբերյալ: Համաձայն համաձայնագրի՝ 2020 թվականի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կմնա 2019 թվականի մակարդակում : Հիշեցնեմ, որ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստանի սահմանին բնական գազի գինը բարձրացավ 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով: Ներկայումս 1000 խմ գազը սահմանին արժե 165 ԱՄՆ դոլար: Հայաստանի սպառողների համար բնական գազի գործող սակագները հաշվարկվել էր 150 ԱՄՆ դոլարի հաշվով: Բացի այդ, գործող սակագնի հաշվարկում էական նշանակություն է ունեցել այն, որ 2017 թվականի հունվարի 1-ից «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը իր շահույթի հաշվին նվազեցրել է բնական գազի սակագինը, ինչի հաշվին արտոնյալ սակագներ է սահմանել սոցիալապես անապահով ընտանիքների և գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսությունների համար՝ նպատակ ունենալով կանխել վերջին տարիներին բնական գազի ընդհանուր սպառման անկումը, ստեղծել նպաստավոր պայմաններ բնական գազի շուկայի կայունացման և սպառման ծավալների աճի համար, ինչպես նաև խրախուսել գազասպառող կազմակերպությունների գործունեության ընդլայնումը:

2019 թվականի ապրիլի 11-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը վերահաստատեց կառավարության մոտեցումը, ըստ որի՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն իր խնայողությունների հաշվին չի բարձրացնի բնական գազի սակագինը: Արդեն ապրիլի 12-ին ընկերությունը հայտարարեց, որ ներկայում աշխատանքային քննարկումներ են ընթանում համալիր հարցերի շուրջ, այդ թվում՝ դիտարկելով նաև խնայողությունների հարցը: Օրակարգում է նաև հաստիքացուցակների վերանայման հարցը: Միանշանակ է, որ ընկերության պատասխանում հստակությունը բացակայում է: Ի հեճուկս կատարված պաշտոնական հայտարարություններին՝ 2019 թվականի ընթացքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն հաստիքացուցակի զանգվածային կրճատում չի կատարել, չի նվազեցրել բնական գազի սակագնի հաշվարկում ներառված 5,37 տոկոս կորուստի մեծությունը, լայնամասշաբ ներդրումային նախագծեր չի իրականացրել և այլն, ինչը կձևավորեր խնայողություններ, որոնք թույլ կտային փոխհատուցել 1000 խմ հաշվով 15 ԱՄՆ դոլարի բարձրացումը, որի արդյունքում՝ 2019 թվականի ընթացքում գազամատակարարման համակարգում արդեն ձևավորվել է մոտ 30 մլն ԱՄՆ դոլարի պարտք գումարած տույժեր: Պարտքի կուտակման մասին համառորեն լռում են թե ՀՀ կառավարությունը և թե «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը:

ՀՀ գազամատակարարման համակարգը լուրջ ֆինանսական խնդիրներ ունի․ «Գազպրոմ Արմենիա» ընկերության 2018 թվականի ֆինանսական հաշվետվությունների համաձայն՝ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի թվականի դրությամբ ընկերության կուտակված վնասը կազմել է 88,5 մլրդ ՀՀ դրամ , որը նախորդ տարվա համեմատ պակասել է 14,9 մլրդ ՀՀ դրամով կամ 14,5 տոկոսով:

Ընկերության կուտակած վնասի նվազումը տեղի է ունեցել ի հաշիվ 26,3 մլրդ ՀՀ դրամի չափով բաժնետոմսերի թողարկման, ոչ թե սեփական շահույթի։ Հատկանշական է, որ 2018 թվականին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը ճանաչել է եկամուտ առևտրային կրեդիտորական պարտքերի ներումից՝ 27,9 մլրդ ՀՀ դրամի չափով (համեմատության համար՝ 2017 թվականին ընդամենը 3 մլն ՀՀ դրամ է), այսինքն՝ ընդհանուր առմամբ ընկերությունը մեկ տարուց ավելի է չի վճարել իր կողմից ձեռք բերված ապրանքների և ծառայությունների որոշ մասի համար․ սա ևս մեկ փաստ է ընկերության ֆինանսական վիճակի մասին։ 2019 թվականի ֆինանսական տվյալները դեռ չեն հրապարակվել: Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ 2019 թվականի ընթացքում ընկերությունը կշարունակի պաշտոնապես վնասով գործել:

Ընկերության հնարավոր խնայողությունների աղբյուրների մասով նշեմ, որ բնական գազի սակագնի հաշվարկում ներառված են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատավարձի գծով ծախսերը՝ տարեկան մոտ 16 մլրդ ՀՀ դրամ: Հատկանշական է, որ առ այսօր ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ ՀՀ ՀԾԿՀ) կամ կառավարության կողմից ընդունված որևէ նորմատիվ ակտ գոյություն չունի, որը կսահմաներ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի հաշվարկման մեթոդաբանությունը (հիմնական, սպասարկող և օժանդակ), այսինքն, թե որքան աշխատող պետք է սպասարկի մեր գազամատակարարման համակարգը: Այնուամենայնիվ, ՀՀ ՀԾԿՀ-ն գործող բնական գազի սակագնի հաշվարկում ներառել է մոտ 5800 աշխատակիցների, որոնց միջին ամսական աշխատավարձը կազմում է շուրջ 230 000 ՀՀ դրամ: Սովորաբար, ՀՀ ՀԾԿՀ-ն միջին ամսական աշխատավարձի մեծությունը որոշելիս հաշվի է առնում միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները, հանրային ծառայությունների կարգավորվող այլ ոլորտներում (մասնավորապես՝ էլետրաէներգետիկական համակարգում) ընդունված մեծությունները և դրանց վերանայման պարբերականությունն ու աճը: Ինչևէ, 2019 թվականի ընթացքում ընկերությունում զանգվածային աշխատատեղերի կրճատում տեղի չի ունեցել, հետևաբար՝ խնայողություններ էլ չեն գոյացել։

Կարծում եմ՝ տեղին է մեկ անգամ ևս անրադառնալ 2011-2013 թվականների ընթացքում գազամատակարարման համակարգում կուտակված պարտքին, որը մարվեց ի հաշվի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի պետական 20 տոկոս բաժնետոմսերի օտարման։ Եվ այսպես՝ Հայաստանի Հանրապետության վարչապետը 14.05.2013թ. N 01/23.16/6490-13 գրությամբ (ուղղված ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ պրն. Ռ.Նազարյանին, իսկ գրության պատճեն՝ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի վարչության նախագահ պրն. Վ. Հարությունյանին) հայտնում էր, որ ՀՀ կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից վերանայման ժամանակ հանրապետություն ներկրվող բնական գազի՝ պայմանագրով նախատեսված 270 ԱՄՆ դոլար/հազար խ.մ. ձեռքբերման գնի փոխարեն հաշվարկներում հիմք ընդունել 30 տոկոսով ցածր գնով, այսինքն՝ 189 ԱՄՆ դոլար/հազար խ.մ.-ի համար: Վարչապետը տեղեկացրել էր նաև, որ նշված տարբերությունը կփոխհատուցվի ՀՀ կառավարության կողմից, որի մեխանիզմները քննարկվում են ՌԴ կառավարության և «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի հետ: Սրան համապատասխան գաղտնի կնքվել էր Փոխհատուցման համաձայնագիր ՀՀ կառավարության և «Գազպրոմ» ԲԲԸ-ի միջև «ՀՀ կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրվող փոխհատուցման մասին», ըստ որի՝ գազամատակարարման համակարգում երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության նպատակով կողմերը համաձայնության են եկել հետևյալում` հայկական կողմը ապահովում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի շրջանակներում «Գազպրոմ» ՓԲԸ-ից ստացված միջոցների հաշվին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սահմանի վրա ձեռքբերված բնական գազի փաստացի գնի փոխհատուցումը՝ 2012 հունվարի 1-ից մինչև 2013 թվականը ընկած ժամանակահատվածում մատակարարվող բնական գազի համար:

Ակնհայտ է, որ նման իրավիճակ ունենք ներկայումս, քանի որ 2019 թվականի ընթացքում ՀՀ կառավարությունն ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակայնորեն հաստատել են, որ դիմել են կամ կոչ են արել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, որպեսզի վերջինս մինչև բնական գազի գնի շուրջ վերջնական բանակցությունների ավարտը ձեռնպահ մնա բնական գազի սակագնի վերանայման հայտ ներկայացնել վերոհիշյալ հանձնաժողով: Կարծում եմ՝ այս իրավիճակում ՀՀ կառավարությունը ոչ միայն բանավոր, նաև պարտքի մարման գրավոր երաշխիքներ է տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը։
Միաժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ հայ սպառողների համար բնական գազի սակագինը չի վերանայվի մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը, ինչն, ըստ էության, հարցի լուծում չէ, քանի որ ձմռան ամիսներին հայ սպառողները կշարունակեն չհիմնավորված ցածր գնով սպառել բնական գազ՝ զուգահեռաբար վատթարացնելով գազամատակարարման համակարգի ֆինանսական վիճակը։ Բացի այդ, ներդրողի տեսանկյունից անհրաժեշտ է ունենալ նվազագույնը մեկ տարվա կանխատեսելի էներգակիրների գներ, որը թույլ կտա կազմել, պլանավորել իր տարեկան բյուջեն։ Այս իրավիճակը լրացուցիչ անորոշություն է ստեղծում ներդրումների համար, հատկապես՝ էներգատար ճյուղերի դեպքում (օրինակ՝ ցեմենտի, ալյումինի, սննդի արդյունաբերությունները և այլն), որտեղ ինքնարժեքի ձևավորման վրա մեծ ազդեցություն ունեն բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագները։

ՀՀ գազամատակարարման համակարգում առկա է նաև մեկ այլ մտահոգիչ երևույթ․ 2019 թվականի հունվարի 1-ից Հայաստան հազ․ խ․մ․ հաշվով բնական գազը ներկրվում է 15 ԱՄՆ դոլարով կամ 10 տոկոսով ավելի թանկ, սակայն վերջնական սպառման սակագնի փոփոխություն տեղի չի ունեցել։ Միևնույն ժամանակ, հարկային օրենսդրության համաձայն՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պարտավորված է ներկրվող թանկացած բնական գազի համար վճարել ավելի շատ ավելացված արժեքի հարկ (այսուհետ՝ ԱԱՀ), այն դեպքում, երբ իրացումից ստացվող ԱԱՀ-ն մնում է նույնը։ Կոպիտ հաշվարկով՝ մեկ տարվա ընթացքում ընկերությունը սահմանի վրա պետք է լրացուցիչ 6 մլն ԱՄՆ դոլարից ավել ԱԱՀ և տույժեր վճարի ((15*20%)/1000* 2 մլրդ խ․մ․)։ Արդյունքում՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսածը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կկուտակի միլիրդավոր դրամների հասնող ԱԱՀ ապառք (չմուծված հարկեր) և տույժեր։ Նման իրավիճակ գրանցվել է նաև 2011-2013 թվականների ընթացքում, երբ գազամատակարարման համակարգը հանրությունից գաղտնի պարտքեր էր կուտակում։
Մի կողմ թողնելով գործող իշխանությունների խոստումները էլեկտրաէներգիայի, բնական գազի սակագների իջեցման մասին և խնդիրը դիտարկենք մասնագիտական տեսանկյունից, տրամաբանական հարց է ծագում՝ ինչպե՞ս պետք է մարել կուտակվող պարտքերը։

Կարճաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝

1․ բնական գազի սակագնի վերանայումը, ինչը կհանգեցնի նաև էլեկտրաէներգիայի և ջրի սակագների փոփոխության,
2․ պետական բյուջեի հաշվին ուղղակի սուբսիդավորումը,
3․ սահմանի վրա բնական գազի գնի իջեցումը և այլն։
Երկարաժամկետ հնարավոր լուծումները կարող են լինել՝
1․ բնական գազի սակագնի հաշվարկի մեթոդաբանության վերանայումը,
2․ գազամատակարարման համակարգում փոխադրման և բաշխման ժամանակ կորուստների մեթոդաբանության վերանայումը և նոր հաշվարկի կատարումը,
3․ գազամատակարարման համակարգում կապիտալ ներդրումների ծրագրերի մշակումը և իրականացումը,
4․ գազամատակարարման համակարգում գործող ընկերությունների գնումների գործընթացի արդյունավետության բարձրացումը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցումը,
5․ գազամատակարարման համակարգում աշխատողների թվաքանակի որոշման մեթոդաբանության սահմանումը,
6․ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի գործառույթների հստակեցումը և լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների տրամադրումը,
7․ ներտնային գազասպասարկման վճարների վերացումը և այլն։

Ամփոփելով՝ մեկ անգամ ևս հիշեցնում եմ, որ սահմանի վրա բնական գազի 15 ԱՄՆ դոլարի բարձրացման արդյունքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը կուտակում է պարտքեր ոչ միայն ռուսական ընկերության, այլև ՀՀ պետական բյուջեի նկատմամբ: Այս պարագայում ժամանակ շահելու քաղաքականությունն իմաստ չունի, քանի որ այս պարտքերը՝ իր տույժերով ուշ թե շուտ, ուղղակի կամ անուղղակի եղանակով վճարելու է հայ սպառողը՝ գազամատակարարման համակարգը ճգնաժամից հանելու համար: «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը բակի խանութ կամ կրպակ չէ, որի ֆինանսական վիճակի կտրուկ վատթարացումը չազդի մեր տնտեսության վրա։ Մենք ունենք այս ճգնաժամից դուրս գալու լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամքի և մասնագիտական ներուժի համադրում։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company