ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Տնտեսական վերլուծություն

Արհեստական քաշքշուկներ՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստ ստանալիս

15 Հունվար 2020 Վերջին շաբաթների ընթացքում իշխանության ներկայացուցիչներից հաճախ ենք լսում առաջին և երկրորդ երեխաների ծննդյան միանվագ նպաստների աճի մասին, մասնավորապես՝ 2020 թվականի հուլիսի 1-ից առաջին երեխայի համար միանվագ նպաստը 50 000 ՀՀ դրամի փոխարեն կդառնա 300 000 ՀՀ դրամ, իսկ երկրորդ երեխայի համար 150 000 ՀՀ դրամի փոխարեն՝ 300 000 ՀՀ դրամ։ 300 000 ՀՀ դրամի սահմանման հիմքում ընկած է երեխայի ծննդյան ժամանակ անհրաժեշտ ապրանքների հանրագումարը՝ մահճակալ, շորեր և այլն։ Անշուշտ, ողջունելի է առաջին և երկրորդ երեխաների նպաստերի բարձրացումը, սակայն դա մեր ժողովրդագրական խնդիրը չի կարող լուծել։ Մեր սոցիալական քաղաքականությունը պետք է ուղղված լինի երեք և ավելի երեխաների ծնունդների թվի աճին։

Խնդիր է նաև այս նպաստների վճարման գործընթացի չհամակարգված բնույթը:

2019 թվականի տարեվերջին լույս աշխարհ եկավ իմ առաջնեկը, և նրա ծննդյան վկայականը հանելիս միաժամանակ ստացա ծանուցում ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության Շենգավիթի մասնաճյուղից (նախկին՝ ԶԱԳՍ), ըստ որի՝ 2020 թվականի հունվարի 13-ից հետո, իմ կողմից նախանշված բանկից կարող եմ ստանալ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ ներկայացնելով անձնագիրս և երեխայի ծննդյան վկայականը։ Ի դեպ, Երեխայի ծննդյան վկայական ստանալիս ինձնից պահանջել են միայն անձնագիր։ 2020 թվականի հունվարի 14-ին գնացի բանկ, մոտ 1,5 ժամ հերթ կանգնելուց հետո՝ պահանջեցին անձնագիրս և ծանուցումը։ Անձնագրիս տվյալները մուտք անելուց հետո բանկի աշխատակցուհին տեղեկացրեց, որ իմ անունով բանկի տարանցիկ հաշվին գումար չկա։

Երևույթի օրինաչափության մասին է խոսում նաև այն, որ մեկ այլ ծնող, ով ուներ ծանուցում 2020 թվականի հունվարի 8-ից հետո գումար ստանալու մասին, նույնպես մերժվեց՝ նրա անունով ևս տարանցիկ հաշվին գումար չկար։ Կապվեցի ՀՀ աշխատանքի և սոցիալական նախարարության հետ, որտեղիցտեղեկացրին, որ երեխայի միանվագ նպաստը փոխանցվել է։ Հետո զանգահարեցի նույն նախարարության թեժ գիծ՝ 114, որտեղից ինձ փոխանցեցին, որ բանկից գումարը պետք է ստանամ նույնականացման քարտով։ Եվ այսօր՝ անձնագրովս անհաջող ստուգումից հետո նույնականացման քարտով հաստատվեց, որ իմ անունով գումարը փոխանցվել է։

Մեկ օր ծախսելով այս խառնաշփոթի մեջ՝ պարզ դարձավ, որ ՀՀ սոցապ նախարարությունը երեխայի ծննդյան միանվագ նպաստը փոխանցում է նույնականացման քարտի տվյալներով՝ անկախ նրանից, թե ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական ակտերի գրանցման գործակալության ծանուցման մեջ ինչ է գրված, իսկ բանկի աշխատակիցը շարժվում է ծանուցմամբ նշված փաստաթղթով՝ անձնագրով։

Անհասկանալի և անընդունելի է այս խառնաշփոթը, որն առաջացնում են ՀՀ սոցապ և արդադատության նախարարությունները։ Եթե ինքնաշխատ տեղեկատվական համակարգի առկայության պայմաններում ունենք նման խառնաշփոթ, ապա դա վկայում է այդ ոլորտի կառավարման ոչ համակարգված բնույթի մասին։ Հուսամ պատասխանատուները շատ արագ կվերանայեն իրենց աշխատելաոճը, յուրաքանչյուրն իր տեղում պատշաճ կիրականացնի իր գործառույթները և լրացուցիչ խնդիր չեն առաջացնի քաղաքացիների համար:

Մինչ այդ, առանց քաշքշուկների երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար հազարավոր մեր քաղաքացիներին հորդորում եմ անձնագրից բացի բանկ ներկայացնել նաև իրենց նույնականացման քարտը։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու Սուրեն Պարսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Պետականութեան Յարատեւութեա

Հայաստանի Հանրապետութիւնը կը գտնուի հիմնական երկու ջրբաժանի առջեւ: Առաջինը կը

24 Հոկտեմբեր 2026
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
Ալիևի ճնշումներին զուգահեռ՝ Սահմանադրո

Արտահերթ ընտրությունների գնալու մասին Փաշինյանի այս հայտարարությունը, ձևակերպո

22 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company