ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Հարցազրույցներ

Բաքվի հայության ճակատագիրը Եվրախորհրդարանում

04 Փետրվար 2020 Եվրախորհրդարանում կայանալիք համաժողովի և ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի գործունեության մի շարք ուղղությունների մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի հաղորդակցության և հասարակության հետ կապերի պատասխանատու Հարութ Շիրինյանի հետ:

- Պարոն Շիրինյան, փետրվարի 5-ին Եվրախորհրդարանում կանցկացվի Բաքվի հայ փախստականների ճակատագրի մասին համաժողով: Ի՞նչ է այն, ո՞րն է նպատակը:

– Նախ եւ առաջ կարեւոր է պատմության այս ցավալի էջը հիշել, ոգեկոչել եւ զոհերի հիշատակը հարգել: Բացի այդ, միջոցառումը հետապնդում է մի շարք նպատակներ: Առաջին հերթին Բաքվի ջարդերից փախած կամ ազատված հայ փախստականներին համապատասխան հարթակ ընծայել, որպեսզի նրանց ապրած հալածանքներն ու ջարդերը ներկայացվեն իբրեւ վկայություն Եվրոպական Խորհրդարանից ներս։ Ուզում ենք նաև լույսի տակ դնել ընդհանրապես Բաքվի հայերի ճակատագիրը եւ կարգավիճակը։

Պետք է ասել, որ նրանք, բացի Հայաստանից, միջազգային հանրությունից որեւէ օգնություն չստացան՝ վերակարգավորելու իրենց կյանքը։ Իսկ քաղաքական առումով կարեւոր է մի անգամ եւս շեշտել Եվրախորհրդարանի շենքից ներս, որ Բաքվի, ինչպես նաեւ Սումգայիթի, Կիրովաբադի եւ Մարաղայի ջարդերը բավարար փաստեր են՝ անընդունելի համարելու եւ բացառելու որեւէ հակամարտության կարգավորման տարբերակ, ուր Արցախը կը դառնա վարչական Ադրբեջանի մաս, առավել եւս, երբ հայատյացությունը շարունակում է մնալ ներկա Ադրբեջանի իշխանությունների կողմից որդեգրված պետական քաղաքականություն:

– Հունվարի 30-ին ԵԽԽՎ-ն Ադրբեջանի դեմ բանաձև ընդունեց՝ քաղբանտարկյալնների խնդրի կապակցությամբ: Ի՞նչ է այդ բանաձևն իրենից ենթադրում: Կարելի՞ է արդյոք սպասել պատժամիջոցների:

– Գիտեք՝ Ադրբեջանի մեջ տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները, քաղբանտարկյալնների խնդիրը եւ, ընդհանրապես, ժողովրդավարական արժեքների բացակայությունը, Եվրոպայում որևէ մեկի համար գաղտնիք չէ: Նմանատիպ բանաձեւեր հաճախ են քվեարկվում՝ լինի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովի կողմից կամ Եվրոնեսթի լիագումար նիստերի ընթացքում, բայց կարեւոր էր, որ ԵԽԽՎ-ն նաեւ անդրադառնա այս հարցին եւ հստակ կերպով դատապարտի: Ի վերջո՝ ԵԽԽՎ-ն եվրոպական այն կառույցի խորհրդարանական վեհաժողովն է, որը զբաղվում է Եվրոպայի մեջ Մարդու իրավունքների հարցերով, եւ հիշում ենք՝ որքան աղետալի երեւույթ էր ԵԽԽՎ-ի համար, երբ նրա նախկին նախագահը եւ բազմաթիւ ուրիշ պատգամաւորներ ուղղակիորեն առնչվեցին «Ադրբեջանական լվացքատան» սկանդալի մեջ: Հստակորեն ասենք՝ այս մարդիկ իրեց ստացած գումարների փոխարեն աշխատում էին Ադրբեջանական լոբբին զարգագնելու Եւրոպայում, որը, բնականաբար, հետապնդում է նաև հակահայկական եւ հակաարցախյան նպատակներ:

Ես չեմ զարմանա, եթե ԵԽԽՎ-ն որոշի պատժամիջոցների դիմել: Եթե Ռուսաստանի Դաշնության պարագայում հիմքերը բավարար էին ռուսական պատուիրակությանը պատժելու համար, ապա Ադրբեջանի պարագայում նրանք բավարարից ավելին են:

-Ներկա պահին ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ինչպիսի՞ գործունեություն է ծավալում:

-Վերջին ամիսների ընթացքում բավական աշխույժ շրջան ունեցանք: 2019-ի ավարտին, ինչպես արդեն տեղյակ եք, Եվրոպական մի մեծ պատուիրակություն առաջնորդեցինք դեպի Արցախ՝ մասնակցելու Արցախի բարեկամների «Համագործակցություն հանուն արդարության և խաղաղության» համաժողովին: Եվրոպայի տարածքում գործող մեր Հայ դատի հանձնախմբերի միջոցով կարելի եղավ 50-ից ավելի եվրոպացի քաղաքական գործիչներ առաջնորդել դեպի Արցախ:

Կազմակերպեցինք նաև Հայ դատի դրամահավաքը Բրյուսելում, ուր, մասնավորապես, ներկա գտնվեցին Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Գրասենյակի նախաձեռնութեամբ վերջինս ունեցավ մի շարք հանդիպումներ Բելգիայի հոլանդախոս և ֆրանսախոս բարեկամական շրջանակների հետ:

Բացի խորհրդարանի մեջ կայանալիք վաղվա մեր նախաձեռնությունը, մեր գալիք աշխատանքների շրջանակների մասին խոսելիս՝ տեղեկացնեմ, որ 2020-ին տեղի ունենալիք Արցախի ընտրությունների առիթով Եվրոպայի Հայ դատի գրասենյակը միջազգային անկախ դիտորդներից կազմված դիտորդական առաքելություն պիտի նախաձեռնի, ինչպես դա եղավ 2015-ի խորհրդարանական ընտրություններին և 2017-ի սահմանադրության հանրաքվեին:

Այս առիթով քաղաքական գործիչներից եւ լրագրողներից կազմված պատվիրակություններ նաեւ պիտի այցելեն Արցախ: Իսկ մեր ամենօրյա աշխատանքների շրջանակներում շարունակելու ենք ուշադիր հետևել Եվրոպական խորհրդարանի գալիք բանաձեւերին եւ հակազդել բոլոր հակահայկական այն նախաձեռնություններին, որոնք հանդես են գալիս բանաձեւերի փոփոխության առաջարկներով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը՝ ՀՅԴ մարզային կառույ

«ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատուների նկատմամբ ապօրինի ձերբակալություններ

20 Հունիս 2025
Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները աջակ

Մեծ Բրիտանիայի խորհրդարանականները՝ Ջիմ Շենոնը և Լիվերպուլի Լորդ Ալթոնը, այսօր

20 Հունիս 2025
Ապօրինի ձերբակալություններ և խուզարկու

Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մար

20 Հունիս 2025
Իրանի արժանապատիվ ժողովուրդը չի հանդու

Հունիսի 19-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ ա

20 Հունիս 2025
Բագրատունի – Սէուտական Արաբիոյ Դեսպան

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի երկա

20 Հունիս 2025
Ո՞վ պիտի մարմնաւորէ Վահագնը …

Պաշտօնական Երեւանը ի վերջոյ պաշտօնապէս հաստատեց, որ վարչապետ Փաշինեան 20 Յունի

19 Հունիս 2025
Ակնարկ. Հիմնաւորեալ Եւ Օրինական

Սիւնիքի ուղղութեամբ թուրքեւազրպէյճանական նկրտումներու հերթական դրսեւորում էր Պ

19 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Լիբանանի Մէջ Եգիպտո

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

19 Հունիս 2025
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Մտահոգու

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ լիբանանեան լրատուամիջոցներուն հաղորդագրութի

18 Հունիս 2025
Տեղի են ունենում խորհրդակցություններ ա

«Սա նաև ուղերձ է բոլոր գործարարներին, որ եթե թուրքական պահանջների հետ հաշտ չեք

18 Հունիս 2025
Փաշինյանը կպարտվի եկեղեցու դեմ պատեր

Եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի սկսած արշավը հասարակությունը բաժանել է երկու հատվ

18 Հունիս 2025
Խաղաղութեան Անել Խաչմերուկ

«Ես պարզապէս մարդ էակ մըն եմ, որ կը փորձէ գոյատեւել աշխարհի մը մէջ, որ շատ արա

18 Հունիս 2025
Համախմբուինք Գերագոյն Ու Ընդհանրական ա

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսի նախագահութեամբ, Անթիլիասի Մայրավանքին մէջ Երեքշա

18 Հունիս 2025
Մէկ Ազգ, Մէկ Եկեղեցի

Հայաստանի մէջ Ամենայն հայոց կաթողիկոսին ու բարձրաստիճան եկեղեցականներուն շուրջ

18 Հունիս 2025
Բագրատունի Այցելեց Արաբական Լիկայի Ներ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու երեսփոխան Յակոբ Բագրատունի հանդ

18 Հունիս 2025
Փաշինյանի հարձակումները եկեղեցու վրա կ

2026 թվականի հունիսի խորհրդարանական ընտրություններից առաջ իր վարկանիշի կտրուկ

17 Հունիս 2025
ԱԺ «Հայաստան» խմբակցության հայտարարութ

Հայ ազգի մեծ բարերար Սամվել Կարապետյանն այսօր, ի պատասխան վարչախմբի անբարո ոտն

17 Հունիս 2025
Հայաստանի բանտերում տեղերը չեն կարող բ

Սամվել Կարապետյանի դեմ գործողությունները նպատակ ունեն վախեցնել և լռեցնել Հայ Ա

17 Հունիս 2025
Փաշինյանի հեռացումը կարող է լինել բացա

Հունիսի 16-ին Euromedia24-ի եթերում էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատ

17 Հունիս 2025
Օրուան հետքերուն հետ

­Միջազգային անիշխանութեան իրականութիւնը եւ անոր վտանգները տարածաշրջանին մէջ

17 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company