ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Մեր ժողովուրդը շատ լավ հասկանում և գիտակցում է Դաշնակցության արժեքը, տեղը և դերը

07 Փետրվար 2020 Կուսակցական շինարարություն, ծրագրի հիմնադրույթների ներկայացում և այլն, այդ ամենն արվել է քարոզարշավի քողի տակ, որը մենք բնութագրել ենք որպես նախընտրական վաղ քարոզարշավ և որոշակի մտահոգություն ենք հայտնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր և Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք մտահոգություններ կան այն կապակցությամբ, որ մեկ տարուց ավելի է՝ նախագահի տարբեր թեկնածուներ հանդիպումներ են ունենում առանց պաշտոնական քարոզարշավի մեկնարկի:

«Այդ մտահոգությունների շարքում հիմնականում պետք է շեշտադրենք քաղաքական դաշտի տրոհումը և հասարակության մեջ բևեռացման առաջացումը: Նկատելի է որոշակի բևեռացում տարբեր քաղաքական տեսակետներ ունեցող շրջանակներում, որը կարող է նույնիսկ հասցնել լուրջ հակադրությունների, սա է մեր մտահոգությունը»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է մամուլում պարբերաբար շրջանառվող լուրերին, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի իր ֆավորիտ թեկնածուն, որը Արայիկ Հարությունյանն է, և հարցին, թե մրցակցությունն ինչպես է պահպանվելու այն առումով, որ նա խորհրդարանական մակարդակով ընդունելության էր արժանացել, նաև վարչապետն էր ընդունել, և արդյո՞ք ՀՀ-ն կարող է գործուն միջամտություն ունենալ, Դավիթ Իշխանյանը նշեց, որ, այո՛, կա մրցակցային պայքար, բայց այդ պայքարն անհավասար է:

«Ինչ վերաբերում է ՀՀ իշխանությունների կողմից նախընտրած թեկնածուի հանգամանքին, այստեղ որոշակի իմիտացիոն քայլեր են ձեռնարկվել, որոնց արդյունքում հասարակության և մեր ընտրողների ենթագիտակցության մեջ փորձում են արմատավորել հենց այդ փաստը, որ ՀՀ իշխանություններն ունեն իրենց նախընտրած թեկնածուն»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ առաջիկա նախագահական ընտրություններում որպես ՀՀ իշխանությունների, անմիջապես վարչապետի ընդունելի թեկնածու միայն Արայիկ Հարությունյանի անունը չէ, որ շոշափվում է:

«Խոսում են Մասիս Մայիլյանի մասին, ժամանակին խոսվում էր նաև Սամվել Բաբայանի մասին, որ նա կարող է ՀՀ իշխանությունների կողմից հովանավորյալ թեկնածու լինել, եթե հնարավորություն ունենար առաջադրվելու, նաև Ռուսլան Իսրայելյանի մասին: Չեմ ուզում անունների շուրջ քննարկումներ անել, ես հարգանքով եմ վերաբերվում բոլոր թեկնածուներին, բոլոր թեկնածուների հետ ունենք նորմալ հարաբերություններ: Այստեղ խնդիրը այս կամ այն անձը չէ, խնդիրն այլ է. ՀՀ իշխանությունները պետք է, բնականաբար, Արցախի իշխանությունների հետ ունենան բնականոն գործունեություն և իրենց առանձնահատուկ վերաբերմունքը չցուցադրեն այս կամ այն թեկնածուի նկատմամբ: Եթե անցյալում ունեցել ենք այդպիսի վերաբերմունք, պետք է ասել այդ վերաբերմունքը ճիշտ չէ, բոլոր թեկնածուներն էլ պետք է ընդունելի լինեն Հայաստանի իշխանությունների կողմից, և որ թեկնածուն էլ, որ ընտրվի, պարտավոր է սահուն գործունեություն ապահովել Հայաստանի հետ»,- ընդգծեց նա:

Հարցին՝ Փաշինյանի և Արցախի նախագահի թեկնածուների հետ հանդիպմանը մտահոգիչ որևէ հայտարարություն հնչե՞լ է, Դավիթ Իշխանյանն ասաց, որ այդ հանդիպումը ինքը չի դիտարկել որպես նախագահի թեկնածուների հետ հանդիպում: Ըստ նրա՝ այդուամենայնիվ մեկ հայտարարություն է արել ՀՀ վարչապետը, որն էլ Իշխանյանի համար մտահոգիչ է:

«Նա ասաց՝ եթե Արցախում նախընտրական քարոզարշավի ընթացքը և նախընտրական գործընթացները չընթանան ՀՀ-ում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին համահունչ, ես ստիպված կլինեմ ուղղակի կոչով դիմել Արցախի ժողովրդին: Ի՞նչ էր դրա տակ թաքնված: Ես ունեմ որոշակի մտահոգություններ, դա ուղղակի միջամտություն է: Սակայն դրա կարիքը չի լինի՝ հաշվի առնելով Արցախում ձևավորված ընտրական համակարգը և մեր ընտրությունների ընդհանուր պատմությունն անցյալ 20-25 տարիների ժամանակահատվածում»,- շեշտեց բանախոսը:

Ինչ վերաբերում է հարցին՝ արդյոք վարչապետի՝ Դաշնակցությանը հեռացող գնացքի հետ համեմատությունը կարո՞ղ է ազդել Դաշնակցության Արցախի կառույցի վրա՝ նա պատասխանեց. «Հայաստանի վարչապետի կողմից այդ անհիմն և ոչ իրական թեզերով քննադատությունը Դաշնակցության հասցեին միմիայն կարող է իր հեղինակությունն արժեզրկել և ոչ թե Դաշնակցության: Կարծում եմ՝ մեր ժողովուրդը շատ լավ հասկանում և գիտակցում է Դաշնակցության արժեքը, տեղը և դերը: Արցախում այս 25 տարիների ընթացքում մենք կարողացել ենք մեր ժողովրդին Դաշնակցության սկզբունքները և նրա դերակատարությունը, առաքելությունը ճիշտ ներկայացնել ու մատուցել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/SwESm8foFTU

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company