ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քննարկում

Նորա Արիսյանը մանրամասներ է հաղորդում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի քննարկման ընթացքից

13 Փետրվար 2020 Հինգշաբթի, 13 փետրուար 2020-ին, Սուրիոյ Խորհրդարանը միաձայնութեամբ ճանչցաւ եւ դատապարտեց 20-րդ դարու ամենասոսկալի իրադարձութիւններէն մէկուն՝ ողջ մարդկութեան դէմ իրականցուած յանցագործութեան իրենց հայրենիքի մէջ 1.5 միլիոն հայերու ցեղասպանութիւնը Օսմանեան կայսրութեան կողմէ:

Ցեղասպանութեան ճանաչման բանաձեւի նախագիծի հեղինակն է «Սուրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական յանձնաժողով»-ը, որ կը նախագահէ դոկտ. Նորա Արիսեանը:

20 յունուար 2020-ին, վերոնշեալ Յանձնաժողովը, գումարեց իր արտահերթ նիստը, ուր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը լայն քննարկման առարկայ դարձաւ: Այնուհետեւ, նիստի տեղեկագիրը ներկայացուեցաւ Խորհրդարանի նախագահութեան, որպէսզի Խորհրդարանական ժողովի օրակարգի կէտ դառնայ:

Արդարեւ, 13 փետրուար 2020-ին, Սուրիոյ Խորհրդարանի նիստին օրակարգի վրայ տեղ գտաւ Հայոց ցեղասպանութեան մասին բանաձեւը, որմէ ետք, աւելի քան մէկ ժամ տեւած ելոյթներուն մէջ սուրիացի երեսփոխանները արտայայտեցին իրենց թեզերը եւ զօրակցութիւն յայտնեցին բանաձեւին:
Նշեմ, որ բանաձեւին մէջ յստակօրէն կ’օգտագործուի «Հայոց ցեղասպանութիւն» բառեզրը եւ զայն դատապարտելու ու ճանչնալու հանգամանքը:

Բանաձեւի մէջ մասնաւորապէս կը նշուի. «Հիմնուելով պատմական իրականութեան վրայ, որ կը հաստատէ Արեւմտեան Հայաստանի տարածքի վրայ 1915-1923-ի միջեւ հայ ժողովուրդի բնաջնջումը,
«Նկատի առնելով, որ ըստ սուրիական աղբիւրներուն՝ Օսմանեան կայսրութեան ժամանակաշրջանին Հայոց ցեղասպանութեան ու ջարդերու մեծ մասը տեղի ունեցաւ սուրիական հողատարածքին վրայ: Արդ, սուրիացի ժողովուրդը դարձաւ ականատեսը այս ոճիրին, ուր 19-րդ դարու վերջին եւ 20-րդ դարասկիզբին թուրք-օսմանցիներու հրամանով տեղի ունեցաւ 1.5 միլիոն հայերու կանխամտածուած ցեղասպանութիւնը,
«Սուրիոյ խորհրդարանը կը դատապարտէ եւ կը ճանչնայ հայերու ցեղասպանութեան ոճիրը, եւ իր խոր զօրակցութիւնը կը յայտնէ եղբայրական հայ ժողովուրդին, ան նաեւ կը դատապարտէ պատմական իրողութիւնը ժխտող եւ խեղաթիւրող, որեւէ փորձ, զայն համարելով մարդկութեան դէմ ամենածանր ոճիրներէն մէկը:
«Խորհրդարանը կը հաստատէ, որ հայերը, ասորիները, եւ սուրիացի ժողովուրդի այլ մասնիկները զոհ դարձան այդ ժամանակաշրջանին թուրք-օսմանցիներու ձեռքով իրականացուած ջարդերու եւ ցեղային զտումին, եւ կոչ կ’ուղղէ աշխարհի խորհրդարաններուն եւ միջազգային հանրութեան զայն ճանչնալու եւ դատապարտելու»:

Խորհրդարանի պատգամաւորները բուռն ու յոտնկայս ծափողջիւններով ողջունեցին Հայոց ցեղասպանութեան ճանաչումը:

Նշենք, որ Սուրիոյ խորհրդարանէն ներս սոյն նստաշրջանին՝ 2016-էն ի վեր քանի մը անգամ տարբեր առիթներով հնչած էր Հայոց ցեղասպանութեան ճանաչման հարցը կարգ մը երեսփոխաններէ, ինչպէս՝ դոկտ. Նորա Արիսեանի, Նիտալ Հըմետիի, Սամիր Հաժժարի, Ալան Պաքըրի եւ Օմար Աարուպի կողմէ:

Վերջապէս, շնորհակալութիւն կը յայտնեմ Խորհրդարանի գործընկերներուս, որոնք չորս տարուան Խորհրդարանական նստաշրջանի ընթացքին զօրակցութիւն ու աջակցութիւն ցուցաբերեցին Հայ դատին ու յատկապէս Հայոց ցեղասպանութեան մասին քուէարկուած բանաձեւին համար:

Հոս կ’ուզեմ մեծ շնորհակալութիւնս ու երախտագիտութիւնս յայտնել Սուրիոյ Հանրապետութեան Վսեմաշուք Նախագահ Պաշշար ալ-Ասատին, իր ցուցաբերած նախ անսահման վստահութեան համար, ինչպէս նաեւ իր զօրաւոր հաւատքին՝ մարդկային իրաւունքի արժէքներու, մարդկային արդարութեան, բարութեան նկատմամբ ու մանաւանդ հայ ժողովուրդի տառապանքին, դառնութեան ու անիրաւուած իրաւունքները պաշտպանելուն համար:

Դամասկոս,
Հինգշաբթի, 13 փետրուար 2020
Սուրիոյ Խորհրդարանի երեսփոխան՝ դոկտ. Նորա Արիսեան,
Նախագահ՝ Սուրիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական յանձնաժողովի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Ֆրանսիայի Հայկական Կազմակերպություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինեանի կրկնվող հարձակումները Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ, ն

11 Հունիս 2025
Իմպիչմենտի համար «Հայաստան» խմբակցությ

«ԱԺ «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հստակ է, մեր 28 ստորագրությունները պա

11 Հունիս 2025
Մարդն ինչ առաքելությամբ որ բերվել է իշ

Հանրությունը վերջին օրերին ակտիվ քննարկում է Փաշինյան-կաթողիկոս հեռակա վեճը, ո

11 Հունիս 2025
Հ․Յ․Դ․ 135-ամեակի եւ Հայաստանի Ա․ Հանր

Շաբաթ, Յունիս 7-ին, Ուաթըրթաունի Սուրբ Ստեփանոս եկեղեցւոյ կից Հրեշտակապետաց Յո

11 Հունիս 2025
Բարձր ճակատով պիտի դիմագրաւենք մեզի պա

ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Խորէն Տիմիթեանի փոխանցած պատգամ

11 Հունիս 2025
Թորոնթոյի մէջ տեղի ունեցաւ Գանատայի Հա

«Միասին Հայ Դատին համար…» Ահաւասիկ այս կարգախօսն էր որ համախմբած էր թորոնթո

11 Հունիս 2025
Պետք է կռիվ տալ

«Նիկոլ Փաշինյանն իշխանության գալու հաջորդ օրվանից պայքարել է եկեղեցու դեմ, եթե

11 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանը կոչ է արել այս գիշեր

ՀՅԴ Հայասատանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգ

10 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի անդամները հանդիպել են Հայ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, Բյուրոյի անդամներ Լիլիթ Գալստյան

10 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր, երբ հավաքական հայ ժողովուրդն անվտանգային լրջա

10 Հունիս 2025
Փաշինյանի իրական նպատակը Գարեգին Երկրո

Այն ժամանակ, երբ Հայաստանը կանգնած է գոյաբանական սպառնալիքի առջև, կարելի էր ակ

10 Հունիս 2025
Գանատայի Հայ Դատի յանձնախումբի նախաձեռ

Աւելի քան 7 տասնամեակէ ի վեր Գանատայի Հայ Դատի յանձնախումբի գլխաւոր նպատակները

10 Հունիս 2025
Բագրատունի. «Պահանջուածը Լիբանանի Մէջ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու, Հայկական երեսփոխանական պլոքի ա

10 Հունիս 2025
Սա կիսալուսնյաց արշավանք է եկեղեցու դե

Հունիսի 10-ին «5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն էր ՀՅԴ

10 Հունիս 2025
Խմբագրական. 17-րդ Եւ 18-րդ Կէտերը

Հայաստանի վարչապետին կողմէ Ամենայն հայոց կաթողիկոսի եւ բարձրաստիճան հոգեւորակ

09 Հունիս 2025
Կիլիկիա վերլուծական հարթակի հերթական

Նախագահութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա․ Վեհափառ Հայրապետին, Կիլիկիա Վերլուծական Հարթ

09 Հունիս 2025
Արթուր Խաչատրյանը  այցելել է Կիպրոս

ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ՀՅԴ Կիպր

09 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company