ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Հայկական կողմի դիրքորոշումն դեկլարատիվ բնույթ ունի, հայտարարությունների մակարդակի եւ ոչ մի գործնական քայլ

18 Փետրվար 2020 ԱՀ նախագահի թեկնածու, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակետներում անհամադրություն եւ որոշակի նահանջ է արձանագրել: Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախօրեին, Մյունխենի անվտանգության կոնֆերանսում կայացած Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հրապարակային բանավեճին`Արցախի հիմնահարցի վերաբերյալ, պարոն Իշխանյանը, մասնավորաբար, ասաց. «Մյունխենյան հանդիպումից առաջ առիթներ ունեցել ենք Հայաստանի հանրապետության եւ Ադրբեջանի հանրապետության արտաքն գործերի նախարարների կողմց համապատասխան հրապարակային տեսակետեր լսելու: Ադրբեջանի նախագահի եւ ԱԳ նախարարի տեսակետը նույնական է եւ նույնն է, այն փոփոխության չի ենթարկվում, բայց ՀՀ վարչապետի եւ ԱԳ նախարարի տեսակետերի մեջ անհամադրություն, որոշակի նահանջ կա եւ թույլ հիմնավորումներ»:

Մեր զրուցակիցը նաեւ արձանագրում է`ամենն ավելի ակնառու է դառնում, քանի որ հիմնահարցի վերաբերյալ միասնական դոկտրին էլ չկա: Միասնական դոկտրինի անհրաժեշտությունն, ըստ նրա, ամեն օր առավել արդիական է դառնում: «Ինչ վերաբերվում է ընդհանուր սկզբունքներին, կարծում եմ, ադրբեջանական կողմն այս պարագայում ավելի կոշտ սկզբունքներով հանդես եկավ»,- ասաց մեր զրուցակիցը: Հայկական կողմից նահանջ Դավիթ Իշխանյանն արձանագրել է հետեւյալ կետերով. մյունխենյան բանավեճում Իլհամ Ալիեւը հղումներ արեց ԼՂՀ հարցի կարգավորման փուլային տարբերակին. «Մենք, 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո, կարծես թե ավելի կոշտ դիրքորոշումներով հանդես գալու հնարավորություններ ունեինք, ինչը եւ կար: Խոսքը վերաբերվում է Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններին`սահմանին մշտադիտարկման սարքավորումների տեղադրում, ուժի կիրառման բացառում եւ այլն: Այդ պայմանավորվածությունները, կարծես, մոռացության են տրվել, մինչդեռ դրանք պետք էր ավելի ուժեղացնել, քանի որ նոր հնարավորություններ էին ստեղծում»:

Դավիթ Իշխանյանի տպավորությամբ, վերջին շրջանում հայկական կողմի դիրքորոշումն ավելի դեկլարատիվ բնույթ ունի, հայտարարությունների մակարդակի եւ ոչ մի գործնական քայլ: Դիտարկմանը`իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախը`բանակցային սեղան վերադառնալու մասին, հարցի կարգավորումը նոր`իր կետից սկսելու մասին եւ հարցին` այդ բանավեճն ուրվագծե՞ց վարչապետի հայտարարություններին միս եւ արյուն տալու պատրաստակամությունը: «Ինչո՞ւ միայն այդ դեբատը: Վերջերս ադրբեջանական համայնքի ներկայացուցչի հետ համանախագահող երկրներից մեկի դեսպանի հանդիպումը, Անջեյ Կասպրշիկի լուսանկարի հրապարակումը, մամուլում հրապարակված բազմաթիվ նյութերն ու տեղեկությունները մեզ հնարավորություն են տալիս ենթադրելու, որ դա ունի իր անցյալ պատմությունը»: Դավիթ Իշխանյանը Փաշինյան-Ալիեւ բանավեճը հաղթողի եւ պարտվողի տեսանկյունից չի դիտարկում: Առհասարակ, ճիշտ չի համարում նման եզրահանգումներ անելը մեկ հանդիպման արդյունքներով. «Բայց եղած հնարավորություններից որոշակի նահանջ արձանագրելը, կարծում եմ, ճիշտ գնահատումներից մեկն է»:

Ինչ վերաբերվում է բանավեճի ավարտին, Նիկոլ Փաշինյանի կողմից Տիգրան Մեծի եւ Պոմպեոսի բանակցություններին հղում անելուն`ի պատասխան Ադրբեջանի նախագահի այն հայտարարության, թե Երեւանի բնակչության մեծամասնությունը ադրբեջանցիներ են եղել, ինչն էլ սոցիալական ցանցերում գնահատվեց նաեւ իբրեւ Փաշինյանի կողմից Ալիեւի «պորտը տեղը դնել», Դավիթ Իշխանյանն արձագանքում է. «Պատմական անցքերին տեղյակ լինելը, տիրապետելը լավ է, բայց, կարծում եմ, իրականության մեջ պետք է առաջնորդվել այլ սկզբունքներով: Քաղաքական դիտարկումները ավելի ակնառու պետք է լինեն: Պատմական փաստարկները եւ պատմական անցյալն օգտագործել, որպես սկզբունքներ եւ հիշեցնել, կարծում եմ, մի քիչ տեղին չէր: Մենք, իհարկե, հպարտանում ենք Տիգրան Մեծի եւ մեր պատմական անցյալի հաջողություններով, բայց տվյալ պարագայում, հաջողությունների շարքում, կարծում եմ, ավելի շատ պետք է հղում անենք արցախյան ազատամարտի հաղթանակներին եւ այդ հաղթանակն ամրագրենք դիվանագիտական ճանապարհով»:

Հարցին`արդյոք Նիկոլ Փաշինյանի անփորձությունից էր, որ երբ Իլհամ Ալիեւը խոսում էր Խոջալուի դեպքերի մասին, ՀՀ վարչապետը չհիշեցրեց Սումգայիթի եւ Բաքվի ջարդերի մասին: «Չեմ կարծում անփորձության խնդիր է, բայց մյուս կողմից նաեւ համակարգված փաստարկների եւ համակարգված աշխատանքի բացակայության խնդիր եմ տեսնում»,- պատասխանեց Դավիթ Իշխանյանը`հավելելով, որ միջազգային տարբեր հարթակներում մենք անընդհատ ականատես ենք լինում ադրբեջանական դիվանագիտական կորպուսի համակարգված եւ ակտիվ աշխատանքին, մինչդեռ, հայկական դիվանագիտական կորպուսը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, այդ առումով կաղում է:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company