ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Երիտասարդական
  • Լուրեր

ՀՅԴ երիտասարդությունը մերժում է տարածքային որեւէ զիջում՝ ենթադրյալ անվտանգության դիմաց

22 Փետրվար 2020 Այսօր փետրվարի 22-ին մեկնարկել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովը: Պաշտոնական մասին մասնակցել են ոչ միայն դաշնակցականներ, այլեւ Հայաստանի քաղաքական դաշտում գործունեություն ծավալող կուսակցությունների եւ կազմակերպությունների երիտասարդ ներկայացուցիչներ: ՀՅԴ ՀԵՄ 7-րդ պատգամավորական ժողովը անցկացվում է Երեւանում՝ փետրվարի 22-23-ը:

«Դաշնակցության հարատեւության գաղտնիքը պայմանավորված է նրանով, որ Դաշնակցությունն իր մեջ եւ իր կողքին միշտ ունեցել է հայրենասեր, կազմակերպված, գաղափարական երիտասարդություն, եւ յուրաքանչյուր սերունդ նոր կյանք, նոր շունչ է տվել կուսակցության ծրագրերին»,- ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության 7-րդ պատգամավորական ժողովի մեկնարկին ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 

Նա պատմական ակնարկ արեց, թե ՀՅԴ երիտասարդությունն ինչպիսի մասնակցություն է ունեցել հայրենիքի պաշտպանության գործընթացներում: 

Իշխան Սաղաթելյանի խոսքերով՝ այսօր ավելի քան երբեւէ անհրաժեշտ է Հայաստանում ունենալ իր ազգային ինքնությունը, մշակույթը խորը գիտակցող եւ կարեւորող երիտասարդություն՝ ազգային գաղափարախոսություն ունեցող, քաղաքականացված երիտասարդություն. «Ամենեւին պայման չէ կուսակցական պատկանելությունը, կարեւորը՝ տեսակետ, գաղափար, դիրքորոշում ունեցող երիտասարդություն ունենալն է։ Մենք կարող ենք մեր գաղափարները չկիսողների, մեր գաղափարները ծայրահեղ չընդունողների հետ խոսել, գործակցել, բայց ամենավատը անտարբեր երիտասարդությունն է, ամենավատն այն երիտասարդությունն է, որը չունի դիրքորոշում, կեցվածք, մտահոգություն իր երկրի, ժողովրդի ապագայի եւ ներկայի նկատմամբ: 

ՀՅԴ Բյուրոյի երիտասարդական հարցերի պատասխանատու Հովսեփ Տեր-Գեւորգյանն ասաց.«ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միությունները, եւ հատկապես ՀԵՄ-ը՝ մերժելով եւ պայքարելով հանդերձ այսօրվա ներքաղաքական իրավիճակը հատկանշող անընդունելի երեւույթների դեմ, ազգային գործունեության հետ մեկտեղ շեշտադրում են եւ պիտի շարունակեն առավել թափով իրականացնել ընկերվարական բնույթի ծրագրերը, սոցիալական արդարության, բնապահպանության եւ այլ սոցիալ-տնտեսական բնույթի կառուցողական նախաձեռնությունները»:

Տեր-Գեւորգյանն անդրադառնալով արցախյան հիմնահարցի լուծմանն՝ ասաց. «Այժմ մտահոգություններ կան արցախյան հիմնահարցի շուրջ զարգացումների հետ կապված։ ՀՅԴ երիտասարդությունը մերժում է տարածքային որեւէ զիջում՝ ենթադրյալ անվտանգության դիմաց եւ իր անվերապահ մասնակցությունն է բերում արցախյան պայքարին բոլոր ոլորտներում»։

ՀՅԴ-ի համար շարունակելու են առանցքային մնալ ՀՀ-ի ու Արցախի անվտանգությանն առնչվող հիմնահարցերը ՀՅԴ ՀԵՄ ժողովին երիտասարդները ներկայացրեցին իրենց գործունեությունը՝ համահարթ եկամտահարկի դեմ պայքարը, «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքի նախագծի դեմ պայքարը եւ այլն, հիշեցրին՝ ամեն տարի Ապրիլի 24-ին կազմակերպում են ջահերով երթը:

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն էլ իր ելույթում նշեց. «Երբեք չեմ ասել, բայց մինչեւ իմ քաղաքական համեստ կարիերայի մեկնարկը՝ ինձ համար բացի Հանրապետական եւ պատմական այլ գործիչներից, որպես կերպար, որին պետք է ձգտել նմանվել՝ եղել է ընկեր Վահանը եւ Դաշնակցության դերակատարումը նոր Հայաստանի պատմության մեջ ինձ համար միշտ օրինակելի է եղել»:

Մամիջանյանը նկատեց ՝ 2018-ի իրադարձություններում, իր խոսքերով ասած՝ փողոցային պայքարի կազմակերպիչներից էին ՀՅԴ ՀԵՄ-ի ներկայացուցիչները. «Մենք մեծ սիրով հետեւում էինք, մեր շատ ընկերներ դրանց մասնակցում էին, ինչ-որ պահի համատեղ էին այդ գործողությունները: Կարող եմ վստահաբար ասել՝ մենք դեռ շատ ու շատ առիթներ կունենանք հանդիպելու փողոցում, որովհետեւ անկախ գաղափարական հակասություններից, մեր երկրում քաղաքական ուժերը մեկ ընդհանրություն ունեն՝ ազգային դիմագծի պահպանում, ազգային արժեքների արժեւորում»:

Արգիշտի Գևորգյանը հավելեց՝ թեև կուսակցություններն ու գաղափարախոսությունները տարբեր են, բայց բոլորի նպատակն է տեսնել ազատ, անկախ, առաջադեմ, հզոր, նաև միացյալ Հայաստան։

«Մենք բոլորս երիտասարդներ ենք՝ լցված մեծ նպատակներով և դրանք իրագործելու վճռականությամբ։ Նշանակում է՝ ինչ-որ տեղ մեր բոլորի շահերը համընկնում են, ունենք գործելու ընդհանուր դաշտ, որից չօգտվելը ավելորդ շռայլություն կլինի»,-ասաց Արգիշտի Գևորգյանը։

https://youtu.be/M7CzOqQ_R5s

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company