ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Մեր թշնամիները Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս են

26 Փետրվար 2020 Ստորեւ ներկայացնում ենք ՀՅ Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանի ելույթը ՀՅԴ 130-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը.

Գերաշնորհ և սիրելի Սրբազան հայր, հարգարժան հյուրեր, հայրենակիցներ, ընկերներ

Հայ Յեղափոխական Դաշնակցության 130-ամյակին նվիրված տոնակատարությունների մեկնարկը սկսում ենք ազատագրված Արցախից: Առհասարակ, ՀՅԴ 130-ամյակը նշելը ոչ միայն տոնակատարություն է, այլ նաև հաշվետվության առիթ ժողովրդի առջև: Դաշնակցությունը հույսի ու նվիրումի կազմակերպություն է՝ հայոց ազատատենչ ու առնական ոգին մարմնացնող, հայ ժողովրդի տեսլականը քայլ առ քայլ իրականացնող, հայոց պետականության հիմքերն ամրապնդող, Արցախի հիմնահարցն անխոնջ հետապնդող, ինչպես նաև Ջավախքի ու Արևմտյան Հայաստանի հայության իրավունքները շեշտադրող: Մի խոսքով, հայ ժողովրդի վառ ապագայի հույսը հունավորողն է մեծ ու աննահանջ մարտնչող այս կառույցը:

Պետականության առկայության ու բացակայության հանգրվաններում՝ իր 130-ամյա պատմության ընթացքում ՀՅԴ-ն լծված է հայ ժողովրդին ծառայելու գործին՝ միշտ կարևորելով գործը ռոստոմյան վճռականությամբ, միշտ անսալով քրիստափորյան հարատև կռվի պատգամին և միշտ կառչելով զավարյանական բարոյական հանգանակին, ու ամուր գաղափարական միատեսակության կողքին՝ նաև վարչական ապակենտրոնացման նրա համոզմունքին: Սկզբունքներ, որոնք այսօր էլ թարմ ու այժմեական են:

Հայաստանի վերանկախացումից ու Արցախի ազատագրումից հետո բազմապատկվել են մեր գործունեության դաշտն ու ծրագրերը: Իր աշխարհասփյուռ համահայկական կառույցով ՀՅԴ-ն պարտավոր է աջակցել իր հայրենիքի ու հայության բազմաթիվ կարիքների լուծմանը: Բայց որպես պատասխանատու և լուրջ կազմակերպություն՝ այն շարունակաբար ճշտում և այժմեականացնում է իր առաջնահերթությունները, որոնցից յուրաքանչյուր տարվա համար ընտրվում են էականները: Դրանց իրագործման համար տրամադրվում են մեր կազմակերպության տրամադրության տակ գտնվող նյութական աղբյուրներն ու մարդկային ներուժը: Այդ տարեկան առաջնահերթություններն անպայմանորեն և առնվազն պետք է ներառեն Հայաստանը, Արցախը, Սփյուռքը և Հայ Դատը: Մնացյալները ճշտվում են ըստ ծրագրերի և ժողովների որոշումների: Հայաստանի պարագայում՝ բնական է, որ համահայկական մեր հստակ նպատակը՝ ինչպես անցյալում, նաև այսօր, պետականության հիմքերի ամրապնդումն է՝ օժանդակելով կաշառակերության դեմ պայքարին, մտածված ու ոչ կործանարար փոփոխություններին, որպեսզի անցնցում մնա մեր հայրենիքը, իսկ մեր ժողովուրդը՝ ազատ, անվտանգ ու իրեն հատուկ ստեղծարար ոգով, անխափան ծաղկեցնի հայրենիքը:

Այդ հայրենիքը, մեր պատկերացմամբ, պետք է ունենա իսկական ժողովրդավարական դիմագիծ, իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի լրիվ տարանջատում ու փոխադարձ հակակշռում, ազգային գաղափարախոսական պինդ հենարան, կարծիքների այլազանության քաջալերում և առողջ կառուցողական բանավեճի հնարավորություն, համերաշխություն՝ նաև առանց բաժանարար կեղծ գծերի պարտադրանքի, ընկերային արդարություն և տնտեսական հնարավորության ընձեռում ժողովրդի բոլոր շերտերին:

Բարկացկոտ ու հեղափոխության պիտակի տակ ներքին պառակտումների տանող քաղաքականությունը պետք է փոխարինվի հայրենի ժողովրդի և համազգային մակարդակով միասնականություն ստեղծելու միտումով, որպեսզի համախմբված ճիգերով դիմագրավենք Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին մարտահրավերներին: Բնականաբար, մեր կազմակերպությունը հայրենիքում լծված է նաև առօրյա քաղաքական աշխատանքին, և որպես արտախորհրդարանական ուժ՝ իր աշխատանքները ծավալում է մասնագիտական ոլորտային հանձնախմբերի ձևաչափով, որպեսզի կառավարական տարբեր ծրագրերի այլընտրանքներ ներկայացնի: Ինչպես անցյալում, այսօր ևս՝ ճշտին ասելու ենք ճիշտ, իսկ սխալի պարագայում՝ ոչ միայն սխալ, այլ նաև ներկայացնելու ենք այլընտրանքներ՝ որպես նոր հունավորվող ուղիներ մեր անելիքների և գաղափարների մասին: ՀՅԴ-ի համար Հայաստանում երիտասարդության ներգրավումը,՝մտավորականության համախմբումը, ժողովրդի մեջ համերաշխության ու իսկական հանդուրժողականության ստեղծումն առաջնահերթություններ են, որովհետև Հայաստանի մեջ մենք թշնամի չունենք: Մեր թշնամիները Հայաստանի և Արցախի սահմաններից դուրս են: Դրա համար անհրաժեշտ է, որ այս հանգրվանում, երբ այդքան նոսրացած են նյութական միջոցներն ու մարդկային ներուժը՝ համախմբվել, որպեսզի կարողանանք ազգովի բռունցքվել:

Շուտով մենք նշելու ենք նաև մեր հիմնադիրներից՝ Քրիստափոր Միքայելյանի մահվան 115-րդ տարելիցը: Ինչպես շատերդ տեղյակ եք՝ նա հանգչում է Բուլղարիայում, որտեղ և նահատակվեց իր գործի ճամփին: Մենք պատրաստվում ենք համահայկական միջոցառմամբ նշել՝ այցելելով նրա շիրիմին: Այդ շրջանակում՝ Բուլղարիայում նաև տեղի կունենա միջազգային գիտաժողով: Արցախի պարագայում՝ մեզ համար հոգեկան մեծ հրճվանք է՝ գտնվելու այս մայր հողի վրա, որովհետև Արցախը մեր հարազատ տունն է ՝ անկախ նրանից, թե որտեղ ենք բնակվում, անկախ նրանից, թե մեզնից յուրաքանչյուրը որտեղ է գործում: Ուրախ եմ ասելու, որ Արցախի պարագայում մենք իշխանության հետ ունենք ամբողջական գործակցություն տասնամյակից ավելի, ներկա իշխանության տարբեր օղակների հետ բեղուն գործունեություն ենք ծավալել՝ ի շահ մեր ժողովրդի և ի սպաս Արցախի Դատի: Բնական է, որ այդ առումով անելիքների հիմնական կողմը մեր կենտրոնացումն է Արցախի անվտանգության ապահովման, ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման ու տնտեսական զարգացման խնդիրների վրա: Վկա՝ անցած տարվա հոկտեմբերին Արցախի բարեկամների խորհրդաժողովը, որը համախմբեց ավելի քան 150 օտարազգի քաղաքական, մտավորական գործիչների ու լրագրողների, որոնք եկան Ստեփանակերտ՝ հակառակ Ադրբեջանի ամեն տեսակ սպառնալիքների: Խորհրդաժողովին հայտարարվեց Արցախի օտարազգի բարեկամների նոր ցանցի ստեղծման մասին: Այդ ցանցն օրեցօր աճում է, և արդեն համախմբում է շուրջ 200 մարդու:

Արցախի համար մենք շարունակական նախաձեռնություններ ունենք: Բնականաբար, առաջիկա ամսվա ընթացքում հիմնական աշխատանքը կապված է Արցախի ընտրությունների հետ: ՀՅԴ-ն հայտարարել է, որ մասնակցելու է իր թեկնածուով՝ հանձինս ընկեր Դավիթ Իշխանյանի, նաև շեշտել է այդ ընտրությունների՝ ամբողջովին արդար, թափանցիկ և անցնում անցկացնելու անհրաժեշտությունը: Որպես համահայկական կազմակերպություն՝ մենք պետք է լինենք այդ նպատակակետերի իրագործման համար երաշխիքներ տրամադրող: Սփյուռքի պարագայում՝ լավ գիտեք, որ ՀՅԴ-ն ունի պետականակերպ դերակատարություն ներհամայնքային կյանքում: Իր ուղեկից կազմակերպություններով այն մեր համայնքներին մատուցում է բազմատեսակ ծառայություններ՝ մանավանդ շեշտադրելով հայապահպանման, իսկ վերջին տարիներին՝ նաև հայակերտման անհրաժեշտությունը:

Հայակերտում ասելով, մենք հասկանում ենք՝ հայության պահպանումից բացի, Սփյուռքի՝ ձուլման վտանգի ենթադրված տարբեր բաղադրիչ մասերի վերադարձը հայությանը: Խնդիրը ներառում է և տարբեր երկրներում ձուլման վտանգված համայնքների, և Արևմտահայաստանի թաքուն հայերի հարցերը: Հոյակապ գաղափար, որի իրագործմանը լծված է ՀՅԴ-ն: Մենք նաև հայտարարել ենք, որ հանձնառու Սփյուռքը հզոր հայրենիքի գրավականն է: Ամուր հավատում ենք այդ տեսլականին, նաև պնդում, որ Սփյուռքում ապրող յուրաքանչյուր հանձնառու հայ իր ուշադրությունն ու կիզակետը դարձնի հայրենիքին՝ Հայաստանին ու Արցախին: Բնականաբար, այնտեղ նույնպես անհրաժեշտություն է զգացվում շարունակական այժմեականացման և թարմացման: Այդ ուղղությամբ ՀՅԴ-ն այլ համահայկական կառույցների հետ պիտի ձեռնարկի սփյուռքահայության խորհրդաժողով՝ հավանաբար առաջիկա ամռանը: Ինչ վերաբերում է Հայ Դատին, ապա մեր խորհրդաժողովի այս երկու օրերի ընթացքում այդ բավականին խոսվել է: Պետք է նշեմ, որ մենք պիտի շարունակենք աշխատել 4 ուղղություններով.

Նեցուկ կանգնել Հայաստանի Հանրապետությանը և Արցախի Հանրապետությանը՝ որպես հիմնական առաքելություն:
Ցեղասպանության ճանաչման և պահանջատիրության խնդիր:

Հայապատկան հողերի վրա ապրող հայությանը, այդ թվում՝ նաև Ջավախքի մեր քույրերին ու եղբայրներին օժանդակություն, որպեսզի հարգվեն ու զարգանան նրանց անհատական ու հավաքական իրավունքները:

Հայ Դատի պայքարին մեր ժողովրդի՝ մանավանդ երիտասարդության ներգրավման աստիճանի բարձրացում:
Սիրելի հայրենակիցներ, ՀՅԴ-ն ունի հարուստ ավանդույթներ, որոնց էական մասը մնում է անփոփոխ, իսկ ռազմավարությունն ու մարտավարությունը միշտ հարմարեցվում են ժամանակների պահանջներին: Դա է մեր գոյատևման ու երկարակեցության գաղտնիքը: ՀՅԴ-ն նպատակասլաց կազմակերպություն է, որն իր առաքելությունն իրագործում է հավաքական ղեկավարությամբ և գաղափարական ամուր հենքով: ՀՅԴ-ն քաջ գիտակցում է, որ երբ տիրական անձն է կենտրոնացած ձևով ուժի կուտակում ապահովողն ու քաղաքականություն թելադրողը, տուժում է ամբողջ կառույցը: Ուստի, ժամանակի ընթացքում անձի հետ կվերանա նաև իր ղեկավարած կառույցը: Իսկ երբ հավաքական է ղեկավարությունը, համոզիչ և նույնիսկ վարակիչ է գաղափարախոսությունը և, միաժամանակ, երկաթյա կարգապահություն ունեն նրա շարքերը, ապա այդ կազմակերպությունը կմնա ամուր՝ պարբերաբար վերանորոգվող ու նոր սերունդներ ներգրավող: ՀՅԴ-ն առաջնորդվում է այս վերջին տարբերակով: Այս է պարզ ու ջինջ իրողությունը, որքան էլ լուրջ, թե կեղծ վերլուծաբաններ փորձեն տարբեր ժամանակաշրջաններում անհիմն ու շինծու որակումներ տալ: Մենք աներեր քայլելու ենք այն ճանապարհով, որ գծել է մեր ծրագիրը՝ հստակ առաջադրանքներով, մեր ընդհանուր ժողովները՝ արտացոլելով համաշխարհային կառույցների լիազոր պատգամավորների հավաքական կամքը, և մեր գործադիր մարմինների որոշումները՝ միշտ շոշափելով մեր շարքերի բազկերակը և որոնելով արդիական մոտեցումներ հին ու նոր մարտահրավերների դիմագրավման համար: Մենք անվարան սպասարկելու ենք մեր հայրենիքի՝ Հայաստանի ու Արցախի և ազգի շահերը՝ աներեր հավատով, բարձր բարոյականությամբ ու ամբողջական նվիրումով:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Դա բոլորիս պատվի խնդիրն է, առավել ևս՝

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանի ուղերձը Բա

09 Սեպտեմբեր 2026
Կրկնուող երեւոյթներ, զորս Փաշինեան չի

Ամէն անգամ, երբ ՀՀ իշխանութիւնները Ատրպէյճանի հետ բանակցային նոր հանգրուան մը

09 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժի Խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

09 Սեպտեմբեր 2026
Արցախեան Հարցը. Բանակցութիւն, Պատերազմ

Սէրուժ Խանճիհանեանի հարցազրոյցը ՀՅԴ անդամ, Ազգային Ժողովի պատգամաւոր Արթուր Խա

08 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը ցանկանում է Հայաստանը վերածե

Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ Թալեաթ փաշան 1915 թվականի իր նամակներ

07 Սեպտեմբեր 2026
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company